Բենիամին

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Բենիամին (Շիրակի մարզ)ից)
Գյուղ
Բենիամին
ԵրկիրՀայաստան Հայաստան
ՄարզՇիրակի
Մակերես8.6 կմ²
ԲԾՄ1540 մ
Պաշտոնական լեզուՀայերեն
Բնակչություն750[1] մարդ (2012)
Ազգային կազմՀայեր
Ժամային գոտիUTC+4
Հեռախոսային կոդ+374 312[2]
Բենիամին (Հայաստան)##
Բենիամին (Հայաստան)

Բենիամին (նախկինում՝ Ճլոխան), գյուղ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյանի տարածաշրջանում, մարզկենտրոնից՝ մոտ 8 կմ հարավ։ Վերանվանվել է Բենիամին 1945 թվականին։

Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ըստ Հայաստանի 2011 թ. մարդահամարի արդյունքների՝ Բենիամինի մշտական բնակչությունը կազմել է 724, առկա բնակչությունը՝ 693 մարդ[3], բնակչության փոփոխությունը ժամանակի ընթացքում` ստորև[4].

Տարի 1831 1873 1897 1926 1939 1959 1970 1979 1989 2001 2011 2014
Բնակիչ 109[5] 347[5] 561 442 604 546 531 500 751 702 724[3] 750

Տնտեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բնակչությունը զբաղվում է կարտոֆիլագործությամբ, անասնապահությամբ և հացահատիկի մշակությամբ։

Պատմամշակութային կառույցներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Բենիամինում են գտնվում Ժամ եկեղեցին և «Թուխ Մանուկ» մատուռը։

Կրթություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գյուղում գործում է դպրոց, որտեղ բացի դպրոցական ծրագրերից, երեխաները ներգրավվում են նաև արտադասարանական ծրագրերում՝ արվեստի, արհեստի խմբակներ, բանավեճի ակումբ, առողջ ապրելակերպի սեմինարներ։

Ավանդություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ասում են՝ սկեսուրը հարսի խոնարհությունը փորձելու համար ձեռքի ճլորը՝ կավե փոքրիկ աման, գցում է շիկացած թոնրի մեջ ու խնդրում նրան, որ հանի՝ «Խա'րս, ճլորը խա՛ն»։ Հարսը իրեն նետում է թոնիրը և այրվում։ Այդ օրվանից գյուղի անունը մնում է Ճլոխան[6][7][8][9]։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. ԱՎԾ տվյալներ
  2. http://www.cfoa.am/HTML/option/7.htm(չաշխատող հղում)
  3. 3,0 3,1 2011 թ Հայաստանի մարդահամարի արդյունքները
  4. «Հայաստանի հանրապետության բնակավայրերի բառարան, էջ 45» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2014 թ․ սեպտեմբերի 12-ին. Վերցված է 2014 Ապրիլի 25-ին.
  5. 5,0 5,1 Զավեն Կորկոտյան, «Խորհրդային Հայաստանի բնակչությունը վերջին հարյուրամյակում (1831-1931)»
  6. Արամ Ղանալանյան (1969). Ավանդապատում. Երևան: Հայկական ՍՍՀ ԳԱԱ Մանուկ Աբեղյանի անվան գրականության ինստիտուտ.
  7. Մովսես Խորենացի. Պատմութիւն Հայոց. էջեր Գիրք Ա, Գլուխ Ի.
  8. Մանուկ Աբեղյան (1899). Հայ ժողովրդական առասպելները Մովսես Խորենացու Հայոց պատմության մեջ. Վաղարշապատ.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)
  9. Г. Халатьянц (1896). Армянский эпос в Истории Армении Моисея Хоренского. Москва.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]