Գեղաձոր
|
Գեղաձոր
|
Գեղաձորը գյուղ է ՀՀ Արագածոտնի մարզում։ Մարզկենտրոնից գտնվում է 55 կմ հեռավորության վրա: Նախկինում ունեցել է Գյոզալդարա, Գյոզալդարա Թուրքի, Գյոզալդարա Վերին: Գեղաձոր է վերանվանվել 1946 թ-ին: Նախկինում մտել է Երևանի նահանգի Ալեքսանդրապոլի գավառի մեջ:
Բովանդակություն |
Աշխարհագրություն[խմբագրել]
Գյուղն ընկած է Արագածի ստորին սարավանդում, Գեղաձոր գետակի հովտում: Գյուղը գտնվում է ծովի մակարդակից 2190մ բարձրության վրա: Կլիման ցուրտ լեռնային է: Ձմեռները տևական են, ցուրտ, հաստատուն ձնածածկույթով: Ամառները տաք են, համեմատաբար խոնավ: Հուլիսյան միջին ջերմաստիճանը տատանվում է 16-18-ի սահմաններում, հունվարյանը` -6 - -8-ի սահմաններում: Մթնոլորտային տարեկան տեղումների քանակը 450-600 մմ: Բնական լանդշաֆտները սևահողային տափաստաններ են:
Բնակչություն[խմբագրել]
Համայնքի բնակչությունը կազմում է 1189 մարդ, որից 46% տղամարդիկ են, իսկ կանայք` 54%: Գյուղն ունի 266 տնտեսություն: Ունի միջնակարգ դպրոց, գրադարան, կապի հանգույց:
Տնտեսություն[խմբագրել]
Գյուղատնտեսական հողահանդակները ծառայում են որպես վարելահողեր, խոտհարքեր:Մշակում են հացահատիկ, բանջարաբոստանային կուլտուրաներ` կաղամբ, կարտոֆիլի ճակնդեղ: Զբաղվում են խոշոր և մանր եղջերավոր անասնաբուծությամբ:
Տեղական ինքնակառավարում[խմբագրել]
Համայնքի ղեկավար` Յուրա Մարգարյան :
Ավագանու անդամների ցուցակ
- Արմեն Ֆահրադի Ֆերոյան
- Անդրուշ Անուշավանի Սաֆարյան
- Սամվել Անդրանիկի Հովհաննիսյան
- Հովհաննես Ռազմիկի Նազարյան
- Ռոստամ Աղաբեկի Աբրահամյան
- Ռոբերտ Մուշեղի Վարդանյան
- Սուրեն Ալբերտի Մելիքյան