Մարալիկ
| Քաղաք
Մարալիկ
|
|||||||||||||||||||||||||||||||
Մարալիկ, փոքր քաղաք Հայաստանի Շիրակի մարզում. բնակչությունը` 7700.0, մակերեսը` 4.06 քառ. կմ: Պարսկական և թուրքական բռնակալական տերությունների դարավոր լծից Արևելյան Հայաստանի վերջնական ազատագրումից (1826-28թթ) հետո Մարալիկում (այն ժամանակ` Մոլլա-Գյուկչա), ըստ ծխական հաշվառման, բնակություն հաստատեցին Արևմտյան Հայաստանի Մուշ, Տարոն, Խնուս, Վերին Բասեն, Ալաշկերտ, Էրզրում բնակավայրերից տեղափոխված 59 ընտանիք՝ 371 մարդ:
1927թ. հոկտեմբերի 28-ին ՀԽՍՀ Կենտգործկոմի որոշմամբ Մոլլա-Գյոկչան վերանվանվեց Կապուտան: 1929թ. Կապուտանն ընդգրկվում է Լենինականի գավառի կազմում: 1935թ. հուլիսի 26-ին ՀԽՍՀ Կենտգործկոմի որոշմամբ Կապուտանը վերանվանվեց Մարալիկ:
1962թ. Մարալիկն ստանում է քաղաքատիպ ավանի կարգավիճակ: 1991թ. սեպտեմբերի 21-ից Մարալիկը անկախ Հայաստանի Հանրապետության Անիի շրջանային կենտրոնն էր: 1996թ. ընդգրկվում է Շիրակի մարզի կազմում:
Քաղաքի վարչատարածքում կա 1800 հա վարելահող, որից 240 հա ոռոգելի:
Մարալիկի Սուրբ Ամենափրկիչ եկեղեցին կառուցվել է 1903 թվականին: Քաղաքն հայտնի է վարչատարածքում եղած վաղ և ուշ միջնադարյան խաչքարներով։
Մարալիկի ամենախոշոր արդյունաբերական ձեռնարկությունը բամբակամանվածքային ֆաբրիկան է (ունեցել է մոտ 2000 աշխատող), որն այժմ մասամբ է գործում: Ամենահինը Լուսատեխնիկական էլէկտրասարքավորումների գործարանն է (1962թ.), որն ունեցել է 600 աշխատող, այժմ չի գործում: Ներկայումս չեն գործում նաև շինանյութերի և շինիրերի կոմբինատը, երեք շինարարական կազմակերպությունները, պանրագործարանը, ավտոտրանսպորտային ձեռնարկությունը, երկաթուղային կայարանը, կինոթատրոնը, կենցաղային սպասարկման կոմբինատը: Գործում են կապի և փոստային ծառայությունները, երկու դպրոցները, ուսումնարանը, մշակույթի տունը, շրջանային գրադարանը, հյուրանոցը, երկու նախադպրոցական հիմնարկ, հանրային սննդի օբյեկտներ և այլն:
Քաղաքը գտնվում է ծովի մակարդակից 1920 մ բարձրության վրա։ Այստեղով անցնում են Գյումրի-Թալին-Երևան մայրուղին և Մարալիկ-Արթիկ-Գյումրի երկաթգիծը։
Արտաքին հղումներ և ծանոթագրություններ[խմբագրել]
|
|
||
|---|---|---|
| Մայրաքաղաք՝ Երևան Աբովյան • Ագարակ • Ալավերդի • Ախթալա • Աշտարակ • Ապարան • Արարատ • Արթիկ • Արմավիր • Արտաշատ • Բերդ • Բյուրեղավան • Գավառ • Գյումրի • Գորիս • Դաստակերտ • Դիլիջան • Եղեգնաձոր • Եղվարդ • Թալին • Թումանյան • Իջևան • Ծաղկաձոր • Կապան • Հրազդան • Ճամբարակ • Մարալիկ • Մարտունի • Մասիս • Մեծամոր • Մեղրի • Նոյեմբերյան • Նոր Հաճն • Շամլուղ • Չարենցավան • Ջերմուկ • Սիսիան • Սպիտակ • Ստեփանավան • Սևան • Վաղարշապատ • Վայք • Վանաձոր • Վարդենիս • Վեդի • Տաշիր • Քաջարան |
||
| Պորտալ:Հայաստան | ||