Սառցադաշտ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բևեռ

Այսօր շատ լեռնաշղթաների բարձրադիր հովիտներում սառցադաշտեր կան, թեև դրանցից շատերր ավելի արագ են հալվում, քան համալրվում են ձյունով։ Սա նշանակում է, որ սառցադաշտի հովտային (ստորին) եզրր շարունակ նահանջում է դեպի լեռների ավելի բարձր մասերր։ Այսօրվա լեռնային սառցադաշտերր ոչ այլ ինչ են, եթե ոչ Պլեյստոցենի սառցադաշտային ժամանակաշրջանում հովիտներր պատած հսկա սառցադաշտերի փոքր մնացորդներ։ Տասր հազար տարի առաջ սառցադաշտերր սկսել են հալվել ավերի արագ, քան վերականգնվել են նոր ձյունով։ Նոր սառցադաշտերի ստեղծման համար կպահանջվեր նույնքան ժամանակ։ Վերջին 2 միլիոն տարում սառցադաշտեր են առաջացել, երբ ցուրտ, խոնավ սառցադաշտային ժամանակաշրջաններին հաջորդել են ավելի տաք, միջսառցադաշտային ժամանակաշրջաններդ Ենթադրվում է, որ Երկիրն այժմ գտնվում է սառցադաշտերի հալման՝ միջսառցադաշտային ժամանակաշրջանում։ Հովիտներում գոյացած սառցադաշտերից հոսող ջուրր լայնացնում և խորացնում է հովիտների հունր, առաջացնելով Ս-աձև իջվածք։ Հալվող սառցադաշտերր շրջափակվում են նստվածքների մեծ բլուրներով, որոնք սառույցի հալվելուց հետո էլ պահպանվում են։ Նստվածքի կտորներր, պոկվելով շրջակա ապարներից, սառցադաշտերով տեղափոխվում են սարերն ի վար։ Այս ձևով սառցադաշտերր լեռնագագաթներից հսկայական ժայռաբեկորներ են ցած բերում։

Սառցադաշտային հսկաներ[խմբագրել]

Երբ սառցադաշտի եզրալեզվակը հալվում է, սառույցից ազատված գլաքարային մանրախճի բլուրներից փոքրիկ վտակ է հոսում։ Մանրախճի կույտերը կոչվում են սառցադաշտի վերջնամորեններ։ Եվրոպայի շատ խոշոր գետեր, ինչպիսին Հռենոսն է, սկիզբ են առնում Ալպերում հալվող սառցադաշտերից։

Գրենլանդիայի և Անտարկտիդայի ներքին շրջանները պատված են հազարավոր մետր հաստություն ունեցող սառցաշերտով։ Ցամաքի եզրերի մոտ սառույցը բարակում է։ Գրենլանդիայի հյուսիս-արևմտյան ափի հովտային սառցադաշտերը ճանապարհը հարթել են կղզին շրջապատող լեռների միջով։ Ապարների կտորներր տեղափոխվում են ինչպես սառցադաշտի եզրերի երկայնքով (լատերալ մորեններ), այնպես էլ բուն սառույցով։

Saruyc.jpg

Ալյասկան, Կանադան, ԱՄՆ-ի հյուսիսի մեծ մասը, Սկանդիավաիան, ինչպես նաև Անտարկտիկան և Գրենլանդիան Պլեյստոցենի սառցադաշտային ժամանակաշրջանի ամենացուրտ փուլերում պատված են եղել սառույցով։ Այսօր այդ շրջաններից մի քանիսը ձմռանը ձյունով են ծածկվում, մինչդեռ մշտական ձնածածկույթը միայն լեռնային շրջաններում է։ Ինչպես երևում է արբանյակից, Ալյասկայում, երբ ձմռանը ծովը սառցակալում է, և նստում է առաջին ձյունը, ափի շուրջը գոյանում են համատարած տեղաշարժվող բևեռասառույցներ։ Սիբիրում, Ալյասկայում և Հյուսիսային Կանադայում հսկա տարածքներ կան, որտեղ հողը մշտապես սառցակալած է, այսպես կոչված, հավերժական սառածություն է, թեև այդ տարածքները գնալով փոքրանում են։

Ֆիորդների առաջացումը[խմբագրել]

Սառցադաշտերը դանդաղ են սահում և, ի տարբերություն գետերի, դժվար են հաղթահարում տեղանքի անկյունները։ Շատ սառցադաշտեր տարածվում են գոյություն ունեցող գետահովիտներով, և նրանց շարժոումը էրոզիայի է ենթարկում հովտի լանջերն ու ստորոտը։ Սառցադաշտի հալվելուց հետո նախկին V-աձև ոլորապտույտ գետի հովիտը դառնում է ուղղաձիգ U-աձև իջվածք։ Առափնյա լեռնային շրջաններում ծովը լցվում է հովիտները, որոնցից շատերը ցածր են սառցաշերտերի հալման հետևանքով բարձրացած ծովի նոր

Ֆիորդ

մակարդակից։ Նորվեգիայի արևմտյան ծովեզերքում կան այս ձևով ստեղծված բազմաթիվ փոքր խորշեր, որոնք Նորվեգներն անվանում են ֆիորդ։ Ֆիորդներ կան նաև հյուսիսային մայրցամաքների, Անտարկտիկայի և Նոր Զելանդիդայի ափերին։