Բերանի խոռոչ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մարդու բերանի խոռոչը

Բերանի խոռոչը (cavum oris) բաժանվում է երկու մասի` բերանի նախադուռ (vestibulum oris) և բերանի բուն խոռոչ (cavum oris propirum): Նախադուռ է կոչվում այն տարածությունը, որը դրսից սահմանվում է շրթունքներով և այտերով, իսկ ներսից` ատամներով ու լնդերով: Բերանի ճեղքի(rima oris) միջոցով նախադուռը բացվում է դուրս: Երբ ատամները սեղմված են իրար, բերանի նախադուռը հաղորդակցվում է բերանի հատուկ խոռոչի հետ ամենավերջին աղորիքի հետևում: Բերանի խոռոչը վերևից սահմանված է կարծր քիմքով և փափուկ քիմքի առաջային մասով.բերանի հատակը կազմվում է բերանի ստոծանիով(diaphragma oris) զույգ ծնոտ-կորճային մկաններով (m. mylohyoidens) և գրավված է լեզվով: