Շարայի լեռ, Գոլգաթ, Կոլգաթ, Կողգաթ, Ղոլղաթ, Ղոլղաթ Մեծ, Սուրբ Հովհաննես, լեռնագագաթ ՀայաստանիՇիրակի մարզում, Արագածի ու Փամբակի լեռնաշղթայի միջև։ Բարձրությունը 2475 մ է[1][2], հիմքի շրջագիծը՝ մոտ 5 կմ։ Կազմված է անթրոպոգենի լավաներից, խարամներից, ջրասառցադաշտային նստվածքներից։ Լանդշաֆտը լեռնատափաստանային է։ Կա ավազահանք։ Անվանումը, ըստ ավանդության, կապված է Շիրակի անվանադիր տիրակալ Շարայի անվան հետ։
↑Հայաստանի Հանրապետության Ֆիզիկաաշխարհագրական օբյեկտների համառոտ տեղեկատու-բառարան, Երևան, «Գեոդեզիայի և քարտեզագրության կենտրոն ՊՈԱԿ», 2007, էջ 91 — 150 էջ։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված էՀայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։