Գուսանագյուղ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գյուղ
Գուսանագյուղ
Գուսանագյուղ.JPG
Գյուղի համայնապատկերը
40°40′09″ հս. լ. 43°47′18″ ավ. ե. / 40.669167° հս. լ. 43.788333° աե. ե.
Երկիր Հայաստան Հայաստան
Մարզ Շիրակի
Մակերես 23.5 կմ²
Բարձրություն ծովի մակարդակից 1500 մ
Խոսվող լեզուներ Հայերեն
Բնակչություն 1056[1] մարդ (2012)
Ազգային կազմ Հայեր
Ժամային գոտի UTC+4
Փոստային ինդեքս 2905[2]
##Գուսանագյուղ (Հայաստան)
Red pog.png

Գուսանագյուղ, Գյուղ Մարալիկի տարածաշրջանում, մարզկենտրոնից գտնվում է 21կմ հեռավորության վրա։ Նախկինում ունեցել է Գափուլու, Կապլի, Կապուլի, Կափուլի, Ղափըլչի, Ղափլու, Ղափչի, Ղափուլու անվանումները։ Գտնվում է Երևան-Գյումրի երկաթուղու վրա։ Գուսանագյուղ է վերանվանվել 1977 թվականին։

Կլիմա[խմբագրել]

Կլիման բարեխառն լեռնային է, ձմեռը տևական, ցուրտ, հաստատուն ձնածածկույթով։ Լինում են ուժեղ քամիներ, հաճախակի են մառախուղները և ձնաբքերը։ Ամառը տաք է, համեմատաբար խոնավ։ Տարեկան տեղումների քանակը 600-700մմ։ Բնական լանդշաֆտները սևահողային լեռնատափաստանները։

Բնակչություն[խմբագրել]

Նախնիները 1829-1830 թվականներին այստեղ են գաղթել Ալաշկերտի, Բասենի և Մուշի գյուղերից։ Ըստ ազգային վիճակագրական ծառայության տվյալների համայնքը 2013 թվականի հունվարի 1-ի դրությամբ ունեցել է 923 մարդ։ Սեռային կազմում տղամարդիկ կազմում են 46%, կանայք` 54%։ Տարիքային խմբերը բաշխված են հետևյալ կերպ. մինչաշխատունակներ` 32%, աշխատունակներ` 49%, հետաշխատունակներ` 19%։

Գեղանիստի ազգաբնակչության փոփոխությունը.[3]

Տարի 1831 1897 1926 1939 1959 1970 1979 2001 2004
Բնակիչ 138 1466 1062 1433 1207 978 876 898 1061

Տնտեսություն[խմբագրել]

Ունի 97 տնտեսություն։ Ունի դպրոց, գրադարան, հիվանդանոց, կապի հանգույց։ Գյուղատնտեսության մասնագիտացման ուղղությունը երկրագործությունն է։ Գյուղատնտեսական հողահանդակները գրեթե ամբողջությամբ օգտագործվում են որպես վարելահողեր` կազմելով 668 հա։ Պետական հողերը գլխավորապես օգտագործվում են որպես վարելահողեր, արոտավայրեր, կազմելով համապատասխանաբար 368 և 995 հեկտար։ Զբաղվում են հացահատիկային, բանջարաբոստանային, կերային կուլտուրաների մշակությամբ։ Զբաղվում են նաև անասնապահությամբ, թռչնաբուծությամբ։[4]

Պատմամշակութային կառույցներ[խմբագրել]

Արքայաբլուր ամրոցը

Գյուղն ունի կանգուն եկեղեցի (11-րդ դար)։ Շրջաակայքում պահպանվել են նախնադարյան և ուրարտական ժամանակներին վերաբերող հնավայրեր` ավերակ բերդ, որին տեղացիներին նվանում են Ղալա։ Պահպանվել են նաև կիկլոպյան շինությունների հետքեր։

Տես նաև[խմբագրել]

Ծանոթագրություններ[խմբագրել]

Արտաքին հղումներ[խմբագրել]