Արփենի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գյուղ
Արփենի
Арпени.jpg
Արփենիի համայնապատկերը
40°54′52″ հս. լ. 43°53′59″ ավ. ե. / 40.914444° հս. լ. 43.899722° աե. ե.
Երկիր Հայաստան Հայաստան
Մարզ Շիրակի
Այլ անվանումներ Փալութլի
Մակերես 19.8 կմ²
Բարձրություն ծովի մակարդակից 1920 մ
Խոսվող լեզուներ հայերեն
Բնակչություն 410[1] մարդ (01.01.2013)
Ազգային կազմ հայեր
Կրոնական կազմ կաթոլիկ հայեր
Տեղաբնականուն փալութլեցի
Ժամային գոտի UTC+4
Հեռախոսային կոդ +374 245
##Արփենի (Հայաստան)
Red pog.png

Արփենի, գյուղ Հայաստանի Շիրակի մարզում, մարզկենտրոնից՝ 24 կմ հյուսիս։

Աշխարհագրություն[խմբագրել]

Արփենի գյուղի մոտակա գյուղերն են Թորոսգյուղը և Փոքրաշենը (Փոքր Քեթի)։ Գյուղը գտնվում է հիմնականում 1900-1970մ բարձրությունների վրա։ Ոչ պաշտոնապես բաժանվում է Նոր և Հին Արփենիների։ Նոր Արփենին կառուցվել է 1988թ.-ի Սպիտակի երկրաշարժից հետո՝ արտասահմանցի շինարարների կողմից։ Գյուղի մոտակայքում գտնվում է Բերդ լեռնագագաթը (այս անունը օգտագործվում է տեղացիների կողմից), որը համարվում է սուրբ լեռ։ Այն մոտ 2255 մ[Ն 1] բարձրություն ունի և լեռան տափարակ գագաթային հատվածում կա աղոթատեղի։ Լեռնագագաթը ԽՍՀՄ օրոք կոչվել է Շիշթափա։

Կլիմա[խմբագրել]

Արփենի գյուղում կլիման բարեխառն է՝ ցուրտ ձմեռներով։ Տեղումները տարեկան 400-700 մմ են կազմում։

Պատմություն[խմբագրել]

Գյուղը հիմնադրվել է Արևմտյան Հայաստանի Ալաշկերտ գավառի Իրիցու գյուղից գաղթածների կողմից 1852 թվականին[2]։ Մինչև 1978 թվականը կրել է թուրքական Փալութլի անվանումը։ Գյուղի տարածքում 1910 թվականին ավարտվել է Աշոցքի շրջանի ամենամեծ եկեղեցիներից մեկի կառուցումը, որը սակայն ԽՍՀՄ օրոք ծառայել է որպես պահեստ և մասամբ տուժել է նաև 1988 թվականի երկրաշարժից և խիստ վերանորոգման կարիք ունի։ 2013 թ.-ի առաջին քառորդում ձյան պատճառով փլուզվել է եկեղեցու տանիքի մեջտեղային հատվածը, իսկ հետագայում նաև՝ տանիքի դիմացի հատվածը։

Բնակչություն[խմբագրել]

Արփենիի ազգաբնակչության փոփոխությունը.[3]

Տարի 1897 1926 1970 1980 2001 2004
Բնակիչ 598 479 404 369 373 454

Տնտեսություն[խմբագրել]

Արփենի գյուղում հիմնականում զբաղվում են անասնապահությամբ (տավարաբուծություն, ոչխարաբուծություն, թռչնաբուծություն) և բուսաբուծությամբ (հիմնականում մշակում են կարտոֆիլ, այգեգործությունը բավարար չափով զարգացած չի)։ Արփենիում նաև զարգանում է մեղվաբուծությունը։

Պատմամշակութային կառույցներ[խմբագրել]

Արփենին ունի XIX դարի եկեղեցի։ Այստեղ է գտնվում «Ալբերդ» ամրոցը (մ.թ.ա. 5-րդ-3-րդ դարեր)։

Հասարակական կառույցներ[խմբագրել]

2009 թ.-ի դեկտեմբեր ամսին ՀՀ կառավարության որոշմամբ իր պահուստային ֆոնդից Շիրակի մարզպետարանին տրամադրվեց 15 մլն. դրամ, որով հիմնանորոգվեց Արփենի համայնքի միջնակարգ դպրոցի տանիքը։

2011 թ.-ի 2-րդ կեսի ընթացքում վերանորոգվել է Արփենիի Սաբիր Ստեփանյանի անվան մշակութային տունը։ Այն նորոգվել է մոսկվայաբնակ բարերար, մեծահարուստ Վալերի Ռուդակովի անձնական միջոցներով (հատկացվել է 30 մլն դրամ)։ Իսկ բացումը կատարվել է 2012 թ.-ի հունվարի 21-ին[4]։

Հայկական տարազների փառատոն Արփենիում[խմբագրել]

2014 թ.-ի հունիսի 28-ին Արփենի գյուղում «Հայրենիքի նախաձեռնությունների զարգացման» հիմնադրամի կողմից անցկացվեց «Ավանդական հայկական տարազներ» խորագրով փառատոնը։ Փառատոնի մասնակիցների թվում էր նաև ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ եւ լիազոր դեսպան Ջոն Հեֆերնը [5]:

Լուսանկարներ[խմբագրել]

Հետաքրքրաշարժ լուսանկարներ Արփենի համայնքի տարածքում[խմբագրել]

Տես նաև[խմբագրել]

Ծանոթագրություններ[խմբագրել]

Նշումներ[խմբագրել]

  1. Ստուգված է «Google Earth» ծրագրի միջոցով:

Արտաքին հղումներ[խմբագրել]