Վարդաքար

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գյուղ
Վարդաքար
ԵրկիրՀայաստան Հայաստան
ՄարզՇիրակի
Մակերես9.7 կմ²
ԲԾՄ1600 մ
Պաշտոնական լեզուհայերեն
Բնակչություն741[1] մարդ (2012)
Ազգային կազմհայեր
Ժամային գոտիUTC+4
Հեռախոսային կոդ+374 244[2]
Փոստային ինդեքս3024
Վարդաքար (Հայաստան)##
Վարդաքար (Հայաստան)

Վարդաքար (նախկին անվանումը՝ Թոմարդաշ), գյուղ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկի տարածաշրջանում, մարզկենտրոնից՝ 15 կմ հարավ-արևելք, Մանթաշ գետի աջ ափին։ Վերանվանվել է Վարդաքար 1946 թ. մայիսի 31-ին[3]

Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ըստ Հայաստանի 2011 թ. մարդահամարի արդյունքների՝ Վարդաքարի մշտական բնակչությունը կազմել է 709, առկա բնակչությունը՝ 639 մարդ[4]։ 1831 թվից ի վեր բնակիչները գրեթե ամբողջությամբ հայեր են[5], որոնց նախնիների մի մասը 1828-1829 թթ. գաղթել է Կարսի Բեռնա գյուղից և Մուշի գավառի գյուղերից։ Վարդաքարի բնակչության փոփոխությունը ժամանակի ընթացքում` ստորև[6].

Տարի 1831 1873 1897 1926 1939 1959 1970 1979 1989 2001 2011
Բնակիչ 201 556[5] 723 829 789 673 768 612 831 646 709[4]

Տնտեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բնակչությունը զբաղվում է անասնապահությամբ, հացահատիկի, կերային կուլտուրաների, շաքարի ճակնդեղի և ծխախոտի մշակությամբ։

Կրթություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գյուղում գործում է դպրոց։

Պատմամշակութային կառույցներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Շրջակայքում կան գյուղատեղի, «Սրբի դաշտ» մատուռ, խաչարձան, 19-րդ դարի Սուրբ Աստվածածին եկեղեցի, բրոնզե դարին վերաբերող զանազան հնություններ։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. ԱՎԾ տվյալներ
  2. http://www.cfoa.am/HTML/option/7.htm(չաշխատող հղում)
  3. «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ. 4, էջ 780
  4. 4,0 4,1 2011 թ Հայաստանի մարդահամարի արդյունքները
  5. 5,0 5,1 Զավեն Կորկոտյան, «Խորհրդային Հայաստանի բնակչությունը վերջին հարյուրամյակում (1831-1931)»
  6. «Հայաստանի հանրապետության բնակավայրերի բառարան, էջ 190» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2014 թ․ սեպտեմբերի 12-ին. Վերցված է 2014 Մայիսի 9-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]