Շաղիկ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գյուղ
Շաղիկ
ԵրկիրՀայաստան Հայաստան
ՄարզՇիրակի
Այլ անվանումներՂարաբուլաղ
Մակերես5.3 կմ²
ԲԾՄ2050 մ
Պաշտոնական լեզուհայերեն
Բնակչություն133[1] մարդ (2012)
Ազգային կազմհայեր
Ժամային գոտիUTC+4
Շաղիկ (Հայաստան)##
Շաղիկ (Հայաստան)

Շաղիկ (նախկին անվանումը՝ Ղարաբուլաղ), գյուղ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ամասիայի տարածաշրջանում, մարզկենտրոն Գյումրիից մոտ 30 կմ հյուսիս-արևմուտք, Արփի լճի հարավարևմտյան ափին։ Շաղիկ է վերանվանվել 1991 թ.-ի ապրիլի 3-ին[2]։

Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ըստ Հայաստանի 2011 թ. մարդահամարի արդյունքների՝ Շաղիկի մշտական բնակչությունը կազմել է 88, առկա բնակչությունը՝ 100 մարդ[3]։ Նախկինում բնակեցված է եղել ադրբեջանցիներով[4], որոնք հեռացել են Ադրբեջան 1989 թ. հունվար-հունիսին[5]։ Դրանց փոխարեն 1989-1990 թթ. գյուղում բնակություն են հաստատել Վրաստանի Նինոծմինդայի շրջանից և Բաղրամյանի շրջանի Դալարիկ գյուղից տեղափոխված հայեր[5]։

Շաղիկի բնակչության փոփոխությունը ժամանակի ընթացքում` ստորև[2].

Տարի 1886 1897 1959 1970 1979 1989 2001 2011
Բնակիչ 185 302 145 217 239 180 85 88[3]

Տնտեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բնակչությունը զբաղվում է անասնապահությամբ, պտղաբուծությամբ և երկրագործությամբ։

Պատմամշակութային կառույցներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Շաղիկում կա “Ոսկե ժամ” եկեղեցի, իսկ արևմտյան կողմում է գտնվում Հենաց բերդը։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. ԱՎԾ տվյալներ
  2. 2,0 2,1 «Հայաստանի հանրապետության բնակավայրերի բառարան, էջ 153» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2014 թ․ սեպտեմբերի 12-ին. Վերցված է 2014 Մայիսի 7-ին.
  3. 3,0 3,1 2011 թ Հայաստանի մարդահամարի արդյունքները
  4. Զավեն Կորկոտյան, «Խորհրդային Հայաստանի բնակչությունը վերջին հարյուրամյակում (1831-1931)»
  5. 5,0 5,1 Հակոբյան Թ. Խ., Մելիք-Բախշյան Ստ. Տ., Բարսեղյան Հ. Խ., Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան, հ. 4 [Ն-Վ] (խմբ. Մանուկյան Լ. Գ.), Երևան, «Երևանի Համալսարանի Հրատարակչություն», 1986, էջ 64 — 804 էջ։

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]