Սառնաղբյուր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գյուղ
Սառնաղբյուր
Sarnaghbyur.jpg
Արբանյակային պատկեր
41°02′15″ հս. լ. 43°51′29″ ավ. ե. / 41.0375° հս. լ. 43.858056° աե. ե.
Երկիր Հայաստան
Մարզ Շիրակի
Մակերես 3,5 կմ²
Խոսվող լեզուներ հայերեն
Բնակչություն 3604[1] մարդ (2012)
Ազգային կազմ հայեր
Կրոնական կազմ Հայ Առաքելական Եկեղեցու Շիրակի թեմ
Ժամային գոտի UTC+4
Փոստային ինդեքս 2911[2]
գործող եկեղեցիներ Թադևոս Առաքյալ եկեղեցի
##Սառնաղբյուր (Հայաստան)
Red pog.png

Սառնաղբյուր, գյուղ Հայաստանի Շիրակի մարզի հարավ-արևելյան մասում, ծովի մակարդակից 2000 մ բարձրության վրա: Նախկինում` Ուռենուտ, Սոգյուտլի (Սոգթլու):

Գյուղը ունի մի շարք պատմական կոթողներ, որոնք հավանաբար վկայում են, որ գյուղի տարածքը նախկինում բնակեցված է եղել։ Դրանցից են 5-րդ դարի Սուրբ Հակոբ և Կարմիր Վանք եկեղեցիները (12-րդ դար): 1883 թ.-ին կառուցվել է Թադևոս Առաքյալ եկեղեցին, որը այժմ գործող է:

Գյուղը ունի արհեստական ջրամբար, որը ոռոգում է Անիի տարածքի 1000 հա հողատարածությունը։

Գյուղում կա նաև հնավայր, Կալաչի կամ Ղալաչի կոչվող բլրի վրա առկա են բազմաթիվ վկայություններ հնավայրի գոյությունը ապացուցող, սակայն առայժմս այն ոչ մի հնագիտական ուսումնասիրությունների չի ենթարկվել։ Գյուղի անվանացանկում կարելի է թվարկել նաև Գյոդիքենդի և Սյոգութլի կամ Սոգթլու անունները, որոնք տրվել են թուրքերի կողմից 1918 թ.-ի մայիսյան հերոսամարտերի ժամանակ, ի դեպ պետք է փաստել, որ գյուղը բավականին լուրջ դիմադրություն է ցույց տվել թուրքական ջարդարարներին 1918 թ.-ի մայիսի 18–23 կամ 24–ը ընկած ժամանակահատվածում։ Այս դեպքերի վերաբերյալ կան բազմաթիվ վկայություններ։ Գյուղը բավականին մեծ տարածք ունի։ Սառնաղբյուրում են գտնվում մի շարք սառնորակ աղբյուրներ։ Դրանցից հիշարժան են «Կատնով աղբյուր», «Թմոյի աղբյուր», «Ձորի Աղբյուր», «Կանալ», «Բռդի աղբյուր» և այլ աղբյուրները։ Սառնաղբյուրում գտնվում է նաև քարհանք, որտեղ կա վարդագույն տուֆ և ավազի հանք «Բողթլու» անունով։

Ծանոթագրություններ [խմբագրել]