Մեղրաշատ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գյուղ
Մեղրաշատ
40°51′00″ հս. լ. 43°42′00″ ավ. ե. / 40.85° հս. լ. 43.7° աե. ե.
Երկիր Հայաստան Հայաստան
Մարզ Շիրակի
Մակերես 11.5 կմ²
Բարձրություն ծովի մակարդակից 1750 մ
Խոսվող լեզուներ հայերեն
Բնակչություն 532[1] մարդ (2012)
Ազգային կազմ հայեր
Ժամային գոտի UTC+4
##Մեղրաշատ (Հայաստան)
Red pog.png

Մեղրաշատ , Գյուղ Ամասիայի տարածաշրջանում, Ամասիա գյուղից 14կմ հարավ-արևմուտք, մարզկենտրոնից գտնվում է 14կմ հեռավորության վրա։ Նախկինում ունեցել է Գարամահմատ, Գարամահմեդ, Կարամահմեդ, Կարամամմեդ, Ղարամահմադ, Ղարամամեդ անվանումները։ Մեղրաշատ է վերանվանվել 1946 թվականին։ Գյուղը տեղադրված է Ախուրիկ գետի վերին հոսանքում, մեղմաթեք հարթավայրում` ծովի մակարդակից 1750մ բարձրության վրա։

Կլիմա[խմբագրել]

Կիման բարեխառն լեռնային է, ձմեռը տևական, ցուրտ, հաստատուն ձնածածկույթով։ Լինում են ուժեղ քամիներ, հաճախակի են ձնաբքերը և սառնամանիքները։ Ամառը զով է, համեմատաբար խոնավ։ Տարեկան տեղումների քանակը 500-600մմ։ Բնական լանդշաֆտները սևահողային լեռնատափաստաններ են։

Բնակչություն[խմբագրել]

Ըստ ազգային վիճակագրական ծառայության տվյալների համայնքը 2013 թվականի հունվարի 1-ի դրությամբ ունեցել է 367 մարդ։ Սեռային կազմում տղամարդիկ կազմում են 48%, կանայք` 52%։ Տարիքային խմբերը բաշխված են հետևյալ կերպ. մինչաշխատունակներ` 28%, աշխատունակներ` 52%, հետաշխատունակներ` 20%։[2] Մեղրաշատի ազգաբնակչության փոփոխությունը.[3]

Տարի 1886 1897 1939 1959 1970 1979 1989 2001 2004
Բնակիչ 329 457 442 425 329 283 292 371 483

Տնտեսություն[խմբագրել]

Ունի 87 տնտեսություն։ Ունի դպրոց, ակումբ, գրադարան, բուժկետ, կապի հանգույց։ Գյուղատնտեսական հողահանդակները գրեթե ամբողջությամբ օգտագործվում են որպես վարելահողեր` կազմելով 507հա։ Պետական հողերը գլխավորապես օգտագործվում են որպես վարելահողեր, արոտավայրեր, կազմելով համապատասխանաբար 130 և 350 հեկտար։ Գյուղատնտեսության մասնագիտացման ուղղությունը երկրագործությունն է։ Զբաղվում են հացահատիկային, կերային կուլտուրաների, ճակնդեղի մշակությամբ։ Զբաղվում են խոշոր և մանր եղջերավոր անասնաբուծությամբ, թռչնաբուծությամբ, մեղվաբուծությամբ։

Պատմամշակութային կառույցներ[խմբագրել]

Մեղրաշատում կա 1868 թվականին կառուցված փայտաշեն եկեղեցի։ Գյուղից 10 կմ հյուսիս-արևելք գտնվում է Ծորակ գյուղատեղին։

Համայնքի հիմնախնդիրներ[խմբագրել]

Համայնքի հիմնախնդիրների մեջ կարևորվում են դպրոցական գույքի նորացումը, խմելու ջրագծերի վերանորոգումը, գյուղամիջյան ճանապարհների վերանորոգումը, գյուղատնտեսական մթերքի իրացումը, գազաֆիկացումը։

Ծանոթագրություններ[խմբագրել]

Արտաքին հղումներ[խմբագրել]