Գազար

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գազար
Գազար
Գիտական դասակարգում
Թագավորություն Բույսեր
Բաժին Ծածկասերմեր
Դաս Երկշաքիլավորներ
Կարգ Հովանոցածաղկավորներ
Ընտանիք Հովանոցավորներ
Ցեղ Գազար
Լատիներեն անվանում
Daucus
L., 1753
Տիպիկ ներկայացուցիչներ

Wikispecies-logo.svg
Դասակարգումը
Վիքիցեղերում

Commons-logo.svg
Պատկերներ
Վիքիպահեստում




Գազար (լատ.՝ Daucus), նեխուրազգիների (հովանոցավորներ) ընտանիքի երկամյա, հազվադեպ՝ միամյա կամ բազմամյա բույսերի ցեղ։

Հայտնի է մոտ 60, Հայաստանի Հանրապետությունում՝ 1 տեսակ՝

Կենսաբանական նկարագիր[խմբագրել]

Daucus Carota.jpg
Գազար մշակովի Բուսաբանական նկարագիրը Լինդմանի «Bilder ur Nordens Flora» գրքից, 1917-1926

Գազարի արմատը հաստ է, մսալի, կոնուսաձև կամ գլանաձև։ Գազարը լինում է դեղին, կարմիր կամ սև գույնի։ Ցողունը բարձրանում է մինչև 60 սմ, ճյուղավորված է։ Տերևները բազմափետրավոր են։ Ծաղիկները մանր են, հավաքված բարդ հովանոցում, առանց ծաղկաբաժակի։ Պսակը փոքր է, կազմված հինգ մանր պսակաթերթերից։ Առէջները հինգն են։ Գազարը ծաղկում է ամռան սկզբին։

Երկամյա բույս է։ Առաջին տարում ձևավորվում են տերևային վարդակը և արմատապտուղը, երկրորդում՝ ծաղկում է և սերմ տալիս։ Արմատապտուղը մսալի է, գլանաձև, իլիկաձև՝ բութ կամ սուր ծայրով, կարմիր, սպիտակ, դեղին, երբեմն՝ մուգ կապտավուն։ Տերևները բարդփետրաձև են՝ խիստ կտրտված, նշտարաձև բլթակներով։ Ծաղկաբույլը բարդ հովանոց է, ծաղիկները՝ մանր, սպիտակ, բաց վարդագույն։ Ծաղկում է հունիս-օգոստոսին։ Պտուղը երկսերմիկ է։

Հայաստանում[խմբագրել]

Մշակության մեջ տարածված է գազար մշակովին (D. sativus)։ Օգտագործում են սննդի մեջ (թարմ, եփած, պահածոյած) և որպես դեղամիջոց՝ սակավարյունության, հիպերտոնիկ հիվանդության և այլ դեպքերում։

Հանդիպում է Արագածոտնի, Լոռու, Տավուշի, Գեղարքունիքի, Վայոց ձորի, Սյունիքի և այլ մարզերում։ Աճում է թփուտներում, խոտածածկ լանջերին, առաջացնում է գազարի ինքնուրույն բուսուտներ, երբեմն աղբոտում է ցանքերը։

Քիմիական կազմ[խմբագրել]

Գազարը պարունակում է կարոտիններ, ածխաջրեր, հանքային աղեր, եթերայուղեր, վիտամիններ (C, B1, B2), կարոտին (A-նախավիտամին)։։ Գազարի ծաղիկներից անջատվում են անտիոցիանային միացություններ և ֆլավնոիդներ (կվերցիտին և կեպֆերոլ)։ Արմատասաղմը պարունակում է կարոտին, ֆետոեն, ֆիտոֆլուեն, լիկոպին, վիտամիններ, պանտոնենաթթու, ինչպես նաև ֆլավնոիդներ, անտոցիանիդներ, ճարպայուղ։

Carrots with stems.jpg

Ավանդական բժշկության մեջ[խմբագրել]

Բժշկության մեջ օգտագործել են գազարի սերմերը, արմատը և տերևները։

Հայկական բժշկության մեջ գազարն օգտագործել են ստամոքսի, լյարդի, փայծախի բորբոքային հիվանդությունների, սեռական թուլության, ջրգողության, գոտկային ցավերի, արգանդի բորբոքումների, աղեփքանքի, մարսողության խանգարման, ականջացավի, թոքաբորբերի, սննդախանգար խոցերի, աչքի սպիտակափառության, դաշտանի խանգարման, երիկամի բորբոքումների, ջղացավության և ձվաբջջի թերզարգացման բուժման համար։ [2]

Դասակարգում[խմբագրել]

  8 ընտանիկ համաձայն APG II համակարգի   Ավելի քան 20 տեսակ  
         
  порядок Зонтикоцветные     դաս Գազար     մոտ 60 տեսակ
               
  отдел Цветковые, или Покрытосеменные     семейство Зонтичные     դաս Սրնգենի    
             
  ծաղկավոր բույսերի 44 կարգ   ավելի քան 300 տեսակ   տեսակ Մշակովի գազար
     

Տեսակներ[խմբագրել]

Դասը ընդգրկում է մոտ 30 տեսակ[3]։ Որոշ տեսակներ[4].

Ծանոթագրություններ[խմբագրել]

  1. Сведения о роде Daucus в базе данных Index Nominum Genericorum Международной ассоциации по таксономии растений (IAPT). (англ.)
  2. Հ.Ս.Հարությունյան (1990)։ Միջնադարյան հայկական բժշկարանների դեղաբույսեր։ Երևան: «Լույս», էջ 36։ 
  3. 28 по данным The Plant List: Daucus
  4. По данным сайта GRIN (см. ссылку GRIN в карточке растения).

Գրականություն[խմբագրել]

  • Галеев Н. А. Промышленное возделывание моркови. — Уфа: Башк. кн. изд-во, 1985. — 136 с.
  • Морковь — статья из Большой советской энциклопедии

Արտաքին հղումներ[խմբագրել]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png