Արեգնադեմ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գյուղ
Արեգնադեմ
ԵրկիրՀայաստան Հայաստան
ՄարզՇիրակի
Հիմնադրված է17-րդ դար թ.
Այլ անվանումներԱզիզբեկով
Մակերես1,8 կմ²
ԲԾՄ1850 մետր
Պաշտոնական լեզուհայերեն
Բնակչություն388 մարդ (2011)[1]
Ազգային կազմՀայեր
Ժամային գոտիUTC+4
Փոստային դասիչ377567
Արեգնադեմ (Հայաստան)##
Արեգնադեմ (Հայաստան)

Արեգնադեմ (մինչև 1939 թ.` Ղարաչանթա, 1939-1991 թթ.` Ազիզբեկով), գյուղ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ամասիայի տարածշրջանում, մարզկենտրոն Գյումրիից մոտ 13 կմ հյուսիս-արևմուտք, ծովի մակերևույթից 1850 մետր բարձրության վրա։

Գյուղը հիմնադրվել է XVII դարի վերջերին և կոչվել Ղարաչանթա կամ Ներքին Ղարաչանթա։ 1939 թ. մայիսի 4-ին Բաքվի 26 կոմիսարներից Ազիզբեկովի պատվին վերանվանվել է Ազիզբեկով[2], իսկ 1991 թ. ապրիլի 3-ին` Արեգնադեմ[3]։

Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ըստ Հայաստանի 2011 թ. մարդահամարի արդյունքների՝ Արեգնադեմի մշտական բնակչությունը կազմել է 388, առկա բնակչությունը՝ 329 մարդ[4]։ Մինչև 1988-1989 թթ. բնակեցված է եղել ադրբեջանցիներով, այնուհետ` Վրաստանից և Ադրբեջանից գաղթած, ինչպես նաև Գյումրիից և մոտակա համայնքներից տեղափոխված հայերով։

Արեգնադեմի բնակչության փոփոխությունը ժամանակի ընթացքում` ստորև[3].


Տնտեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բնակչությունը զբաղվում է հացահատիկի, ճակնդեղի մշակությամբ և անասնապահությամբ։

Պատմամշակութային կառույցներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արեգնադեմում կա նորակառույց «Սրբատեղ» մատուռ, իսկ շրջակայքում պահպանվել է «Բադնոց» գյուղատեղին։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Հայաստանի 2011 թ. մարդահամարի արդյունքները (հայ.)
  2. «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ. 1, էջ 45
  3. 3,0 3,1 «Հայաստանի հանրապետության բնակավայրերի բառարան, էջ 30» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2014 թ․ սեպտեմբերի 12-ին. Վերցված է 2014 Ապրիլի 22-ին.
  4. 2011 թ Հայաստանի մարդահամարի արդյունքները
  5. 5,0 5,1 5,2 5,3 Կորկոտյան Զ. Խորհրդային Հայաստանի բնակչությունը վերջին հարյուրամյակում (1831-1931) (հայ.)Երևան: 1932. — 185 p.
  6. 6,0 6,1 6,2 6,3 6,4 6,5 6,6 6,7 6,8 Հայաստանի Հանրապետության բնակավայրերի բառարան (հայ.)Երևան: 2008. — էջ 30. — 184 p.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]