Ծաղկասար (Ախուրյանի շրջան)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գյուղ
Ծաղկասար
ԵրկիրՀայկական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն Հայկական ԽՍՀ
ՇրջանԱխուրյան
Այլ անվանումներԽանվալի, Խանվալի Ներքին, Խանվալի Վերին
Բնակչություն75 մարդ (1964)
Ազգային կազմհայեր
Ժամային գոտիUTC+4

Ծաղկասար, գյուղ Հայկական ԽՍՀի Ախուրյանի շրջանում, շրջանի արևելյան մասում, Փամբակի լեռնաշղթայի արևմտյան մասի հարավային լանջին։

Ունի առողջարար կլիմա և խմելու սառնորակ ջուր։

Խանվալի անվանումով ընդգրկված է եղել Արևելյան Հայաստանի Երևանի նահանգի Ալեքսանդրապոլի գավառում։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1946 թվականի ապրիլի 4-ին վարանվանվել է Ծաղկասար։ 1960-ական թվականներին գյուղերի խոշորացման կապակցությամբ ապաբնակեցվել է։ Ներկայումս գյուղի ավերակները գտնվում են Ախուրյանի Ջրառատ գյուղից 5 կմ հյուսիս-արևելք։

Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բնակիչները հայեր էին։

Ծաղկասարի ազգաբնակչության փոփոխությունը[1].

Տարի 1873 1897 1926 1939 1959
Բնակիչ 185 178 152 253 34

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ 2, էջ 835

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]