Շյուղախոտ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Շյուղախոտ, (լատ.՝ Festuca), դաշտավլուկազգիների ընտանիքի բազմամյա բույսերի ցեղ։ Հայտնի է մոտ 300 տեսակ։

Տարածված է երկու կիսագնդերի բարեխառն և ցուրտ գոտիներում։ Արժեքավոր կերային բույսեր են։ Որոշ տեսակներ մշակվում են։ Տնտեսական առավել կարևոր նշանակություն ունեն Շյուղախոտ մարգագետնայինը (լատ.՝ Festuca pratensis)․ կարմիր շյուղախոտը, (լատ.՝ Festuca rubra) ևն։ Մարգագետնայինը բազմամյա բույս է։ Արմատային համակարգը՝ ուժեղ զարգացած։ Ցողունի բարձրությունը՝ 1,5—1,75 մ։ Ծաղկաբույլը հուրան Է։ Հատիկները մանր են, տափակ՝ պարփակված հատիկային թեփուկի մեջ; Փոշոտումը՝ խաչաձև, խոնավասեր, ցրտադիմացկուն բույս Է։ Ցանքի տարում բերք չի տալիս։ Առավելագույն բերքն ստացվում է ցանքի երկրորդ տարվանից մինչև վեցերորդ տարին։ Ցանքի նորման՝ 18—20 կգ/հա։ Խոտը հնձվում է հուրաններ արձակելու, իսկ հատիկը հավաքվում է մոմային հասունացման շրջանում։ Խոտի բերքը 50—60 ց/հա Է, հատիկինը՝ 8— 10 ց/հա։ 1 ց կանաչ զանգվածը պարունակում է 21, իսկ 1 ց խոտը՝ 54,7 կերային միավոր։ Հայաստանում շրջանացված է Կրասնոդարսկայա 14 սորտը։ Շյուղախոտ կարմիրը արժեքավոր է երկարակյաց արոտավայրեր և գազոններ (սիզամարգեր) ստեղծելու համար։ Խոտի բերքը 15—25 ց/հա Է։ 100 կգ խոտը պարունակում է 50,3 կերային միավոր։ Կերային նշանակություն ունեն նաև մի քանի այլ տեսակներ։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է Հայկական սովետական հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png