Հովիտ (Շիրակի մարզ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Հովիտ (այլ կիրառումներ)
Գյուղ
Հովիտ
ԵրկիրՀայաստան Հայաստան
ՄարզՇիրակի
Այլ անվանումներՀանքաշեն
Մակերես16.4 կմ²
ԲԾՄ1670 մ
Պաշտոնական լեզուհայերեն
Բնակչություն569[1] մարդ (2012)
Ազգային կազմհայեր
Ժամային գոտիUTC+4
Հովիտ (Շիրակի մարզ) (Հայաստան)##
Հովիտ (Շիրակի մարզ) (Հայաստան)

Հովիտ (նախկին անվանումը՝ Փոքր Քյափանակ), գյուղ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյանի տարածաշրջանում, մարզկենտրոն Գյումրիից մոտ 10 կմ արևելք, Փամբակի լեռների փեշերին։ Հովիտ է վերանվանվել 1945 թ.-ի դեկտեմբերի 7-ին[2]։

Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ըստ Հայաստանի 2011 թ. մարդահամարի արդյունքների՝ Հովիտի մշտական և առկա բնակչությունը կազմել է 566 մարդ[3]։ 1831 թվականից ի վեր բնակիչները հայեր են[4], որոնց մի մասի նախնիները 1829-1830 թթ.-ին գաղթել են Կարսից[2]։

Հովիտի բնակչության փոփոխությունը ժամանակի ընթացքում` ստորև[5].

Տարի 1831 1873 1897 1926 1939 1959 1970 1979 1989 2001 2011
Բնակիչ 101 392[4] 608 504 578 543 538 492 442 538 566[3]

Տնտեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բնակչությունը զբաղվում է հացահատիկի, կերային կուլտուրաների մշակությամբ և անասնապահությամբ։

Պատմամշակութային կառույցներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հովիտում կա XIX դարի Սբ. Աստվածածին եկեղեցի։ Գյուղից 2 կմ արևելք պահպանվել է Քարաբներ գյուղատեղին, համանուն մատուռը (X-XIII դարեր) և ջրաղացը (X-XIII դարեր)։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. ԱՎԾ տվյալներ
  2. 2,0 2,1 «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ. 3, էջ 442
  3. 3,0 3,1 2011 թ Հայաստանի մարդահամարի արդյունքները
  4. 4,0 4,1 Զավեն Կորկոտյան, «Խորհրդային Հայաստանի բնակչությունը վերջին հարյուրամյակում (1831-1931)»
  5. «Հայաստանի հանրապետության բնակավայրերի բառարան, էջ 122» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2014 թ․ սեպտեմբերի 12-ին. Վերցված է 2014 Մայիսի 5-ին.