Շիրակի թեմ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Շիրակի թեմ
Երկիր Հայաստան Հայաստան
Մարզ Շիրակի մարզ
Հիմնադրված 1920 թ. սեպտեմբերի 4
Մայր տաճար Սուրբ Յոթվերք եկեղեցի
Առաջնորդ Տ. Միքայել եպիսկոպոս Աջապահյան
Հոգևորականների թիվ 21 քահանա, 2 սարկավագ
Պաշտոնական կայք Shiraksec

Հայ Առաքելական Եկեղեցու Շիրակի թեմ, Հայ Առաքելական Եկեղեցու գործող թեմերից մեկը, որը ընդգրկում է Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզը։

Հայ Առաքելական Եկեղեցու Շիրակի թեմն ստեղծվել է Հայաստանի առաջին Հանրապետության օրոք՝ 1920 թ. սեպտեմբերի 4-ին՝ Գևորգ Ե Սուրենյանց (Տփղիսեցի) կաթողիկոսի կոնդակով։ Սկզբնական շրջանում թեմն ընգրկում էր այժմյան Շիրակի, Լոռուև Տավուշի մարզերը, ինչպես նաև Արագածոտնի մարզի Թալինի և Արագածի շրջանները։ Նույն թվականի նոյեմբերի 5-ին կաթողիկոսը Ալեքսանդրապոլի փոխանորդ Արտակ վրդ. Սմբատյանին հաստատում է Շիրակի թեմի առաջին առաջնորդ։

Սկզբնական շրջանում թեմի առաջնորդությունը հաջորդաբար վարում են Արտակ եպս. Սմբատյանը, Աշոտ եպս. Շախյանը և Իսահակ եպս. Տեր-Միքայելյանը։ Սակայն խորհրդային տարիների եկեղեծահալած քաղաքականության արդյունքում եկեղեցական կառույցները աստիճանաբար անկում են ապրում։ 1938 թվականին Շիրակի թեմում բաց էր մնացել միայն առաջնորդանիստ Յոթվերք եկեղեցին, որն արդեն առաջնորդ չուներ և սպասարկվում էր մի քանի ծերունի քահանաների կողմից։

1945 թվականին, Գևորգ Զ Նորնախիջևանցի (Գևորգ Զ Չյորեքճյան) կաթողիկոսի գահակալությունից հետո, Շիրակի թեմում կրկին նշանակվում է եպիսկոպոս առաջնորդ՝ ի դեմս Սուրեն եպս. Թորոսյանի։ 1990 թվականին թեմից անջատվում են Տավուշի մարզը և Լոռու մարզի մի հատվածը, իսկ 1996-ից ի վեր՝ Շիրակի թեմը սահմանափակվում է միայն Շիրակի մարզի տարածքով։

1999 թվականին Գարեգին Բ (Ոսկեհատցի) Ամենայն Հայոց Կաթողիկոսի կողմից առաջնորդական տեղապահ է նշանակվում Միքայել ծայրագույն վարդապետ Աջապահյանը։ Վերջինս 2001 թվականին ձեռնադրվում է եպիսկոպոս և հաստատվում է որպես Շիրակի թեմի առաջնորդ։

1992 թվականից գործում է Շիրակի դպրանոցը։ Ներկայումս թեմն ունի 21 քահանա, և տպագրում է «Սբ. Յոթվերք» ամսաթերթը։ «Եղիցի լույս» հաղորդաշարով, որ կանոնավոր կերպով հեռարձակվում է «Ցայգ» հեռուստաընկերության եթերով, թեմի առաջնորդն ուղիղ եթերով զրուցում է թեմի հետևորդների հետ։

Արտաքին Հղումներ[խմբագրել]