Վարդաղբյուր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
1rightarrow blue.svg Անվան այլ գործածումների համար տես՝ Վարդաղբյուր (այլ կիրառումներ)
Գյուղ
Վարդաղբյուր
40°57′00″ հս. լ. 43°55′00″ ավ. ե. / 40.95° հս. լ. 43.916667° աե. ե.
Երկիր Հայաստան Հայաստան
Մարզ Շիրակի
Մակերես 8.8 կմ²
Բարձրություն ծովի մակարդակից 2040 մ
Խոսվող լեզուներ հայերեն
Բնակչություն 103[1] մարդ (2012)
Ազգային կազմ հայեր
Ժամային գոտի UTC+4
##Վարդաղբյուր (Հայաստան)
Red pog.png

Վարդաղբյուր, գյուղ Հայաստանի Շիրակի մարզում, մարզկենտրոնից 27 կմ հյուսիս: Նախկինում գյուղի անունն էր Գյուլբուլաղ (թուրքերեն), ԽՍՀՄ-ի ժամանակաշրջանում նա վերանվանվել է հիշյալի հայերեն տարբերակով՝ Վարդաղբյուր։


Պատմություն

Գյուղի տարածքը, ըստ նախնական տվյալների, վերաբնակեցվել էր 1820-1840-ակկաներին արևմտյան Հայաստանից, այդ թվում հատկապես Սասնո գավառից գաղթած հայերի կողմից: 1915 թ.Ցեղասպանության տարիներին և հետագա տարիների ռուս-թուրքական ու հայ-թուրքական պատերազմերին, գյուղի տարածքը պատերազմի եզրին էր գտնվում:

1918 թ. Վարդաղբյուրը, ինչպես նաև շրջակա բոլոր տարածքները ժամանակավորապես թուրքերի ռազմախմբերի գրավման ներքո գտնվեցին: Արդյունքում, 1918 թ. գարնանը գյուղում տեղի ունեցավ խոշոր մասշտաբի ջարդ, թուրք զորքը բնակչությանը գյուղի եկեղեցու մեջ փակեց և այրեց, բոլորը զոհվեցին: Ըստ պատմագրական տեղեկությունների, ջարդը վերապրեցին 2-5 բնակիչ, որոնք այդ պահին գտնվում էին դաշտերում: Վերապրողներից երկուսի անունները հստակ կարելի է ասել,նրանք էին Պարույր Գրիգորյան (1901-1971) և Արուստակ Փայլևանյան (1880?-1940?):

Բնակչություն

Վարդաղբյուրի ազգաբնակչության փոփոխությունը.[2]

Տարի 1873 1897 1926 1939 1959 1970 1979 1989 2001 2004
Բնակիչ 151 225 271 383 93 97 70 72 90 94

Տնտեսություն

Բնակչությունը հիմնականում զբաղվում է անասնապահությամբ:

Պատմամշակութային կառույցներ

Վարդաղբյուրում կա 1700 թ.-ի եկեղեցի և արևմտյան բարձրունքի վրա Սուրբ Ղազարոսի անվան խաչքարատիպ հուշաքար:


Տես նաև

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ