Շիրակի մարզ
| Քարտեզ | |
դիրքը Հայաստանում |
|
| Կառավարություն | |
| Մարզկենտրոն | Գյումրի |
|---|---|
| Մարզպետ | Աշոտ Գիզիրյան |
| Մարզի կազմավորման թիվը՝ | ապրիլի 12, 1995 |
| Տարածաշրջանները | Ախուրյանի շրջան Արթիկի շրջան Անիի կամ Մարալիկի շրջան Ամասիայի շրջան Աշոցքի շրջան |
| Քաղաքային համայնքների թիվ | 3 |
| Գյուղական համայնքների թիվ | 116 |
| Գյուղական բնակավայրերի թիվ | 127 |
| ՎիՃակագրություն | |
| Տարածք - Ընդհանուր |
2681 կմ² |
| Բնակչություն - (01.07.2010) - խտություն |
281.4 հզ. |
| Հապավումներ - Փոստային ինդեքս - ISO 3166-2 - FIPS 10-4 |
|
| Կայք: shirak.gov.am | |
Շիրակը Հայաստանի հյուսիս-արևմուտքում գտնվող մարզ է, Գյումրի մարզկենտրոնով։ Պետական սահմանով արևմուտքից սահմանակից է Թուրքիային, հյուսիսից՝ Վրաստանին, արևելքից սահմանակից է՝ ՀՀ Լոռու մարզին և հարավից՝ ՀՀ Արագածոտնի մարզին։ Գտնվում է Հայ Առաքելական Եկեղեցու Շիրակի թեմի հովվապետության ներքո (առաջնորդարանը` ք. Գյումրիում)։
Բովանդակություն |
[խմբագրել] Աշխարհագրություն
Մարզի տարածքում են գտնվում Արփի լիճ-ջրամբարը, Ախուրյանի ջրամբարի հայկական հատվածը և Մանթաշի ջրամբարը։ Շիրակի մարզի կենտրոնական և հարավային հատվածում տարածվում է Շիրակի դաշտը, իսկ հյուսիսային շրջանում` Աշոցքի սարահարթը, միաժամանակ Շիրակի մարզում են տարածվում Փամբակի, Բազումի լեռնաշղթաների, Եղնախաղի, Ջավախքի, Արագածի լեռնազանգվածների մի մասը։
Շիրակի մարզը հայտնի է տուֆի, պեմզայի, կրաքարի հանքերով։
[խմբագրել] Տնտեսություն
Շիրակի մարզի գյուղատնտեսության ճյուղային կառուցվածքում առանձնանում են` հացահատիկի մշակումը, կարտոֆիլագործությունը, բանջարաբուծությունը և կաթնատու անասնապահությունը։ 2009 թ. մարզում անասնագլխաքանակը հետևյալ կառուցվածքն է ունեցել` խոշոր եղջերավոր կենդանիներ` 93.6 հզ, մանր եղջերավոր կենդանիներ` 71.6 հզ, խոզեր` 10.3 հզ, թռչուններ` 250.0 հզ, ձիեր` 0.5 հզ: 2009 թ մարզում արտադրվել է 89 739 տ կարտոֆիլ, 74 648 տ հացահատիկ։
[խմբագրել] Ղեկավար անձինք
Շիրակի մարզի մարզպետներն եղել.
- Արարատ Գոմցյան 1996-1999
- Ֆելիքս Փիրումյան 1999- 2003
- Ռոմիկ Մանուկյան 2003-2007
- Լիդա Նանյան 2007-2010
- Աշոտ Գիզիրյան 2010-
Գործող փոխմարզպետներն են` Սեյրան Պետրոսյանը և Հարություն Արշակյանը։
Շիրակի մարզի մարզպետարանը գտնվում է Գյումրի քաղաքի Գարեգին Նժդեհ 16 հասցեում։ Իսկ հեռախոսահամարն է. /0312/ 2-26-10։
Շիրակի մարզից մեծամասնական ընտրակարգով ընտրված գործող պատգամավորներն են.
[խմբագրել] Շիրակի մարզի տեսարժան վայրերը
Շիրակի շրջանը հարուստ է տեսարժան վայրերով։ Դրանց մասին որոշ տեղեկություններ կարելի է ստանալ կարդալով հետևյալ հոդվածները։
[խմբագրել] Շիրակի մարզի տարածաշրջանների ընդհանուր բնութագիրը
| տարածաշրջաններ | վարելահողեր | քաղաքային համայնքներ | գյուղական համայնքներ | գյուղական բնակավայրեր | բնակչության թիվը 01.01.2008 |
|---|---|---|---|---|---|
| Ախուրյան | 22 868 հա | 0 | 33 | 35 | 50.827 |
| Անի | 14 824 հա | 1(Մարալիկ) | 16 | 19 | 23.000 |
| Արթիկ | 13 149 հա | 1(Արթիկ) | 23 | 23 | 53.105 |
| Ամասիա | 14 675 հա | 0 | 19 | 26 | 8.285 |
| Աշոցք | 9 891 հա | 0 | 25 | 25 | 11.027 |
Ախուրյանի տարածաշրջանի ցուցանիշները ներկայացվելիս հաշվի չի առնվել Գյումրի քաղաքը:
[խմբագրել] Շիրակի մարզի գյուղական համայնքները
[խմբագրել] Լուսանկարներ
-
Արփենի գյուղի կաթոլիկ եկեղեցի
-
Մարզկենտրոն Գյումրիի կենտրոնական հրապարակը
-
Մարզկենտրոն Գյումրիի կենտրոնական հրապարակի շատրվանները
-
Թորոսգյուղի պատկերը Արփենի համայնքի կողմից
[խմբագրել] Արտաքին հղումներ
- Շիրակի երկրագիտական թանգարանի վեբ կայք
- Շիրակի մարզի քարտեզը և այլ հետաքրքիր տեղեկություններ
- Հայ Առաքելական Եկեղեցու Շիրակի թեմ
|
|
||
|---|---|---|
| Մայրաքաղաք | Երևան | |
| Մարզեր | Արագածոտն | Արարատ | Արմավիր | Վայոց Ձոր | Գեղարքունիք1 | Կոտայք | Լոռի | Սյունիք | Տավուշ | Շիրակ | |
| 1մարզի Արծվաշեն անկլավի տարածքը գտնվում է Ադրբեջանի վերահսկման տակ | ||