Աղին (Շիրակի մարզ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Աղին (այլ կիրառումներ)
Գյուղ
Աղին
ԵրկիրՀայաստան Հայաստան
ՄարզՇիրակի
ԳյուղապետԳագիկ Հակոբյան
Մակերես2,5 կմ²
ԲԾՄ1470 մետր
Պաշտոնական լեզուհայերեն
Բնակչություն382 մարդ (2011)[1]
Ազգային կազմՀայեր
Ժամային գոտիUTC+4
Հեռախոսային կոդ242[2]
Աղին (Շիրակի մարզ) (Հայաստան)##
Աղին (Շիրակի մարզ) (Հայաստան)

Աղին, գյուղական համայնք Հայաստանի Շիրակի մարզում՝ մարզկենտրոնից 28 կմ հարավ-արևմուտք։ Այն իր մեջ ընդգրկում է Աղին և Աղին կայարան բնակավայրերը։

Անվան ծագում[խմբագրել | խմբագրել կոդը]

Ըստ գյուղի հնաբնակների պատմությունների՝ Աղին գյուղի անվանումը կապված է գյուղի թուրքական լծի ժամանակների հետ։ Երբ գյուղացիներին հարցրել են՝ ցորենը ուր եք տանում, նրանք պատասխանել են՝ աղին (այսինքն՝ աղային) ենք տանում, ու այդպես մնացել է Աղին անվանումը։

Կլիմա[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռելիեֆը խայտաբղետ է, տեղումները՝ շատ։ Գյուղի աշխարհագրական դիրքը լեռնային է, կլիմայական պայմանները՝ անբարենպաստ։

Ընդհանուր տեղեկություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Նախկինում նույն անվանմամբ մտել է Արևելյան Հայաստանի Երևանի նահանգի Ալեքսանդրապոլի գավառի մեջ։

2001 թվականի տվյալներով Աղինում 474 մշտական բնակիչ կար, իսկ Աղին կայարանում՝ 73 բնակիչ[3]։ 2012 թվականին 2 բնակավայրերում միասին 605 բնակիչ է ապրում։

Աղին գյուղը հիմնադրվել է 1872 թվականին։

Ախուրյանի ջրամբարը կառուցելուց հետո 1990 թվականից բնակչությունը մասամբ տեղափոխվել է նոր կառուցված ավան, որի հետևանքով գյուղը բաժանվեց 4 մասի։

Գյուղի հարևանությամբ է անցնում Գյումրի - Երևան երկաթգիծը, ունի երկաթուղային կայարան։ Կայարանը հիմնադրվել է 1926 թվականին և կոչվել է «Աղին» կայարան։ Գյուղում կա 1878 թվականին կառուցված Սուրբ Հակոբ եկեղեցին։ 1934 թվականից գյուղն ունի հիվանդանոց, 1998 թվականին ՄԱԿ-ի զարգացման ծրագրի կողմից կառուցվեց նոր առողջության կենտրոն՝ 15 մահճակալով և ծննդօգնության բաժանմունքով։ Գյուղի միջնակարգ դպրոցը հիմնադրվել է 1938 թվականին։ Խորհրդային տարիներին գյուղն ունեցել է կոլտնտեսություն, որը միշտ եղել է առաջավորներից մեկը։ 1960-ականներից գյուղն անցել է Անիի շրջանի մեջ և դադարել է շրջկենտրոն լինելուց։

Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բնակչության նախնիները 1829-1830 թվականներին գաղթել են Մուշից, Ալաշկերտից և Բասենից, 1877-1878 թվականների՝ Կարսից։ Աղինի ազգաբնակչության փոփոխությունը.[4]

Տարի 1897 1926 1939 1959 1970 1979 1989 2001 2011
Բնակիչ 1004 443 771 612 791 359 455[5] 474 382[6]

Տնտեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բնակչությունը զբաղվում է անասնաբուծությամբ, մեղվաբուծությամբ և հացահատիկի մշակությամբ։

Պատմամշակութային կառույցներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Աղինում են գտնվում Սուրբ Հակոբ (1878 թ.) և Սուրբ Գրիգոր եկեղեցիները և «Թուխ Մանուկ» մատուռը։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Հայաստանի 2011 թ. մարդահամարի արդյունքները (հայ.)
  2. http://www.cfoa.am/HTML/option/7.htm
  3. ԱՎԾ տվյալներ, 2001թ.
  4. «Հայաստանի հանրապետության բնակավայրերի բառարան, էջ 14» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2014 թ․ սեպտեմբերի 12-ին. Վերցված է 2014 Ապրիլի 19-ին.
  5. «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ. 5, էջ 548
  6. 2011 թ Հայաստանի մարդահամարի արդյունքները
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 256