Օհանավան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
1rightarrow blue.svgԱյս հոդվածը գյուղի մասին է։ Այլ գործածությունների համար, այցելեք Օհանավան (այլ կիրառումներ)։
Գյուղ
Օհանավան
Ohanavan.JPG
40°20′32″ հս. լ. 44°23′11″ ավ. ե. / 40.342222° հս. լ. 44.386389° աե. ե.
Երկիր Հայաստան Հայաստան
Մարզ Արագածոտնի մարզ
Այլ անվանումներ Անավանք, Հովհանու վանք, Օհանավանք
Բարձր. ծովի մակ-ից 1330 մ
Խոսվող լեզուներ Հայերեն
Բնակչություն 2314[1] մարդ (2004)
Ազգային կազմ Հայեր
Կրոնական կազմ Սուրբ Մեսրոպ Մաշտոց եկեղեցիՀայ Առաքելական եկեղեցի
Ժամային գոտի UTC+4
Փոստային ինդեքս 378425
Փոստային ինդեքսներ 02112027
##Օհանավան (Հայաստան)
Red pog.png
##Օհանավան (Արագածոտնի մարզ)
Red pog.png


Օհանավան, գյուղ ՀՀ Արագածոտնի մարզում, Քասաղ գետի բարձրադիր ափին: Հեռավորությունը մարզկենտրոնից՝ 3 կմ հյուսիս-արևելք, ծովի մակերևույթից՝ 1330 մ:

Անվանում[խմբագրել]

Օհանավանը նաև ճանաչված է եղել որպես Անավանք, Հովհանու վանք, Օհանավանք[2] ։

Բնակչություն[խմբագրել]

Օհանավանի ազգաբնակչության փոփոխությունը. [1]

Տարի 1831 1897 1926 1939 1959 1970 1979 1989 2001 2004
Բնակիչ 229 601 1015 1193 1160 1373 1525 1887 2254 2314


Տնտեսություն[խմբագրել]

Բնակչությունը զբաղվում է անասնապահությամբ, այգեգործությամբ, պտղաբուծությամբ, բանջարաբոստանային և կերային կուլտուրաների մշակությամբ:

Վանական համալիր Հովհաննավաք
Քարայր-կացարանների համալիր

Պատմական վայրեր[խմբագրել]

Գյուղի արևելյան մասում է գտնվում Հովհաննավանքի վանական համալիրը (4-13-րդ դդ.), «Սերկևիլի Կալեր» բնակատեղին (մ.թ.ա. 1-ին հզմ.), «Վասակամուտ» ամրոցը (մ.թ.ա. 2-րդ-1-ին հզմ.), Կաթողիկե (սբ. Կարապետ) (1216թ.) և 4-րդ դարի Սուրբ Կարապետ եկեղեցիները: Օհանավանից 1 կմ հյուսիս գտնվում են Սուրբ Գրիգոր Լուսավորիչ անապատը (Անապատ հրեշտակաբնակ) (10-13-րդ դդ.) և «Աղկունծ» (13-րդ դ.) եկեղեցին, 10-14-րդ դարերի «Այծանոց» քարայր-կացարանը, իսկ 2 կմ հյուսիս՝ Սերկևլի գյուղատեղին (10-15-րդ դդ.), 11-13-րդ դարերի ամրոցը, Սուրբ Գրիգոր Լուսավորիչ (10-13-րդ դդ.), Սուրբ Աստվածածին (Կարմիր վանքեր) (10-13-րդ դդ.) եկեղեցիները և մ.թ.ա. 1-ին հազարամյակի «Ապարանի առու» ջրանցքը:

Աղբյուրներ[խմբագրել]

  1. 1,0 1,1 «Հայաստանի հանրապետության բնակավայրերի բառարան»։ http://www.cadastre.am/storage/files/pages/pg_907871769_HH_bnak._bar..pdf։ 
  2. Ս.Հ. Հարությունյան (2003)։ Հայաստանի Հանրապետության Վարչատարածքային բաժանումը(01.01.2003)։ Երևան: «Տիգրան Մեծ» հրատարակչություն։ ISBN 9994100009։