Աշտարակ (քաղաք)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Քաղաք
Աշտարակ
Ashtarak coll. 2012.jpg
40°18′00″ հս. լ. 44°24′00″ ավ. ե. / 40.3° հս. լ. 44.4° աե. ե.
Երկիր Հայաստան Հայաստան
Մարզ Արագածոտն
Քաղաքապետ Արմեն Անտոնյան
Առաջին հիշատակում 9–րդ դար
Խոսվող լեզուներ Հայերեն
Բնակչություն 20 636 մարդ (2008)
Ազգային կազմ Հայեր
Կրոնական կազմ Հայ Առաքելական եկեղեցի
Տեղաբնականուն աշտարակցի
Ժամային գոտի UTC+4
Հեռախոսային կոդ +374 (232)
Փոստային ինդեքսներ 0201-0205
##Աշտարակ (քաղաք) (Հայաստան)
Red pog.png
Ներսես Աշտարակեցու արձանը իր անունը կրող հրապարակում
Խաչքարեր Աշտարակում

Աշտարակ, Հայաստանի Արագածոտնի մարզի մարզկենտրոն։ Գտնվում է Քասախ գետի ափին, ծովի մակերևույթից 1100 մ բարձրության վրա, Արարատյան դաշտի և Արագածի լեռնազանգվածի կենտրոնում, Երևան մայրաքաղաքից 13 կմ հյուսիս արևմուտք։ Քաղաքն ունի 30 000 բնակիչ, բացառապես հայեր։ Այգեվետ բնակավայր է, հիմնականում ոռոգվում է Քասաղի ջրերով։ Խմելու ջուրն ստացվում է Սաղմոսավանի, Նազրևանի, Շորշորի աղբյուրներից։ Քաղաքով են անցնում դեպի Գյումրի և Վանաձոր տանող մայրուղիները։ Աշտարակը ՀՀ օպտիկական արագագործ կապուղիների հիմնական հանգույցներից մեկն է։ Հստակորեն միմյանցից առանձնանում են Քասախի աջ ափին գտնվող բուն Աշտարակ, Մուղնի, Ձախ ափ, Գիտավան, Բագավան թաղամասերը։ Քասախի գեղատեսիլ կիրճը ծառայում է որպես հանգստի գոտի։

Բովանդակություն

Անվանում[խմբագրել]

«Աշտարակ» հասարակ գոյականը իրանական ծագման բառ է, որ հայերենում կրում է «ուղիղ բարձրացող կառույց», «բերդապարսպի բուրգ», «սլացիկ բարձրաբերձ շինություն» իմաստները։ Հակոբ Մանանդյանը տեղանունը իրավացիորեն նույնացնում է IV-րդ դարի Պևտինգերյան քարտեզում նշված Strangira կայարանի հետ, ենթադրելով, որ բառն ունի նախահայկական ծագում, երբ դեռ «աշտարակ» բառը հայերենում գործածական չէր։ Գրիգոր Ղափանցյանը, ընդունելով Մանանդյանի այս տեղայնացումը, բառի մեջ առանձնացնում է Str- արմատը, և այն համարելով հայերեն «Շտր» հնչյունակազմի լատիներեն տառադարձություն, գտնում, որ բառի մեջ առկա է ասուրական Իշտար դիցուհու անվան փյունիկյան «Աշտար» արտահայտչաձևը։ Փորձեր են արվել աշտարակ բառը կապել նաև «աշտ» (խաղաղ, բարեմիտ, հեզ), «յաշտ» (զոհաբերություն) իրանական արմատների հետ, որոնք ինչպես և «աշտարակը» ավելի ուշ փոխառություններ են և այդ պատճառով ստուգաբանությունը դարձնում են անընդունելի։ «Շտր» բառը, անկասկած, կարելի է հանգեցնել «Իշտար» կամ «Աշտար» նախաձևին, ինչպես կռահել է Գրիգոր Ղափանցյանը։ Սակայն նոր հետազոտությունները ցույց են տալիս, որ աքքադական այս հայտնի աստվածուհին Հայկական լեռնաշխարհում բոլորովին այլ անվանում է ունեցել։ Ուրարտերեն լեզուն կրողները նրան կոչել են «Սարդի», նոր ճշգրտումներով և ավելի շուտ «Շարդի», իսկ հայերը՝ «Աստղիկ», որոնցից ոչ մեկը և ոչ մյուսը չէին կարող «Շտր» բառամասի համար հիմք ծառայել։ Ուրեմն «Շտր»-ն պետք է փնտրել հայերեն բառագանձի այլ շերտերում։ Հայ հնագույն էպիկական ստեղծագուրծությունների մեջ «Շիդար» անունով ճանաչվում է առասպելական Արտավազդ արքայի որդիներից մեկը, իսկ «շիդարներ» կոչում են նույն արքային ուղեկցող դիցաբանական արարածները։ Այս բառի ծագումը նույնպես բանասերները կապում են Իշտար աստվածուհու հետ։ Սակայն պետք է ասել, որ այդ կապը միայն միջնորդավորված է ոչ ուղղակի։ Արդեն շեշտվեց, որ Իշտարը լեռնաշխարհում հայտնի է որպես Սարդի և Շարդի։ Այս դիցուհուն են նվիրված Ուրարտական Սարդուրի կամ Շարդուրի արքայանունները։ Ինչ-ինչ արտասանական առանձնահատկությունների պատճառով Շարդուրի անունը կրող բիայնական արքաները աքքադական արձանագրություններում հայտնի են որպես Սիդուր, և երբեք ոչ այլ կերպ։ Եթե բառը հայերենին փոխանցման պարագայում գործել է նույն արտասանական յուրահատկությունը, ապա «ու-ա» սովորական անցման դեպքում հենց այդ անունն էլ պետք է համարել հայ բանահյուսության մեջ պահպանված «շիդար» բառի, ինչպես նաև լատիներեն «Str» հնչյունակազմի հիմքը։ Այսպիսով Շիդուր կամ Շիդար բառը հաստատորեն մատնացույց է անում բիայնական Սարդուրի անունը կրող արքաներից մեկին։ Բնականաբար նա չէր կարող լինել Սարդուրի Ա, որը հետագա Այրարատ նահանգում որևէ հայտնի ներկայություն չի ունեցել։ Իսկ ահա Արմավիր և Երևան քաղաքների հիմնադիր Արգիշտի Ա որդին՝ Սարդուրի Բ-ը, այս տարածքներում լայն գործունեություն է ծավալել։

Պատմություն[խմբագրել]

Աշտարակը՝ քաղաքային համայնք է Արագածոտնի մարզում: Համայնքի վարչական տարածքի մեջ մտնում են Աշտարակ քաղաքը եւ Մուղնի գյուղը: Աշտարակ քաղաքը նախկինում կոչվել է Աշտարակաց գյուղ: Աշտարակը քաղաք է հռչակվել 1963 թ-ին: 1995 թ-ի վարչատարածքային ռեֆորմից հետո հանդիսանում է, որպես Արագածոտնի մարզի մարզկենտրոնը: Հանդիսանում է տրանսպորտային ճանապարհ: Այստեղով անցնում են Երևան-Աշտարակ-Թալին, Երևան-Աշտարակ-Ապարան միջպետական մայրուղիները: Անվան ծագումնաբանությունը հաճախ կապում են հայերեն՝ աշտարակ պարզ բառի հետ: Իսկ ըստ, Գրիգոր Ղափանցյանի, այն առաջացել է ասորա-բաբելական Իշտար աստվածուհու անունից, որի հնչյունափոխությունից էլ առաջացել է Աշտար, ապա ՙԱշտարակ՚ անվանումը: Աշտարակը հայկական աղբյուրներում հիշատակվում է 9-րդ դարից: Հնում մտել է Մեծ Հայքի Այրարատ աշխարհի Արագածոտն գավառի մեջ: Այստեղ կան նաև վաղ ժամանակներին վերաբերող պատմամշակութային կոթողներ: Ծիրանավոր եկեղեցին կառուցվել է 5-րդ դարում, որը 18-րդ դարում վերանորոգվել է: Ծիրանավորի շրջակայքը տեղացիները անվանում են ՙԲերդաթաղ՚: Ս. Աստվածածին եկեղեցին կառուցվել է 7-րդ դարում, որը տեղացիները անվանում են Կարմրավոր,կարմիր քարով կառուցված լինելու պատճառով: Քաղաքի կենտրոնում գտնվում է Ս. Մարինե եկեղեցին, կառուցված 1281 թ-ին: Հիշատակության է արժանի Քասաղի եռակամար կամուրջը, որը կառուցվել է քանաքեռցի մեծահարուստ Մահտեսի խոջա Գրիգորի կողմից 1664 թ: Մուղնի գյուղում է գտնվում Ս. Գեւորգի վանքը` կառուցված 17-րդ դարում:

Աշտարակը հազարամյակների պատմություն ունի: Այդ են վկայում բնակավայրի տարածքում գտնվող բոլոր բրոնզեդարյան արձանները, բնակատեղիները, դամբարանները և այլ հուշարձանները:

Վաղ միջնադարում Աշտարակը հզոր բնակավայր էր՝ նշանավոր երկու եկեղեցիներով՝ Ծիրանավոր և Սպիտակավոր: Սելջուկ – թուրքերի լծից (11-րդ դարի կեսից մինչև 12 դարի վերջ) ազատագրվելուց հետո մինչև 14 դարի կեսը Զաքարյանների, ապա՝ Արծրունիների (հատկապես՝ Սադուն Արծրունու. 13-րդ դարում), ժամանակներում, Աշտարակն ապրել է տնտեսական մշակութային ծաղկման շրջան: Կառուցվել են Սպիտակավոր և Սուրբ Մարիանե եկեղեցիները: Հատկապես շատ մեծ վերելք է ապրել խաչքարային արվեստը:

1555 թվականին Աշտարակն անցել է պարսկական տիրապետության տակ, կրել է 16-17-րդ դարերի թուրք - պարսկական պատերազմների ավերիչ անվանումները: Սակայն Աշտարակը զերծ է մնացել պարսից Շահ Աբբաս I Սեֆի-ի կազմակերպված հայոց մեծ բռնագաղթից, որը տեղի է ունեցել 1604 թվականին:

1664 թվականին երևանցի, մեծահարուստ և վաճառակն Մոծակենց Գրիգորը Քասախ գետի վրա, առնվազն 10 դարից գերծող կամուրջի մոտ (ավերվել էր 17-րդ դարում) կառուցում է տուֆակերտ մի հրաշալի կամուրջ:

1760-1770-ական թվականներին Աշտարակը մի քանի անգամ ենթարկվել է լեզգիների հարձակմանը:

1804-1813 և 1826-1828 թվականներին ռուս-պարսկական պատերազմների ընթացքում, աշտարակցիներն աջակցել են ռուսական զորքերին: Արևելյան Հայաստանի պարսկահայերի ներգաղթի ամենաեռանդուն կազմակերպիչներից մեկը ապագա Ամենայն Հայոց կաթողիկոս Ներսես Ե Աշտարակցի Շահազիզյանն էր:

Խորհրդային տարիներին Աշտարակը եղել է համանուն շրջանի կենտրոնը, իսկ Հայաստանի երրորդ հանրապետության ստեղծումից հետո՝ Արագոծոտնի մարզկենտրոնը:

Հայ ժողովրդի պատմության տարբեր ժամանակահատվածներում տեղի ունեցած իրադարձություներից անմասն չի մնացել Աշտարակը։ Անգամ Շահ-Աբասի արքայի ժամանակ Աշտարակի բնակչությունը խուսափել է տարագրությունից՝ ինչպես Վաղարշապատի, Օշականի, Փարաքարի և Քանաքեռի հետ միասին։ Այդ իսկ պատճառով բնակչության բնիկ հատվածը երկար ժամանակ գոյատևել է։

Աշտարակ մտնող ճանապարհներ[խմբագրել]

Ամենահնագույն ժամանակներից մինչև մեր օրերը, Աշտարակը եղել է ճանապարհների կարևորագույն հանգույց: Հյուսիսից՝ Գուգարաց աշխարհից, մայրուղին եկել և Մուղնու ձորագով մտել է Աշտարակ: Արևմուտքից՝ Շիրակ աշխարհից, եկել հասել է մինչև Զեբեթի Սարգսի դուռը և ոլորաններով մտել Աշտարակ: Արևելքից՝ (ըստ Պևտինգերյան քարտեզի) եկել է մայրաքաղաք Արտաշատից և Բմբլաձորագով, ձորի ճանապարհով մտել է Աշտարակ:

Բնակչություն[խմբագրել]

Աշտարակի ազգաբնակչության փոփոխությունը.[1]

Տարի 1831 1873 1914 1919 1931 1959 1972 1976 2001 2004
Բնակիչ 826 2515 4867 6100 4782 7563 13900 16362 20636 21500

Ձախ ափ[խմբագրել]

1953 թվականին նոր կարմնջի շահագործույմով իրար միացան Աշտարակ քաղաքը և Քասախ գետի կիրճի ձախ ափի ժայռերի գլխին թառած ազատ ու ամայի հողատարածությունները: Այդ ժամանակից էլ տեղական իշխանությունների նախաձեռնությամբ նպատակահարմար գտնվեց Աշտարակ քաղաքը զարգացնել, ընդլայնել հատկապես այդ տարածությունները: Սկզբնական շրջանում անհատական բնակարանային շինարարությունների համար հատկացվեծ Ուլատիտիկի ամբողջ լանջը՝ մինչև Նոր կամուրջը: Կառուցապատվող այդ հատվածը, աշխարհագրական տեղի իմաստով, անվանվեց Ձախափ թաղամաս:

Աշտարակի հին փողոցներ[խմբագրել]

Հին Աշտարակի փողոցները հիմնականում լինում են ծուռումուռ ճանապարհներ, նեղ ու քարքարոտ: Մայր առվի ձախափնյա թաղամասերի կառուցումները սկսվել են 1850 թվականին: Հիմնականում այդ թաղամասի վրա գտնվող տները ժամանակակից են, ամբողջովին թաղված ծառ ու ծաղկի և խաղողի այգիների մեջ: Հիմնականում լինում են երկհարկանի տներ, որոցից շատերը գեղեցիկ են կառուցված: Գեղեցիկ են հիմնականում տների շքամուտքերը: Տներից շատերը տեղ են գտել ճարտարապետ, վաղամեռիկ Էմին Հակոբյանի «Աշտարակի շրջանի ժողովրդական բնակարանի ճարտարապետությունը» աշխատության մեջ:

Կարմրավորի թաղ[խմբագրել]

Կարմրավոր Ս. Աստվածածին եկեղեցու հարավային կողմում Աշտարակի հնագույն թաղամասերից մեկը, որ կրել է եկեղեցու անունը, նրան անմիջապես մոտ լինելու հանգամանքով է: Կարմրավորի թաղամասը ունի երկեւ կամ երեք նեղ ու քարքարոտ փողոցներ՝ բացարձակապես զուրկ բուսականությունից: Տները հիմնականում մեկ հարկանի են՝ կառուցված վորձաքարերից, իրարմիացված,այանպես, որ մի կտուր բարձրանալով կարելի է մի քանի տների վրայով վազվզել: Բացառություն են կազմում Ն. Աշտարակեցու, Ս. Շահազիզի հայրական և ևս երեքից չորս այլ տներ, որոնք երկհարկանի են և ունեն պատշգամբներ: Կարմրավորի թաղում համարյա իրար հարևանությամբ են ծնվել Ներսես Աշտարակեցի, Պերճ Պռոշյանը և Սմբատ Շահազիզը: Ներկայումս ամբողջ թաղամասը լքված և ավիրված է՝ բացառությումբ Ներսես Աշտարակեցու ր Պերճ Պռոշյանի տներից մեկում (վերջինս վերակառուցվել է):

Թուրքի քուչա[խմբագրել]

Գ. Գեվորգյանը «Աշտարակ» թեթի 1994 թվակինի, հունիսի 24 թիվ 3 (6879) - ում գրում է. «Թուրքի քուչա մի շատ նեղ փողոց էր. այժմյան Ս. Շահազիզի փողոցը: Ամայի էր, փողոցի վրա չկար ոչ մի տուն: Երկու կողմից եղել են պարիսպներ՝ այգիները պաշտպանելու համար: Անվանակոչության վերաբերյալ կա երկու կարծիք: Առաջինը՝ այդ փողոցով թուրքերը հարձակվել են Աշտարակի վրա: Երկրորդը՝ ակդ փողոցում մի սպանված թուրք են գտել»: Սակայն թուրքի քուչա անունը երբեք իր վրա չի կրել Շահազիզ անվանումը, և չկա այնպիսի վարկած, որ թուրքերը հարձակվել են Աշտարակի վրա:

Ամենափրկիչի թաղ[խմբագրել]

Aquote1.png Ամենափրկիչի թաղն յուր անունը ստացել է այդտեղ եղած Ամենափրկիչ եկեղեցուց: Aquote2.png

Ամենափրկիչի թաղն իր մեջ ընդգրկում է Պերճ Պռոշյանի տուն – թանգարանի հարավային կողմի տները՝ ձորապռունկով մինչև Ծիրանավոր Սուրբ Աստվածածին եկեղեցին:

Ավազահանքի թաղ[խմբագրել]

Աշտարակի հիվանդանոցի մոտից, մինչև Նարեկացու փողոցով դեպի արևելք, 50 մետր հեռավորության վրա եղել է տեղական նշանակության, բայց որակով շատ բարձր տեսակի ավազահանք: Շրջակայքը կեչվում է ավազահանքի թաղ: Շինարարական աշխատանքների ժամանակ հանքի մի մասը մնացել է փողոցի տակ, իակ մյուս մասի վրա հող են լցրել և դարձրել այգի: Ավազահանքի վրա է կառուցված նաև Նարեկացու փողոցի՝ Պ. Կնյազյանի պատկանող համար 100 տունը:

Բեգլարենց թաղ[խմբագրել]

Բեգլարենց թաղը Գետափնյա փողոցի միջնամասում, Պոիճուր քուչի թաղի շարունակությունը կազմող փոքրիկ թաղամաս է, նշանավոր է Բեգլարենց մեծ չափսերի, երկհարկանի, իր ժամանակի համար աչքի ընկնող տնով: Բեգլարենց թաղում է գտնվում Սուրբ Կիրակի եկեղեցու գմբեթի մնացորդները:

Բոյնու թաղ[խմբագրել]

Շատ հասարակ, գյուղական տիպի անասնասպանդանոց է եղել Աշտարակի հյուսիսային մասում ներկայիս Պռոշյան փողոցի համար 86 տան տեղում: Շրջակայքում անհատական տներ կառուցելու պատճառով սպանդանոցը տեղափոխել են Քասախի կիրչ՝ կամուրջի մոտակայքը, բայց թաղամասը երկար ժամանակ պահպանել է Բոյնու թաղ անվանումը:

Բերդաթաղ[խմբագրել]

Բերդաթաղն ընդգրկում է Ծիրանավոր Սուրբ Աստվածածին եկեղեցուց սկսած ձորաբաշի տները, մինչև Սպիտակավոր Սուրբ Աստվածածին եկեղեցին: ներառյալ այդ տարածքում գտնված Աշտարակի բերդի ներսում հնագույն շամանակներում եղած փոքրիկ խրճիթ բնակարանները: Բերդախաղի արևմտյան կողմում եղել է հաստ պատերով պարիսպ, մյուս կողմերում՝ Քասախ գետի անդնդախոր ձորն է: բերդաթաղն իր նախնական, հնագույն ժամանակներում, ըստ էության եղել է Աշտարակ գյուղը: Հետագայում, երբ նրան շրջանակներից բնակչությունը դուրս ե եկել և այլ տարածքներում կառուցել նոր բնակարաններ, այդ հատվածը դարձել է առանձին թաղամաս, որին ավանել են Բերդաթաղ:

Aquote1.png Ունեցած չունեցածը, ոնց որ ըլնի, պահոտում են ու Բերդաթաղը հավաքվում, զենքերը ձեռքին սպասում: Aquote2.png


Aquote1.png Հնագույնը Բերդաթաղն է, նորագույնը՝ Կավահանքի թաղը: Առաջինը ստացել է յուր անունը բերդից, որ շինված է եղել այդտեղ ու որի մեջ հաստատված է եղել գյուղի առաջին, նախնական բնակչությունը, որ հետագայում բազմանալով հետզհետե, ժամանակի ընթացքում, տարածվել է մյուս կողմերը և կազմել մյուս թաղերը: Սակայն այդտեղից հեռացած և մյուս թաղերում բնակության հաստատած գյուղացիները, քանի որ շեն ու կանգուն է եղել բերդը, իսպառ կտրվախ չեն եղել նրանցից. նրանք ունեցել են և պահպանված են եղել բերդի մեջ մի–մի փոքրիկ խրճիթ, որոնց մեջ պատսպարվելիս են եղել, երբ մի որևէ վտանգ սպառնալիս է եղել գյուղին:
— Երվանդ Շահազիզ
Aquote2.png


Բշկուլի թաղ[խմբագրել]

Աշտարակում գաղթականները պահում էին մեծ քանակությամբ այծեր և ոչխարներ: Նրանց արոտավայր գնալիս վերադառնալուց հետո ամբողջ փողոցները պատվում էին բշկուլներով, որից առաջացել է ծաղրական անվանումը:

Բրդի պահեստի թաղ[խմբագրել]

Աշտարակի շրջանային սպառողական կոպերացիայի մթերման գրասենյակի անասնահումքի ընդունման պահեստը գտնվում էր Ղազար Փարպեցու փողոցի ձախ կողմում՝ Գարնանային հիմնարկի դիմաց: Պահեստում հանձնում էին շրջանի կոլտնտեսություններում և խորհրդային տնտեսություններում արտադրված, ինչպես նաև անհատ քաղաքացիների մոտ եղած անասնապահական բուրդը և կաշեհումքը: Այն նաև ոչ մեծ շինություն էր: Նրա հարավային կողմի ազատ տարածությունը անհատական բնակելի տների կառուցապատման տակ դրվեց 1960 - ական թվականներից: Նոր - նոր ձևավորվող նոր թաղամասը քաղաքի գկխավոր հատակագծում պաշտոնապես անվանվեց Արագածի, սակայն բնակչությունը երբեք չմոռացավ Բրդի պահեստի թաղ անվանումը:

Գաղթականների թաղ[խմբագրել]

20 - րդ դարասկզբում Աշտարակը հիմնականում ամփոփված է եղել Բերդաթաղում, Կարմրավորի, Մարիանեի, Ամենափրկիչի և Վերևի թաղերում: 1915 թվականից հետո Կարմրավորի թաղը աշտարակցիները վերանվանում են Գաղթականների թաղ (Գաղթականների գերեզմանոց), հետագայում նաև Բշկուլի թաղ:

Գաղթականների թաղը կառուցապատված է եղել երկու - երեք փոքր և ծուռումուռ փողոցների վրա: Բնակարանները հիմնականում եղել են մեկհարկանի: Ներկայումս ամբողջ թաղամասը համարյա փլատակների է վերածվել:

Այդ թաղում է ծնվել նաև բանաստեղծ Արևշատ Ավագյանը, որի ծնողները նույնպես գաղթականներ էին:


Բնիկ բնակչության նկարագիրը[խմբագրել]

Երվանդ Շահազիզը իր «Աշտարակի պատմություն» գրքի մեջ նկարագրում է բնիկ աշտարակցուն։ Աշտարակցին ունի իր ուրույն նկարագիրը՝

Aquote1.png Նա կենդանի է, շարժուն, աչքաբաց ու ճարպիկ, մի նկարագիր, որ արտահայտվում է նրա շարժումների, նրա արագախոսության, նրա՝ յուր խոսակցությունը հաճախ զվարճալի սրախոսություններով համեմելու սովորության մեջ... Aquote2.png


Աշտարակցիների մասին գրվածքներ ունի նաև հայտնի հրապարակախոս Գրիգոր Արծրունին, երբ նա հայ ժողովրդին ծանոթանալու նպատկով 1890 թվականին ուղևորություն է կատարել և շրջել Երևանի նահանգի հայկական գյուղերում

Aquote1.png Ամբողջ գյուղը բաղկացած է զուտ հայ ազգաբնակությունից, որոնք ոչ թե գաղթականներ են Երևանի նահանգի ուրիշ շատ գյուղերի բնակիչների պես, այլ շատ հին, բնիկ ժողովուրդ են, պարսից ժամանակներից մնացած։ Այդ է պատճառը, որ աշտարակցու տիպն ու բնակչությունը տարբերվում է նահանգի՝ մինչև այժմ իմ տեսած ուրիշ գյուղերի բնակիչների տիպից և բնավորությունից։ Աշտարակցին նման չէ, օրինակ, իմ տեսած հայ գյուղերի, մեծ մասամբ, թեև աշխատասեր. բայց կոշտ ու կոպիտ, գրեթե բթացած, մեքենա դարձած երկրագործ տարրին։ Աշտարակցին ավելի նման է փոքրիկ քաղաքի բնակչին. նա աշխուժ է, ինտելիգենտ է, մեծ մասամբ գրագետ է, ճարպիկ է և, նույնիսկ, խորամանկ։ Նա վերին աստիճանի շատախոս է և, նույնիսկ, պերճախոս և սրամիտ է։ Նույնիսկ աշտարակցու հռչակավոր հայոյանքները շատ սրամիտ են... Aquote2.png


Կամսարականները Աշտարակում[խմբագրել]

Ամենահին և ամենամեծ ընտանիքը եղել է Շահ Ազիզ կոչված Կամսարականների գերդաստանը, որը եկել է Շիրակից և վերաբնակվել Աշտարակում։ Շահազիզենց տան ավանդությունը պատմում է Անիից դուրս գալու և վերջապես Աշտարակում վերաբնակվելու պատմությունը։ Այդ գերդաստանի տոհմապետը ասում է, որ եղել է Ներսեհ Կամսարականը, Անին ավերելուց և անմարդաբնակ դառնալուց հետո դուրս է եկել գերդաստանով և բնակվել Մարմարշեն գյուղում, որից հետո փոխադրվել է Սևանի Գոմաձորը և բնակվել այնտեղ երկար ժամանակ։ Կամսրականի գերդատանը որոնել է այնպիսի մի բնակավայր, որտեղ անվտանգ է և ամուր։ Որոշ ժամանակ հետո նրանք գաղթել են Գոմաձորը և հաստատվել են Եղվարդ գյուղում։ Թեև Եղվարդը ընդհարձակ, արգավանդ հողերով հարուս էր և բավարարել էր նրանց տնտեսական պահանջներին, բայց չբավարարեց Եղվարդի դաշտային դիրքը։ Քանի որ Կամսարականները ունեին զառմական մեծ պոտենցիալ նրանց չէր բավարարում Եղվարդի աշխարհագրական դիրքը, քանի որ այն խոցելի էր իր բոլոր 4 կողմերով։ Այդ պատճառով նրանք այտեղից ընդմիշտ հեռացան և ցանկացան գալ Աշտարակ և բնակվել Քասախի ափին։ Սակայն աշտարակցիները վախեցան, որ նրանք շատ և ուժեղ մարդիկ էին և մտածեցին, որ կարող են տիրել իրենց ամենալավ հողերին և իշխել բոլոր աշտարակցիներին։ Այդ պատճառով բոլոր աշտարակցիները դուրս եկան նրանց դեմ և արգելեցին նրանց, որպեսզի նրանք չմտնեն իրենց գյուղ։ Կամսարականները չցանկանալով ընդհարվել աշտարակցիների հետ հաստատվեցին Քասախ գետի ձախ ափին։ Սուրբ Սարգիս սարավանդի մոտ նրանք կառուցում են գոմեր, տներ, ջրաղացներ, ճանապարհներ, մատուռներ։ Սուրբ Սարգսի մոտ դեռևս երևում են գերեզմանատներ հասարակ տապանաքարերով, որոնք թուլ չեն տալիս որոշել նրանց գոյատևելու ժամանակաշրջանը։

Սուրբ Սարգսի սարավանդի մոտ Կամսարակաները բնակությունը հաստատելու ժամանակ Մնացականը և Տեր Պետրոսը արդեն վախճանված են եղել և գերդաստանի ներկայացուցիչները եղել են նրանց ժառանգները։

Կամսարականների մասին ավանդույթներ[խմբագրել]

Մնացականի որդի, Մարգարե և Տեր Պետրոսի որդի Թորոսը դարձավ այս տոհմի ներկայացուցիչները։ Գերդստանի ներկայացուցիչներն ունեին 200-ից ավել ծառա։ Գերդաստանի մի շարք ներկայացուցիչները տեսնելով որ աշտարակցիները չեն թողնում մտնել գյուղ և պատսպարվել բերդում, իսկ օրեցօր վտանգը սաստկանում էր, ինչպես այդ ժամանակներում պատմությունից հիշատակվում է կարակոյունլու և ակկոյունլու թուրքմենական ցեղերի ընդհանրումները։ Այս հիշյալ գերդաստանի 2 ներկայացուցիչները որոշում են ձեռք բերել քաղաքական դիրք։ Այդ իսկ պատճառով Մարգարը գնում է Թավրիզ և ծառայության անցնում հայտնի թուրքմեն առաջներդ Ջհան շահի մոտ։ Թորոսը մեկնում է Երևան և ծառայության անցնում հայոց պատմությունից մեզ հայտնի քաղաքական գործիչ Յաղուբ բեկի մոտ։

Ըստ ավանդության, Մարգարը անցնելով ծառայության Ջհան շահի մոտ։ Նրան ծառայում է ամենայն հավատարմությամբ և անգամ նրան կոչում են շահ Ազիզ (շահի հավատարիմ ծառա): Իսկ Թորոսը Յաղուբ բեկի մոտ ծառայում է նույնպես հավատարմությամբ և սպանում Խան ղուլի տիտղոսը (Խանի (Յաղուբ) հավատարիմ ծառա): Եվ այդ պատճառով Մարգարի ժառանգները կոչվեցին Շահազիզենք, իսկ Թորոսի ժառանգները կոչվեցին Խանղուլենք։ Այս տոհմերց դուրս եկան հայտնի գործիչներ, ինչպիսիք են՝ Ներսես Ե Աշտարակեցին և այլոք։

Աշտարակի հավաքական ազգանունները[խմբագրել]

Աշտարակում տոհմերի հավաքական ազգանունները առաջացել են տարբեր հանգամանքներով.

  • Երբ հիմք են հանդիսացել պապենական ազգանունները
Ազատյաններ Ազադենք
Շուխյաններ Շուխոնք
Սաժումյաններ Սաժմենք
  • Երբ արական անունը դարձել է և՛ հավաքական, և՛ պարզ ազգանվան արմատը.
Արամ Էրամենք Արամյաններ
Ղատում Ղադմենք Ղադումյաններ
Ղուկաս Ղուգասոնք Ղուկասյաններ
  • Երբ տոհմի նախնիներից մեկը եղել է նշանավոր արհեստավոր, և այդ արհեստը դարձել է նրանց բնորոշող կարևոր զբաղմունքը՝ պահպանելով տոհմական ազգանունը.
բոնդեր (Бондарь) Բոնդերենգ - Բոցինյաններ
Դարբիններ Դարբնենք Գեվորգյաններ
Խառատ Խառադենք Աբրահամյաններ
  • Երբ հավաքական ազգանունը առաջացել է տոհմին միացրած մականունից, պահպանելով տոհմական ազգանունը.
Անձող ուտող Անձողուտողենք Իսպիրյաններ
Ծվիգ Ծվգենք Ղազախեցյաններ
Շան բուրդ Շանբրդենք Սիմոնյաններ
  • Երբ ընտանիքում առաջնային, ղեկավար դիրք ունեցողը եղել է կինը՝ պահպանելով տոհմական ազգանունը.
Զեմֆիրա Զեբեթենք Բադալյաններ
Կատերինա Կատնենք Կարապետյաններ
Վառվառա Վառոյենք Թումանյաններ
  • Երբ տոհմի պահպանվել է այն տեղանունը, որտեղ եկած են եղել նրանց նախնիները.
Գոլոշտի Գոլոշենք Մարած տոհմ է, որոնց ազգանունները անգամ չեն պահպանվել գերեզմանաքարի վրա.
Ղարս Ղափանցոնք Շահազիզյաններ
Ղափան Ղափանցոնք Ղափանցյաններ
  • Երբ հավաքական ազգանունները առաջացել են որևէ իրի, առարկայի և այլնի նմանությամբ, սակայն պահպանվել է տոհական ազգանունը.
Բլուր Բլրենք Ղազարյաններ
Ծղանա (առնանդամ) Ծղանա ենք Բրյաններ
Մաթի շերեփ Մաթիշերեփենք Անթանյաններ
  • Երբ պաշտոնը դարձել է տոհմի ազգանունը՝ պահպանելով տոհմական ազգանունները.
Բուղալտեր Բուղալտրենք Մովսիսյաններ
Քյոխվա Քյոխվենք Գրիգորյաններ

Օդը և կլիմայական պայմանները[խմբագրել]

Աշտարակը գտնվում է նախալեռնային կոչված գոտում [3]։ Ծովի մակարդկից հարավային մասում բարձր է 1100-1400 մ, հյուսիսային մասում՝ 700-1200 մ։ Տարվա միջին ջերմաստիճանը հարավային մասում հավասար է 9,5 աստիճան C, հյուսիսային մասում՝ 8-10 աստիճան C: Ամենատաք ամիսները հուլիս և օգոստոսն են։ Այդ ամիսներին ջերմաստիճանը հավասար է 23-26 ասիճան C։ Աշնան սկիզբը շատ տաք է լինում։ Սեպտեմբերի միջին ջերմաստիճանը հավասար է 19,2 աստիճան C։ Աշտարակում բարձ ջերմաստիճանը միջինում հասնում է 22 աստիճան C-ի, իսկ ցածր ջերմաստիճանը միջինում հավասար է 1 աստիճան C-ի։

Տնտեսություն[խմբագրել]

Արդյունաբերությունը Աշտարակի տնտեսության մեջ կարևոր տեղ է զբաղեցնում: Այստեղ կան տարբեր ճյուղերի ձեռնարկություններ: Աշտարակում է գործում ՙՄիկրոմ՚ ձեռնարկությունը, որը զբաղվում է փորձասարքերի, շինարարական սալիկների, արբանյակային ալեհավաքների, գունանյութի եւ ներկերի, արտադրությամբ: Ունի պոլիգրաֆիական գործարան, որը զբաղվում է տպագրական իրերի արտադրությամբ, ինրպես նաև պոլիէթիլենային տարաների արտադրությամբ: Աշտարակում զարգացած է նաև սննդի արդյունաբերությունը: Այստեղ կան խաղողի վերամշակման եւ գինու հումքի ստացման կետեր: Հնուց Աշտարակը հայտնի է անուշահամ գինիների եւ չոր մրգերի պատրաստմամբ:

Գյուղատնտեսություն[խմբագրել]

Գյուղատնտեսությունը նույնպես զարգացած է: Հատկապես զարգացած են՝ պտղաբուծությունը եւ խաղողագործությունը: Հողահանդակները հիմնականում ոռոգվում են Քասաղի ջրերով: Պահուստային հողերում բազմամյա արոտավայրերը կազմում են 433 հա, տնկարկները 58 հա: Մշակում են նաև հացահատիկային, բանջարաբոստանային կուլտուրաներ: Զբաղվում են խոշոր եղջերավոր անասնապահությամբ, թռչնաբուծությամբ: Ունի ձվի և թռչնի մսի արտադրություն: Համայնքում առաջնային են համարվում աշխատանքային ռեսուրսների լիարժեք օգտագործումը, խմելու եւ ոռոգման ջրի ջրագծերի վերանորոգումը, փողոցային լուսավորության խնդիրը, քաղաքի գազաֆիկացումը:

Սպորտ[խմբագրել]

1999 թվականին ձևավորվեց Միկա ֆուտբոլային ակումբը, ի հաշիվ Քասախ Աշտարակի և Միկայի միաձուլման։ Ակումբն ընտրեց իր լոգոն, կարգախոսը և 2000 թվականից սկսվեց նրա կարիերան։ Ակումբը 2007 թվականին տեղափոխվեց Երևան։ Քաղաքում է գործում Քասախի մարզիկ մարզադաշտը։ Այն կարող է հյուրընկալել մինչև 3500 մարդ։


Պատմամշակութային կառույցներ[խմբագրել]

Սպիտակավոր եկեղեցին Աշտարակում

Աշտարակում կան 5 հայկական եկեղեցիներ՝ Սուրբ Մարիանե (1281թ.), Սուրբ Սարգիս եկեղեցի (13-րդ դար), Ծիրանավոր (5-րդ դար), Սուրբ Աստվածածին՝ Կարմրավոր (7-րդ դար) և Սպիտակավոր(13-րդ դար)։ Հին կառույցներից է նաև 1664 թվականի Քասաղի եռակամար, քարակերտ կամուրջը, կառուցված ծիրանագույն տուֆից։

Աշտարակը Հայոց պատմության մեջ հիշվում է 9-րդ դարի վերջից։ Աշտարակը ձգված է Քասախ գետի ափին։ Աշտարակը բաժանված է հինգ թաղի՝ Բերդզթաղ, Վերին Թաղ, Ամենափրկիչ թաղ, Կարմրավորի Թաղ և Կավահանքի Թաղ։ Բերդը 3 կողմից շրջապատված է բարձր, հաստատուն պարիսպներով։ Բերդը ձորի վրա ունեցել է մի եկեղեցի, հյուսիսայինը՝ Ծիրանավոր կոչված Ս.Աստվածածին մեծ եկեղեցին և հարավայինը՝ Սպիտակավոր կոչված Ս.Աստվածածին փոքր եկեղեցին, որոնց ավերակները մնում են մինչև այսօր։ Բերդի այդ պարիսպները մինչև 1864 թիվը կանգուն են եղել, այդ ժամանակներից ի վեր գյուղացիները քանդել են այդ տեղը և այդ վայրում կառուցել են բնակարաններ, որտեղ անգամ այսօր գոյություն ունեն նրանց հետքերը։ Այդ ժամանակ գյուղի ամենամեծ եկեղեցին եղել է Ծիրանավորը և ժամասացությունները կատարվում էին միայն Ծիրանավորում, քանի որ մյուս եկեղեցիները փոքր էին։

ՌՃԾ-1701 հուշարձանը կանգուն է եղել մինչև 1815 թիվը, մինչև այն ժամանակ երբ քանդվել են տանիքները, վերին խցերը, սեղանները, կամարներն ու սյունազարդ խոշոր մասերը և ճեղքվել վերից վար արևելյան պատը։ Արժանի են ուշադրության, բացի կամարների ու սյուների մնացորդներից, արևմտյան լուսամուտը և մի քանդակազարդ, սիրուն խաչքար, որ կիսականգուն՝ աչքի է ընկնում սեղանի բեկորների մեջ։ Քարե միակտուր դուռը այլևս չկա, դա հանված է և տեղը մի փայտե դուռ են դրել։

Սպիտակավոր Ս.Աստվածածինը մի փոքրիկ, սիրուն եկեղեցի է, կառուցված է կարմրագույն, սրբատաշ քարերից։ Այս եկեղեցու պատերն ու սեղանն ամբողջովին կանգուն են, խոնարհված է միայն տանիքը։ Դա գտնվում է քարափի վրա, ունի 2 դուռ՝ ձորի և արևմտյան կողմերից։ Առաջին դուռը դուրս է գալիս քարափի վրա, իսկ երկրորդը համարվում է գլխավոր մուտք։

Աշտարակի բերդը[խմբագրել]

Հայստանի հայտնի հուշարձաններից է Աշտարակի բերդը: Բերդի դիրքը հարմար է պաշտպանություն իրականացնելու համար: Այս իսկ պատճառով երբ Կամսարական տոհմի ներկայացուցինչները եկան Աշտարակ, նրանք ամեն գործողություն կիրառում էին որպիսզի տիրանային բերդին: Սրա կառուցման ժամանակը անհայտ է քանի որ նրան կից հայտնաբերվել մինչև Ուրարտական ժամանակները:

Aquote1.png Աշտարակ գյուղն արևելքից դեպի արևմուտք երկարաձգված լինելով, գետի քարափի վերայ շատ վաղ ժամանակում եղել է, ինչպես տեսնում է, մի փոքրիկ ամրոց՝ որի պարիսպը կիսավեր էր, և չորս տեղ կոփախոյ քարով շինած բուրգեր ուներ, իսկ հյուսիսային կողմից՝ Ծիրանավոր Ս. Աստվածածին եկեղեցին
— - Ս.Բզնունի
Aquote2.png


Aquote1.png Բերդը բռնած է եղել համեմատաբար մի ոչ շատ մեծ տարածություն ձորի ամենաբարձր, սպառաժոտ քարաբաշին. նա երեք կողմից շրջապատված է եղել բարձր հաստատուն պարիսպներով, որոնցից արևմտյան կողմինը բարձրագույն է և ամենաերկարն է եղել, քարուկրով շինված և չորս տեղ կեփածո քարից կառուցված բուրգերով ամրացված։ Արևելյան կողմը պարիսպ չի ունեցել, որովհետև այդ կողմից անդնդախոր ձոր լինելով՝ բնականապես անմատչելի է եղել, և գյուղացիների տների պատշգամբները կախմած է եղել ուղղակի ձորի վրա։ Բերդը, որ երկարավուն քառանկյունու ձև է ունեցել, յուև հյուսիսային և հարավային անկյուններում, ձորաբաշի վրա, ունեցել է մի–մի եկեղեցի. հյուսիսայինը Ծիրանավոր կոչված Սուրբ Աստվածածին մեծ եկեղեցին, և հարավայինը Սպիտակավոր Սուրբ Աստվածածին փոքր եկեղեցին, որոնց ավերակները մնում են մինչ այսօր։ Բերդի այդ պարիսպները մինչև 1864 թիվը, թեև կիսավեր, բայց կանգուն են պարիսպները եղել. այդ թվից թաղի գյուղացիք սկսել են քանդել և տեղը, դրանց հիմքերի ուղղությամբ բնակարաններ շինել, բնակարաններ, որոնց մեջ մինչև այսօր էլ կարելի է մշմարել նրանց հետքերը։ Aquote2.png


Aquote1.png 1864 ժողովրդից մի քանիսը, հետզհետե ամրոցի արևմտյան պատն ու բուրգերը քանդելով, բոլորովին անհետացրին ամրոցի հին դրությունը և իրենց համար տներ շինեցին Aquote2.png


Այսօր բերդի տեղում մնացել է փոքրիկ բլրակի նման մի ավերակակույտ։ Նրա վրա ու շրջակայքում կառուցել են բազմաթիվ անհատական բնակարաններ։ Բնակիչներից շատերը, ավերակի վրա ծառատնկման նպատակով կատարած հողային աշխատանքների ժամանակ հայտնաբերել են 2,5 մետր երկարությամբ, 50 սմ բարձրությամբ և 35 սմ լայնությամբ ուղղանկյուն զուգահեռանիստի տեսքով սրբատաշ քարե մի սյուն, որի յուրաքանչյուր անկյունի երկու կողմերի երկարությամբ իջնում է մեկական փոս - գիծ, իսկ գլխի մասում առկա է 12 սմ լայնություն, երկարություն և 15 սմ խորություն ունեցող մեկ խոռոչ՝ հավանաբար նրա վրա կանգնող նմանատիպ քարի կամ խաչքարի ելունը հագնելու համար։ Այս քարե սյան վերաբերյալ Ս.Սաղումյանը գրում է.

Aquote1.png Առանձնապես հիշարժան է Ծիրանավորից 100 մետր հարավ, նորերս հողի տակից հանված երկու մետրանոց կոթողը առանց ավարտվող թևավոր խաչի։ Վերջինիս նիստերը թեև հողմնահարված են, սակայն կողերից մեկին ծայրեծայր նիստվում է գալրուն խաղոխաորթը, մյուսին՝ մարդու հարթաքանդակ։
— - Ս.Սաղումյան
Aquote2.png


Բերդից պահպանվել է միայն պարսպից մի փոքրիկ հատված։ Ս. Սաղումյանը հաղորդում էր.

Aquote1.png Զատ այսու, այժմ էլ Ծիրանավորի հարավային կողմի խառնիխուռն շինվածքների ու ավերակների ծերպերու, Երկրի ընդերքը քերող ծանծաղ գետի պես, տեղ-տեղ ցուցահանվում են քանիցս վերաշինված հզոր պարիսպների ու կիսաշրջան աշտարակների մնացորդները։
— - Ս. Սաղումյան
Aquote2.png


Aquote1.png Դատելով կցակառույցների սողանքներից երևացող պատերից՝ պետք է որ, մ.թ.ա 18-րդ դարում վերաբերի նաև Աշտարակի բերդը։ Այն, հավանաբար, վերաշինվել է հելլենիստական դարաշրջանում, սակայն քանդվել է հռոմեացիների կողմից։ Արքունական սույն տիրույթն ու զորակայանը վերստին նորոգվել է Արշակունիների օրոք, որը կրկին քանդվեց այս անգամ մարզպանական շրջանում։ Վերաշինում են Բագրատունիները 9-10 դարերում։ Ու թեև 11 դարում թուրք-սելջուկները գրավում են այն, սակայն այս անգամ էլ ամրոցը վերակառուցում են Զաքարյանները 12 դարի վերջում՝ այն հենակետ դարձնելով նույն սելջուկների դեմ ձեռնարկված ռազմական մարտերում։
— - Ս. Սաղումյան
Aquote2.png


Առվի թումբ[խմբագրել]

Աշտարակում շատ առուներ կան ու նրանցից շատերի երկայնքով թմբեր են գցված, բայց ոչ մի թումբ, որպես տեղանուն չի հիշատակվում, բացի Մայր առվի թմբից։ Երբ ասվում է Առվի թումբ, առանց ավելորդ բացատրության, միանշնական հասկացվում է, որ խոսքը վերաբերվում է Մայր առվի ձախ եզրի թմբին։ Աջ կողմում լեռնալանջն է։ Առվի թումբն սկսվում է Մուղնու տակից՝ Առվի բանդից և վերջանում է Պռոշյան փողոցի հետ հատվելիս, ունի 3 կմ երկարություն։ Թեպետ շատ տեղերում ունի կես մետր լանյնություն և անցնում է ձորի ուղղահայց զառիթափով, այնուամենայնիվ ծառայում է որպես Առվի բանդ և Էրերի տակի ձոր տանող ոտքի կարճ ճանապարհ։ Առվի թումբը ինչքան մոտենում է Աշտարակին, այնքան խորանում է գետի հունը և նրա վրայով անցնելն ավելի զարհուրելի է դառնում։

Aquote1.png Ի՞նչ զարմանք, եթե մեր առվի սկզբին առնելու տեղից մինչև Աշտարակ մտնելը հազար անգամ մարդ մահն յուր աչքի առաջին կտեսնի, եթե նա կկարծի, թե յուր ոտքի տակի մի թիզ լայնությամբ հարյուրավոր գազերից թումբը այս րոպեիս, ուր որ է կփլչի, ու թե յուր մեծ կտորն ականջը կթողա...
— Երվանդ Շահազիզ
Aquote2.png


Գաբրելենց տուն[խմբագրել]

Սա Աշտարակի ամենից հին տներից մեկն է, սա գտնվում է ներկայիս Աշտարակ քաղաքի հրապարակում: Այս տունը հաճախ կոչվել է նաև Վարդազարովների տուն: Մինչ խորհրդային իշխանությունների հաստատվելը Հայաստանում այս տունը շարունակում էր պատկանել Գաբրիել Վարդազարյանի ընտանիքին, սակայն խորհրդային կարգերի հաստատվելուց հետո, այստեղ է տեղակայվում Աշտարակի գործկոմը: Բազմաթիվ ավանդություններ են պահպանվել կապված Գաբրիել աղայի հետ:

Մուխսոնց տուն[խմբագրել]

Աշտարակի հրապարակում պահպանվել է ևս մեկ նմանատիպ շինություն դա Մուխսոնց տունն է: Այն կառուցել է Շահազիզյան Օնես (Հովհաննես) աղան Կամսարական ազնվական տոհմի շառավիղներից է: Նա գյուղի հարուստներից մեկն է եղել: Նրա ունեցվածքը գյուղացիները անսահման են համարել: Նա երկաթգծի վագոններով գինի և օղի է արտահանել Ռուսաստան և այնտեղից ներկրել արդյունաբերական ապրանքներ:

Թազա կամուրջ[խմբագրել]

Կոչվում է նաև նոր կամուրջ: 1956 թվականին Աշտարակում շահագործման է հանձնվում նոր կամուրջը, որը տեղացիները անվանում են թազա(«թազա» Աշտարակի բարբառով կոչվում է նոր): Կամուրջը միմյանց է կապում Քասախ գետի 30 մետր խորություն ունեցող կիիճի երկու ափերը:Ճարտարապետը Ա. Մոմիջանյանն է: Թազա կամուրջի կառուցումը հսկայական նշանակություն է ունեցել և Հայաստանի Հանրապետություն և Աշտարակ քաղաք զարգացման և սոցիալտնտեսական պայմանների բարելավման համար: Քանի որ մինչ այս կամուրջի կառուցումը օգտագործվել է 17 - րդ դարում կառուցված Ձորի կամուրջը, որը բավականաչափ լայն չէր երթևեկության համար:

«Ծակ քար» խաչքար[խմբագրել]

Խաչքարը կանգնած է Աշտարակի Հասարակաց կոչվող գերեզմանոցի արևմտյան եզրին: «Այդ բոլորի մեջ, սակայն, յուր բարձրությամբ, զարդաքանդակների նրբությամբ և հնությամբ առանձնապես աչքի է ընկնում մի խաչքար, որ յուր պատվանդանի պես սկիհ դնելու համար մի քառակուսի փորվածք ունենալու պատճառով կոչվում է «Ծակ քար». դրա վրա փորագրված արձանագրություններից երևում է, որ Տեր Թումաս քահանան դրել է այդ խաչքարը պարոն Սադունի և դրա զավակների արևշատության համար 1268 թվականին»: Ս. Սաղումյանը խաչքարն անվանում է «Ծակ Խաչ», մի բան որ կնշանակի խաչ որի վրա առկա է որևէ տեսքի, ձևի անցք՝ ծակ: Մինչդեռ իրականում ոչ թե խաչն է ծակված, այլ նրա պատվանդանի քարի մեջ կա զուգահեռանիստի տեսքով մի խոռոչ՝ «սկիհ դնելու համար», որի պատճառով ժողովուրդն այն անվանում է ««Ծակ քար»» խաչքար: Այսպես են հիշում նաև Ե.Շահազիզը, Գ. Հովսեփյանը և մյուսները:

Սուրբ Մարիանեի բլուր[խմբագրել]

Փոքրիկ բլրակ, որի վրա կառուցվել է սուրբ Մարիանե եկեղեցին, որից առաջացել է տեղանունը: «Սուրբ Մարիանեի բարձրությունը կամ բլուրը, որ այդպես է կոչվել յուր վերաշինված Սուրբ Մարիանե եկեղեցուց»:

Աշտարակի առաջին շուկան[խմբագրել]

Առաջներում գյուղական վայրերում, ավելի վաղ առաջացել է մանուֆակտուրային և որոշ սննդամթերքների (շաքար,կոնֆետեղեն, թեյ և այլն) խանութներ ունենալու անհրաժեշտությունը, քան գյուղատնտեսական մթերքների շուկաներինը: Դրսից գյուղ են բերել միայն այնպիսի մթերքներ, որպիսիք նման վայրերում չեն արտադրվել, որոնք էլ վաճառել են գյուղերի կենտրոններում: Աշտարակը մինչև 20-րդ դարի սկիզբը ունեցել է արդյունաբերական ապրանքների բազմաթիվ խանութներ. իսկ գյուղմթերքների շուկա չի ունեցել: Նմանատիպ ապրանքները քաղաք են ներմուծվել՝ Էջմիածնից, Մասիսից և այլ քաղաքներից: 1906 թվականին Ազատյան Կարապետը (Ազատենց Կարո) ստեղծում է Աշտարակի կանոնավոր առաջին շուկան՝ վաճառասեղաններով, փոքրիկ կրպակներով: Շուկան գտնվել է ներկայիս Խաչատուր Աբովյան և Ներսես Աշտարակեցու փողոցների հատման խաչմերուկի հարավարևելյան կողմում: Խորհրդային կարգերի օրոք շուկա քանդվում է և տեղափոխվում ներկայիս Ներսես Աշտարակեցու անվան հրապարակի հարավայի ճակատի երեք հարկանի շենքի նախկին տեղը:


Սուրբ մարինե ,,,.JPG

Սուրբ Մարիանե[խմբագրել]

Սուրբ Մարիանե եկեղեցին գտնվում է Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքի հյուսիս-արևելքում և կառուցվել է 1281 թվականին: Սուրբ Մարիանե թաղը ստացել է իր անունը գյուղի բարձր կողմը գտնվելու պատճառով և կառուցված Ս. Մարինե եկեղեցուց։ Մարիանեն մի փոքրիկ, սիրուն եկեղեցի է։ Նրա վեր բարձրացող կամարները հիշեցնում են գոթական ճարտարապետական ոճը։ Հնում աբեղաների վանք է եղել, ունեցել է հյուրատուն, իսկ հետո վերածվել է ծխական եկեղեցու։ Իսկ հետո ծխականները փոխվել են առաջ՝ Ծիրանավոր, իսկ հետո՝ Ամենափրկիչ։ 1839 թվականին գյուղացիները սկսեցին վերականգնել եկեղեցին։ Այս եկեղեցին հնում ունեցել է ձեռագիր մատյաններ, որոնցից այժմ մնացել է մի քանի հատ։ Դրանք 5 հատ են և գրված են թղթի վրա, 3-ը բոլորագիր, 2-ը շղագիր, 1-ը 1441 թվին, մյուսը՝ 1491 թվականին, իսկ մյուն էլ 1504-ին։Որից հետո 1905 թվականին քանդել են եկեղեցին հիմնել նորը և թողել կիսատ։ Բայց 1999 թվականին սկսում են շարունակել կիսատ մնացած գործը։

Surb Marine (Ashtarak).jpg

Այս եկեղեցու բակում կան շատ հին գերեզմանոցներ։ Բակի գերեզմանոցում գտնվում է քաղաք գործիչ Խեչանի գերեզմանը։ Հնում եղել են շատ խաչքարեր, բայց մինչև այսօր պահպանվել են դրանցից մի քանիսը։

Aquote1.png Եկեղեցին տուժել է 1827 և 1840 թվականներին երկրաշարժից, ստացել է փլվաժքներ, վտանգավոր ճեղքեր ու մասամբ կարկատվել Aquote2.png


Եկեղեցու հրավարևելյան կողմում կա մի թմբուկ, որը շարված է անտաշ քարերով, թե ովքեր և երբ են քանդել այն վերանորոգելու համար մնում է անհայտ։ Այս եկեղեցին ունեցել է ծխական դպրոց, որը գործել է մինչև 1937-ական թվականները։ Մի քանի խաչքարերից կանգուն են մնացել միայն մեկը։ Զանգակատունը կառուցել է Փարվանենց Գևորգը 1839 թվականին։

Մարիանե եկեղեցին գործող եկեղեցի է, քրիստոնիա հավատացիալների կենտրոն, հոգևոր հովիվն է՝ կիրթ, բանիմաց Տեր Մկրտիչ քահանա Երանյանը։

Սուրբ Սարգիս.JPG

Սուրբ Սարգիս[խմբագրել]

Գտնվում է Քասախ գետի ձախ ափին։ Անիից տեզահանված Կամսարական տոհմի մի մեծ խումբ, որոնք 1319 թվականին երկրաշարժի և քաղաքական դրդապատճառների հետևանքով դեգերելով Հայաստանի տարբեր բնակավայրերում, գալիս և հանգրվան են գտնում Քասախ գետի ձախ ափին՝ ձորի կամրջի սարավանդում։

Aquote1.png Այդտեղ նրանք շինում են գոմեր՝ բազմաթիվ անասուններ համար, տներ՝ իրենց բնակության համար, ջրաղաց Քասախի ձորում՝ իրենց ցորենն աղալու համար, մի նեղ, բայց հարմար ճանապարհ՝ ձոր իջնելու և ջուր բերելու համար, մի մատուռ՝ իրենց առօրյա իրենց աղոթքն անելու և կրոնական ծեսերը կատարելու համար, որը անվանում են Ս. Սարգիս՝ իրենց ծխատեր և տանու քահանա Տեր Սարգիս անունով
Երվանդ Շահազիզ «Աշտարակի պատմությունը»
Aquote2.png


Սուրբ Սարգիս մատուռը տարիների ընթացքում ավերվում է։

Aquote1.png Այդ ավերակից մինչև վերջին տարիները պահպանվելէր սեղանն յուր կամարով։ Առաջին անգամ մաքրել էր տվել այդ ավերակը գյուղի Տեր Սարգիս Քահանա Բզնունին, կամենալով վերանորոգել այն, բայց հոգևոր իշխանությունից թույլտվություն չէր ստացել։ 1971 թվականին գյուղացի մահտեսի Մնացական Ղալաչյանը վերադարձաց լինելով Երուսաղեմից, որտեղ, յուր ասելով, «Երազում քեռի Սուրբ Սարգիսը պատվիրոել էր նրան՝ վերանորոգել իրեն անվան նվիրված Աշտարակի մատուռը։ », քանդել է հնության այդ վերջին մնացորդը՝ սեղանը, սրբատաշ քարից շինված, սիրուն կամարով, և նրա հիմքի վրա շինել է ներկա հասարակ, փայտածածկ, գյուղական տնակը։
— Երվանդ Շահազիզ «Աշտարակի պատմությունը»
Aquote2.png


1917 թվականին ավերվում է Սուրբ Սարգիսը և նրա չափերը ընդմիշտ մոռացվում է։ Ալեքսան Մաթևոսի Կիրակոսյանը, ով՝ հուշարձանների պահպանության և վերականգնման գլխավոր վարչության պետն է, ունի հարուստ կենսագրություն, հայրենասեր մարդ է գալիս է Աշտարակ, որպեսզի ուսումնասիրի այս եկեղեցու վերականգնման աշխատանքները։ Ուսումնասիրելուց հետո սկսում է վերանորոգել։

Միակ խորհրդային եկեղեցին, որ կառուցվել է դա՝ Սուրբ Սարգիս եկեղեցին է։

Սուրբ Սարգսի սարավանդ[խմբագրել]

Քասախի ձախ ափից դուրս ցցված հրվանդանը անվանվում է Ձորի կարմնջ, որը փոքրիկ սարահարթ է և որտեղ կառուցված է Սուրբ Սարգիսը։ Այդ սարավանդի վրա կան հին բնակավայրեր։ 1950 ականներից այս սարավանդի վրա կառուցվել են Աշտարակի Ստեփան Շահումյանի կոլտնտեսության անասնագոմերը և կալատեղը, որոենք այժմ վերակառուցվում են։

Աշտարակ ԵԿԵՂԵՑԻ ՍՊԻՏԱԿԱՎՈՐ19-1.JPG

Սպիտակավոր Սուրբ Աստվածածին[խմբագրել]

Սպիտակավորը կառուցվել է 13-րդ դարի սկզբին: Ունի ուղղանկյուն հատակագիծ, արևելյան կողմում կիսաշրջանաձև խորանով և ցածր բեմով: Ունհեցել է գմնբեթավոր հորինվածք: Ունի 2 մուտք՝ արևմտյան և հարավային: Եկեղեցին կառուցված է դեղնածիրանավուն սրբատաշ տուֆից: Եկեղեցին վերանորոգվել է Մկրտիչի կողմից 14-երորդ դարում, այդ ամենը մենք ստացել ենք արևմտյան որմի վրա պահպանված արձանագրություններից: Երկրաշարժի պատճառով կործանվել է 1679 թվին, այժմ ավերակ վիճակում է:

Aquote1.png Սպիտակավոր Սուրբ Աստվածածինը մի փոքրի և սիրուն եկեղեցի է՝ շինված կարմրագույն, սրբատաշ քարից. դրա պատերն ու սեղանն ամբողջովին կանգուն են, խոնարհված է միայն տանիքը: Դա գտնվում է ուղիղ ձորաբաշի քարափի վրա դուռ՝ ձորի և արևմտյան կողմից: Առաջինը դուրս է գալիս ուղակի քարափի վրա և պետք է զարմանալ, թե ինչպես են ելումուտ արել այդ դռնից ժամավորները, քանի որ բաժանվում է գլխապտույտ, անդնդախոր ձորից մի անցուդարձի նեղ շառավիղով միայն. երկրորդը գլխավոր մուտքն է: Դրա երկու կոմն էլ երևում են արձանագրության հետքեր, բայց դրանք այնքան եղծված են, որ անվերծանելի են դարձել, ուստի և չի կարելի ճշտությամբ իմանալ ոչ դրա շինության ժամանակը, ոչ էլ շինողի անունը: Հնագետների կարծիքով այդ հուշարձանը ԺԳ դարու գործ է
— Երվանդ Շահազիզ «Աշտարակի պատմությունը»
Aquote2.png


Սպիտակավորի Սառցատունը[խմբագրել]

Սպիտակվոր եկեղեցու հարևանությամբ ապրող բնիկ աշտարակցի 62 ամյա Ռազմիկ Սիմոնյանի պատմածը:

Aquote1.png Սպիտակավոր եկեղեցու տակի ժայռերի մեջ կան երկու մեժ քարանձավներ, որոնք իրար հետ ունեն հաղորդակցման մուտքեր: Այտեղ կտեղավորվի մինչև 200 ոչխար: Ես լավ հիշում եմ՝ իմ մանկության տարիներին զովացուցիչ ըմպելիք պատրաստող վարպես Նալբամդենց Արտաշը ձմռանն էշի սայլակով սառից(սառույց) էր բերում լցնում քարանձավները, հետո ամբողջ ամառը հանում, տանում էր օգտագործում: Հիմա եկեղեցու ներքևի լանջի այգու տերը փակել է քարանձավի մուտքը, բայց շատ հանգիստ կարելի է բաց անել: Aquote2.png
Սպիտակավոր եկեղեցի.jpg

Ծիրանավոր[խմբագրել]

Եկեղեցի Աշտարակում, որը գտնվում է Բերդաթաղ կոչվող բնակատեղում: Բազիլիկ եռանավ տիպի եկեղեցի է, կառուցվել է 5-6-երորդ դարերում: Արտաքին չափերն են՝ 21 մ երկարություն և 11 մ լայնություն, 8-13 մ բարձրություն: Ծիրանավոր Սուրբ Աստվածածինը կառուցված է սև գույն ունեցող քարատեսակից, նրանից 150-300 մ հեռավորության վրա գտնվող Կարմրավորը̀ գորշ, իսկ Սպիտակավորը̀ կարմիր քարերով:

Եկեղեցին եղել է հեթանոսական մեհյան, ջրի, երկնային տարերքի, վիշապների պաշտամունքի վայր: Հայաստանում երբ քրիստոնեությունը պետական կրոն հռչակվեց, դրանից հետո մեհյանը վերափոխվեց եկեղեցու, իսկ հետո վերակառուցվեց 5 երորդ դարին:

12-երորդ 90-ական թվականներին, սելջուկ-թուրքերի դեմ պայքարի տարիներին Զաքարյաններն ավելացրել են եկեղեցու հյուսիսային և հարավային կրկնապատերը: Վերջին վերակառուցումը կատարվել է 18-երորդ դարում: 1990 թվականներին կատարվել են պարսպապատների մասնակի մաքրման աշխատանքներ

Karmravor Church Ashtarak.JPG

Կարմրավոր[խմբագրել]

Կարմրավորը, կամ Սուրբ Աստվածածին եկեղեցին, 7-րդ դարում կառուցված եկեղեցի է, որը գտնվում է Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքում, կառուցել են Գրիգոր և Մանաս քահանաները[5] : Կարմրավորի շուրջը կան շատ հետաքրքիր խաչքարեր, որոնցից առավել հայտնի է Ծակ-Քարը, Այնտեղ մինչ օրս պահվում են ուշադրությանը արժանի երկու հնություններ̀ դրանցից առաջինը մի հնդկական նկարազարդ վարագույր է, որը բերվել էր 1798-99թթ. Կալկաթայից, իսկ մյուսը՝ Շուխոնց ավետարանը, որը 1873 թվականին նվիրաբերել է աշտարակցի Շուխյանց ընտանիքը։ Կարմրավորը Հայաստանում միակ եկեղեցին է, որի կարմիր կղմինդրե տանիքը մինչ օրս պահպանվել է։ Եկեղեցու դուռը պատրաստել է ազգային վարպետ Սարգիս Պողոսյանը 1983 թվականին :

Անվան ծագումնաբանություն[խմբագրել]

Ըստ ավանդության, Աշտարակում ապրող երեք քույրերը սիրահարվում են Սարգիս անունով մի երիտասարդի։ Ավագ երկու քույրերը որոշում են իրենց զոհաբերել՝ կրտսերին երջանկություն պարգևելու համար և ծիրանագույն ու կարմիր զգեստ հագնելով իրենց նետում են ձորից։ Այս լուրն իմանալով, փոքր քույրը սպիտակ զգեստ է հագնում և նա նույնպես իրեն ձորն է նետում, իսկ Սարգիսը դառնում է ճգնավոր։ Հետագայում ձորի եզրին երեք եկեղեցիներ են հայտնվում՝ Կարմրավորը, Ծիրանավորը և Սպիտակավորը:

Աշտարակի կամուրջները[խմբագրել]

Աշտարակի կամուրջ[խմբագրել]

Ashtarak Bridge 1664.JPG

Աշտարաում Քասախ գետի և Մայր առվի վրա կան բազմաթիվ կամուրջներ, սակայն իր մեծությամբ և գեղեցկությամբ առանձնանում է Աշտարակի ձորի վրայի կամուրջը։ Այս կամուրջը լինելով ամենամեծը և նշանավորը անվանվել է ձորի կամուրջ: Քասախի կամուրջը մի հին, երեք աչքանի կոփածո քարից կառուցված շինություն է, որ կապում է գետի երկու ափերը միմյանց հետ և որի վրայից անցնում է խճուղին դեպի Երևան և դեպի Ապարան։ Դա Աշտարակի հնագույւն կամուրջը չէ, հնագույնի տեղն այժմ էլ երևում է դրա կողքին։ Թե երբ է շինված այդ կամուրջը և ում ձեռքով է կառուցված մինչև այժմ էլ անհայտ է, որովհետև կամարների մեջ գտնվող արձանագրությունը եղծված է։ Կամուրջը վերականգնել է Երևանցի Մոծակենց Գրիգորը։ Հնարավոր է կբարերարը ծնված լինի Երևանում և ապրելիս եղած լինի Քանաքեռում կամ հակառակը։

Հնագույն կարմունջների մնացորդներ[խմբագրել]

1664 թվականին Քասախ գետի վրա կառուցված եռակամար կամուրջի հարավային կողմի հարևանությամբ՝ գետի ձախ ափին են գտնվում տարբեր դարերում, տարբեր քարատեսակներով կառուցված, իրար կիպ կպած, երեք հնագույն կամուրջների մնացորդները: Նրանցից մեկը կառուցված է կարմրավուն սրբատաշ քարերով, երկրորդը՝ նույն գույնի, սակայն անտաշ քարերով, իսկ երրորդից պահպանվել են միայն հիմքի բազալտե քարերը: Յուրաքանչյուրի լայնությունը երեք մետր է: Զարմանալի է, որ մինչև օրս բոլոր հնագետները արանք դիտել են, որպես մեկ ամբողջական կառույցի մնացորդ: «Իսկ կամուրջն,-ասում է նա(Առաքել Վարդապետ Դավրիժեցին-Ս.Տ.Ս)-որ է ի վերայ Քասախ գետոյն, ի մեջ խորագույն ձորոյն, որ մերձ է ի գիւղն Աշտարակ, որ էր մեծակն և բարձրաշեն , կրով և գործուն քարիվ շինեալ, սա հնացեալ էր և խախտեալ և ական կէսն ևս փլուզեալ. Բայց կարի հարկավոր էր, քանզի բազում գավառաց և բազում ճանապարհաց անցուրդը»:


Սուրբ Կիրակի[խմբագրել]

Եկեղեցի է, որը գտնվում է Աշտարակում: Այս եկեղեցու անվանումը կապված է Քրիստոսի հարության հետ:

Aquote1.png Շաբաթվա առաջին օրն է, հին միաշաբաթը, որը Քրիստոսի հարությանը նվիրվելով, Կիրակի կամ Տերունի անունը ստացավ և ամբողջ քրիստոնեության համար հրամայված հանգստյան և աստվածային պաշտանմունքին նվիրված օր եղավ
— Մաղաքիա արք. Օրմանյան, Ծիսական բառարան
Aquote2.png


Եկեղցու կառուցման տարեթվի, ձևի և ծավալային չափերի մասին, միայն

Aquote1.png Արևելահայ հայագետներից ու հնախոս պատմիչներից Հովհաննես Շահխաթունյանց առաջինն է, որ շուրջ 1840 թվականին հավաստապատում գրչով նկարագրել է Աշտարակը, միաժամանակ գրի առնելով գյուղի տարածքում փռված հուշարձանների մասին եղած ավանդական զրույցներից բեկորներ և վերծանելով վիմագիր հիշատակարաններից կարևորները
— Երվանդ Շահազիզ «Աշտարակի պատմությունը»
Aquote2.png


Aquote1.png Գոյ մյուս ևս տեղի ավերեալ եկեղցվոյ ի հարավային եզեր գեղջս, ի մեջ այգվոյն, կոչեցելոյ յանուն Շուխեանց, և կոչեն զտեղին Սուրբ Կիրակի, ուր անկեալ դնի պսակ գմբեթին
— Երվանդ Շահազիզ «Աշտարակի պատմություն»
Aquote2.png


Այսօր նույնպես պահպանվում է սրբավայրը և այնտեղ հավատացյալները մոմոր են վառում և երկրպագում Աստծուն

Aquote1.png Աստված ողորմած ա, քո պահապանը քո տեր տիրեկանը Սուրբ Կիրակին ա, որի գմբեթի առաջին ամեն կիրակնամուտին լիս են վառում, երեսս նրա ոտի տակը
Պերճ Պռոշյան «Կռվածաղիկ»
Aquote2.png


Սուրբ Կիրակի եկեղեցու գմբեթի մի մնացորդը պահպանվում է մի փոքրիկ ծածկի՝ Գետափնյա փողոցի համար 37 տան բակում։

Նորահայտ խաչքար[խմբագրել]

Խաչքարը բաժանված է 5 կտորներ, որոնցից 3 կտորները Ս․ Սողոմոնյանը հայտնաբերել է Կարմրավոր եկեղեցու գերեզմանոցում, իսկ չորորդը Ծիրանավոր եկեղեցում, հինգերորդը դեռևս չի հայտնաբերվել։ Խաչքարը ներկայումս գտնվում է Կարմրավոր եկեղեցու հյուսիսային պատի մետ գտնվող պատվանդանի վրա։


Աշտարակի ջրաղաց[խմբագրել]

Աշտարակ ՋՐԱՂԱՑՆԵՐԻ ՀԱՄԱԼԻՐ28-1.JPG

Ջրաղացը կառուցել են Աղումյանները հետագայում գնել են Շահազիզյանները և անվանել Մուխսոնց ջաղաց։ Արագածոտն գավառում ամենամեծերից մեկն է եղել, սպասարկել է նաև Արարատյան դաշտի շատ այլ բնակավայրեր։

Ջրաղացի քարերն իրար կողք կողքի շարած են մի ընդհանուր սրահի մեջ։ Գետի կողմն են նայում բավականին մեծ 4 լուսամուտներ, որոնք, ինչպես նաև տանիքի կղմինդրով ծածկը, 1970-ական թթ․ հիմնական վերանորոգումների արդյունք են։ Ներկա ժամանակներում պահխպանվել է ջրաղացը գրեթե ամբողջությամբ և համարվում է Աշտարակի պատմական հուշահամալիրներից մեկը։

Աշտարակի առաջին բաղնիքը[խմբագրել]

Աշտարակ ԲԱՂՆԻՔ2-7.JPG

Աշտարակի առաջին բաղնիքը իր հին պատմությունը ունի։ Այդ թեմային անդրաձարձել է նաև աշտարակցի գրող Վալտեր Արամյանը, իր «Աղքատների ընտանիքը» պատմվածքով («Վերադարձ» երկերի ժողովածու, Երևան 1983)։ Գրողը «Աղքատների բաղնք» է անվանում ձորի ճանապարհին, Խոջա Փլավի կամուրջին չհասած ձախ կողմի բաղնիքը։

Աշտարակում մինչև 1960 թվականի երկրորդ դարի կեսերին բաղնիք գոյություն չի ունեցել։ Վ. Արամյանի պաատմվածքի հիմքը հիմնականում իրական դեպքերն են, Աշտարակում հայտնի բացարձակ իրողություններ՝ բացի մի քանի գեղարվեստական երանգավորումներից։ Աշտարակի առաջին բաղնիքը կառուցվել է բնիկ Աշտարակցի Տեր Արշակ Զաքարյանը (Զաքոյենց)։ Նրա երազանքներից է եղել կառուցել հասարակական բաղնիք որոնց նմանը տեսել էր Թիֆլիսում և Երևանում: Նա մի օր կնոջն ասում է.

Aquote1.png Սանդուխտ, բաղնիք եմ շինելու ականատեսի առվի վրա, Մեծ քարափի տակին:
— Վ.Արամյան
Aquote2.png

Ըստ Ա.Արամյանի բաղնիքը օգտագործելու ընթացքում, Ա. Զաքարյանը իրենց այգում իչքան ծառ ու ճյուղ կա կտրում է և հնոցում վառում, բայց դրանից հետո չի կարողանում վառելիք հասցնել: Նրան այդ հարցով օգնում են գյուղացիները: Այդ ժամանակ է, որ ջրաղացներից մեկը, չուզուղոցթյան լուր է տարածում, թե բաղնիքում ցերեկները անտեսանելի, իսկ գիշերները «ափաշկարա» լողանում են սատանաները՝ «ինչոր մեկը իր աչքով է տեսել» դա «սատաննաների բաղնիք է » և այլն, որից խուսափելով հարուստները այլևս բաղնիք չէին գնում, այն մնացել է որպես աղքատների բաղնիք, որից էլ առաջացել է «Աղքատների բաղնիք» անվանումը; Այս ամենը ընդամենը մտքի հնարքներ են, գեղարվեստական երանգավորումներ: Իրականում հիմնականում հաճախել են հարուստները, հաճախ էլ նրանք այնտեղ կազմակերպել են խնջույքներ:

Մեր օրերում Զաքոյենց, Աղմենց և Վարդազավորների հետնորդների միջև շարունանական վեճերի թեմա է դարձել, թե Աշտարակի առաջին բաղնիքը ով է կառուցել. յուրաքանչյուրը աշխատում էր ապացույցներ գտնել(երբեմն նաև հորինել), հօգուտ իր նախնիների:

Բաղնիքն ունի մեկական ընդանհուր և առանձնալողալարներ՝ յուրաքանչյուրը իր հանդերձասրահով: Լողարանի երեք կողմերում՝ պատերի տակ շարվախխ են քարե գուռեր, իսկ պատերի երկարությունում և կենտրոնում դրված են նստարաններ, հարավային պատից կաղված է ցնցուղը: Լողարանները ունեն իրենց շոգեհարման խցիկները:

Հասան Խանի առու[խմբագրել]

Եր. Շահազիզը վկայում է նրա երբեմնի գոյություն ունեցած լինելը. «մինչև որ 1910 թվին 30 բահեն ջուր առնելու իրավունք է տվել նրանց՝ աշտարակցիներին գետից՝ Քասախ, գարնանային ջրերից, Աստվածընկալ գյուղի տակից, մի արտոնություն, որից, սակայն, չեն կարողացել օգտվել գյուղացիք՝ նյութական սղության պատճառով: ջուրը պիտի հանվի եղել Հասան խանի կոչված հին առվի հունով, որ մինչև օրս էլ պարզ երևում է»:

Աշտարակի հին հինքին[խմբագրել]

Արարատ Ղարիբյանը իր «Հայ բարբառագիտություն» աշխատության մեջ, որպես Աշտարակի խոսվածքի բնորոշ բառեր օգտագործում է իքի, հած և կանած ի ձևերը՝ «մի մութ քշեր ա հափումը կանած ի»:

Ուսումնասիրված բառարաններում հիքի բառը չի բացատրվում, միայն Էդ. Աղայանն ունի «հիքություն» և Ստ. Մալխասյանը՝ «հիգություն», որոնք նշանակում են թշվառություն,և ոչ մի կապ չունեն հիքի բառարմատի հետ:

Խոջաբաղերի տարածքում 1987 թվականին հայտնաբերվեցին բազմաթիվ հնձաններ, որոնց տարիքը գիտական հիմնավորումներով հաշվվում է 3 դարից. իսկ որտեղ հնձան, այնտեղ անկասկած խաղողի այգի:

Սկզբում այգիները տնկել են գյուղամերձ ու հարմարավետ հողատարածություններում, ապա շարունակել տարածել ավելի հեռուներում, մինչև ներկայիս տարածքները՝ Օշականի, Ոսկեվազի և Փարպիի հողային սահմանները:

Գյուղամերձ ամենամեծ ու ամենահին հինքին եղել է Շուխոնցն (Շուխյան տոհմ), որը սկսվել է Բերդաթաղի մոտերքից և հասել մինչև Բեգլարենց (որոնք Շուխյան տոհմի մի շառավիղն են) տունն ու այգին, մինչև ներկայիս կապի հանգույցի շենքը: Նրանից հետո սկսվել է Ազատենց (Ազատյան տոհմ) հիքին: Այն զբաղեցրել է թատրոնի շենքի, Ներսես Աշտարակեցու անվան հրապարակի տարածքները, հասել միչև Տերյան փողոցը: Մինչև այժմ էլ Շուխյան և Ազատյան տոհմերի բազմաթիվ ընտանիքների առանձնատներ են գոյատևում իրենց պապենական այգիներում:

Նշանավոր աշտարակցիներ[խմբագրել]

Ներսես Աշտարակեցի[խմբագրել]

Портрет Нерсеса Аштаракеци.А.Овнатанян.jpg

Ներսես Ե Աշտարակեցի, Ամենայն Հայոց կաթողիկոս, հայ ազատագրական պայքարի և հայ մշակույթի մեծագույն գործիչներից մեկն է: Ծնվել է փետրվարի 13-ին Աշտարակում, քահանայի ընտանիքում:
1808 թ. Ներսեսն ընտրվում է նորաստեղծ Սինոդի կազմում:
Նա մեծ հեղինակություն էր վայելում Էջմիածնի միաբանության շրջանում: 1804 թ. սկսված ռուս-պարսկական պատերազմի ժամանակ Ներսես արքեպիսկոպոսը շրջելով Հայաստանի բնակավայրերում` կոչ էր անում բնակչությանը զենք վերցնել և սատարել ռուսական բանակին:
Ռուս-թուրքական պատերազմից շատ չանցած` 1814 թ., Ներսես արքեպիսկոպոսը նշանակվեց Վրաստանի թեմի առաջնորդ և տեղափոխվեց Թիֆլիս: Այստեղ Ներսեսը լայնածավալ մշակութային գործունեություն սկսեց` ջանալով Թիֆլիսը դարձնել Անդրկովկասի հայության մշակութային-քաղաքական կենտրոն:
1816 թ. նա ռուսական կաբինետի կողմից պարգևատրվեց Սուրբ Աննայի առաջին աստիճանի մեդալով:
1824 թ. Ներսեսը Թիֆլիսում հայկական դպրոց բացեց, որը հետագայում կոչվեց հենց իր անունով` Ներսիսյան: Նրա շնորհիվ Թիֆլիսը դարձավ Կովկասում հայության մշակութային, քաղաքական կենտրոնը: Նա անմիջապես բարենորոգումներ իրականացրեց վիրահայոց թեմում, սակայն հանդիպեց հայ տգետ հոգևորականության և հարուստ վերնախավի դիմադրությանը:
1826 – 1828 թթ. ռուս-պարսկական պատերազմը նոր հորիզոններ բացեց արևելահայության համար: Ներսեսը գործի անցավ: Քանի որ Եփրեմ կաթողիկոսը ապաստանել էր Հաղբատի վանքում, հայ եկեղեցու առաջնորդությունը փաստացի գտնվում էր Ներսես Աշտարակեցու ձեռքում: Նրա կոչով հարյուրավոր հայեր զենքի կոչվեցին, կազմեցին կամավորական խմբեր և լծվեցին ռուսական ռազմակառքին: Նա անձամբ առաջնորդեց հայ կամավորներին ռազմի դաշտում և մասնակցեց Երևանի, Սարդարապատի, Էջմիածնի գրավման մարտերին: Հայ կամավորների համար Ներսեսը մշակեց 34 կետից բաղկացած հատուկ կանոնադրություն[6]: Լինելով լավ հռետոր` մարտից առաջ Ներսես արքեպիսկոպոսը բոցաշունչ ճառով ոգևորում էր իր զինվորներին: Ցուցաբերած ծառայությունների համար ռուսական կաբինետը Ներսես արքեպիսկոպոսին պարգևատրեց Ալեքսանդր Նևսկու շքանշանով:
Հուսախաբվելով Պետերբուրգի կառավարության խոստումներից` նա իրեն նվիրեց հայության կրթության և լուսավորության գործին: Նրա հավատամքով հայության ապագան ամուր եկեղեցական կազմակերպության մեջ է, և միայն հայ առաքելական եկեղեցին կարող է սատար լինել հայությանը` դիմագրավելու օտարներին:
Ներսես կաթողիկոսը բարեփոխեց Էջմիածնի կաթողիկոսարանի հարաբերությունները թեմերի և պատրիարքությունների հետ: Նրա ջանքերով արդեն օտարվող Պոլսի պատրիարքարանը վերադարձավ Էջմիածնի գիրկը:
Նա սահմանափակեց Սինոդի և թեմակալ առաջնորդների իրավունքները:

Պերճ Պրոշյան[խմբագրել]

Perch Proshyan.JPG

Պերճ Պրոշյան, հայ գրող։ Ծնվել է 1837 թվականին, դերձակի ընտանիքում։
Թիֆլիսում մասնակցել է հայ պրոֆեսիոնալ թատրոնի ստեղծմանը, Երևանում, Թիֆլիսում, Ագուլիսում, Շուշիում, Աշտարակում և այլ վայրերում` օրիորդաց և երկսեռ դպրոցների հիմնադրմանը:
1876-81թթ աշխատակցել է «Փորձ» ամսագրին: Մինչ 1879թ. դասավանդել է Շուշիի, Ագուլիսի, Աստրախանի հայկական դպրոցներում:
Թարգմանել է Տոլստոյի, Գոգոլի, Օստրովսկու, Դիկկենսի և այլ գրողների գործերից:
Ճանաչվել է իր առաջին` «Սոս և Վարդիթեր» (1860թ.) վեպով: Հետագայում գրել է «Կռվածաղիկ» (1876թ.), «Ցեցեր» (1889թ.), «Բղդե» (1890թ.), «Հունոն» (1901թ.) վեպերը, իսկ բարձրակետը` «Հացի խնդիր» (1879թ.) վեպն է: Ազգային-հայրենասիրական թեմայով գրել է «Շահեն» (1883թ.), «Սկիզբն երկանց» (1892թ.) վեպերը[7]:

Վարդգես Պետրոսյան[խմբագրել]

Vardgespetrosyan.jpg

Վարդգես Պետրոսյան, հայ արձակագիր, հրապարակախոս, հասարակական գործիչ։ 1961-1966 թթ. եղել է «Պիոներ կանչ» թերթի խմբագիր, իսկ 1966-1975թթ.-ին՝ «Գարուն» ամսագրի գլխավոր խմբագիրը: 1975 թ. մայիսից եղել է Հայաստանի գրողների միության վարչության քարտուղար: 1981թ.-ից ՀՍՍՀ Մինիստրների խորհրդին կից գրականուլյան և արվեստի գծով պետական մրցանակների հանձնաժողովի նախագահն է եղել[8]:
Պարգևատրվել է Լենինի , Հոկտեմբերյան հեղափոխության և «Պատվո նշան» շքանշաններով:
Ռուսերեն լույս են տեսլ նրա «Մամա, ես արդեն մեծ եմ» (Մոսկվա, 1964), «Քաղաքի կիսաբաց լուսամուտները» (Մոսկվա 1973), «Դեղատուն «Անի» (Մոսկվա 1979, գրքի մեջ մտնում են «Վերջին ուսուցիչը» վիպակը և մի շարք պատմվածքներ), «Հատընտիր» (1982 թ. վիպակների և պատմվածքների ժողովածու) և ուրիշ գրքեր:

Նորայր Սիսակյան[խմբագրել]

Academician Norair Sisakian, Museum in Ashtarak, 01 VM.jpg

Նորայր Սիսակյան, հայ կենսաքիմիկոս, կենսաբանական գիտությունների դոկտոր (1940), պրոֆեսոր (1944): Ծնվել է 1907 թ. հունվարի 25-ին Աշտարակում, գյուղացու ընտանիքում:
Գիտնականի աննախադեպ նվաճումները ենթաբջջային գոյացությունների ուսումնասիրման բնագավառում սկիզբ դրեցին գիտության նոր ուղղության զարգացման ինչպես նաև կարևորագույն նախապայման հանդիսացան մոլեկուլյար կենսաբանության ու կենսաքիմիայի նոր ուղղությունների զարգացման համար։
Սիսակյանին «կոսմիկական դարաշրջանի» նախաշեմին հաջողվեց լինել տիեզերագնացության զարգացման հիմքերն ու ուղղությունները նախանշող գիտնականների առաջին շարքերում:
Նրա անունը հավերժացվել է Մոսկվայում` Ա.Բախի անվան կենսաքիմիայի ինստիտուտի շենքին փակցվել է հուշատախտակ: Նորայր Սիսակյանի անունը ոսկե տառերով հավերժացվել է Փարիզում, ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր մասնաշենքի վրա:
Տիեզերական կենսաբանության ու բժշկության կազմակերպման ու զարգացման բնագավառներում անգնահատելի ծառայությունների համար նա ընտրվում է Միջազգային աստղագնացության ակադեմիայի փոխպրեզիդենտ, Միջազգային աստղագնացության ֆեդերացիայի կենսաաստղագնացության կոմիտեի նախագահ:
Ուսումնասիրում է Հայաստանի ցորենի տարբեր սորտերի կենսաքիմիական առանձնահատկությունները, ի նկատի ունենալով նաև այն, որ Հայաստանը համարվում է կուլտուրական ցորենների ծագման կենտրոններից մեկը:
Ակադեմիկոս Սիսակյանն իր ամբողջ կյանքը նվիրեց գիտությանը և մարդկության բարօրությանը[9]:

Գևորգ Էմին[խմբագրել]

Գևորգ Էմին.JPG

Գևորգ Էմին, հայ գրող, բանաստեղծ։ Ծնվել է 1919թ. սեպտեմբերի 30-ին Աշտարակ քաղաքում:
1951թ. «Նոր ճանապարհ» ժողովածուի համար արժանացել է ՍՍՀՄ պետական մրցանակի:
1979թ. եղել է Չարենցի անվան մրցանակի դափնեկիր:
1979թ.-ից եղել է ՍՍՀՄ գրողների միության անդամ:
1979թ. պարգևատրվել է ժողովուրդների բարեկամության շքանշանով:
1984թ. պարգևատրվել է Հոկտեմբերյան հեղափոխության շքանշանով:
1967թ. «Հայֆիլմ» կինոստուդիան Էմինի սցենարով նկարահանել է «Յոթ երգ Հայաստանի մասին» կինոնկարը, որն արժանացել է անդրկովկասյան և ուկրաինական ֆիլմերի փառատոնի գլխավոր («Պրոմեթևս-69») և լենինգրադյան համամիութենական փառատոնի երկրորդ մրցանակներին[10]:

Սմբատ Շահազիզ[խմբագրել]

Սմբատ Շահազիզ, հայ բանաստեղծ, հրապարակախոս և մանկավարժ: Ծնվել է 1840թ. սեպտեմբերի 5-ին Աշտարակ քաղաքում, հոգևորականի ընտանիքում։
Շահազիզի առաջին բանաստեղծությունները տպագրվել են 1859-ին «Ճռաքաղ» ամսագրում։ 1860-ին Մոսկվայում հրատարակվել է նրա «Ազատության ժամեր» գրաբար և աշխարհաբար բանաստեղծությունների առաջին ժողովածուն:
1865-ին լույս է տեսել Շահազիզի գեղարվեստական ստեղծագործությունների երկրորդ գիրքը՝ «Լևոնի վիշտը» խորագրով։
1870-ական թթ․ գրած իր յոթ բանաստեղծությունները Շահազիզը հրատարակել է 1893-ին՝ «Հոբելյանի տարեդարձ» ժողովածուում։ Սրանից ստացված գումարը նա տրամադրել է «հասարակաց օգտին»՝ 1893-ին հիմնադրելով «Աբովյան-Նազարյան» ֆոնդը, որից օգտվել են հայ կարիքավոր գրողները։
Շահազիզը 1898-99-ին Մոսկվայում ստեղծել ու գլխավորել է մի «մասնախումբ», որը կազմակերպել է Արևմտյան Հայաստանում համիդյան կոտորածներից որբացած հայ երեխաների խնամքի ու կրթության գործը[11]։

Գրիգոր Ղափանցյան[խմբագրել]

Ղափանցյան.jpg

Գրիգոր Ղափանցյան, հայ լեզվաբան-հայագետ: Ծնվել է 1887թ. հունվարի 1-ին Աշտարակում:
1918թ. մայիսին նա մասնակցել է Սարդարապատի հերոսամարտին:
1921թ. Գ.Ղափանցյանը հրավիրվել է ԵՊՀ, որտեղ աշխատել է մինչև կյանքի վերջ:
1942թ. առանց ատենախոսության պաշտպանության` դոկտորի գիտական աստիճան:
1943թ. նա հաստատվել է ՀԽՍՀ գիտությունների նորաստեղծ ակադեմիայի հիմնադիր անդամ և ընտրվել հասարակագիտական բաժանմունքի ակադեմիկոսքարտուղար:
1950-1955թթ. ղեկավարել է ՀԽՍՀ ԳԱ Հրաչյա Աճառայանի անվան լեզվի ինստիտուտը:
1942թ. Գ.Ղափանցյանն արժանացել է ՀԽՍՀ գիտության վաստակավոր գործչի կոչման:

Գևորգ Վիրապյան[խմբագրել]

Գևորգ Վիրապյան, հայ թարգմանիչ, ԽՍՀՄ գրողների միության անդամ։ Ծնվել է 1917-ի հունվարի 24-ին, Աշտարակում։
Մասնակցել է Հայրենական մեծ պատերազմին։
1956-77-ին եղել է «Սովետական գրող» հրատարակչության ավագ խմբագիր։

Հենրիկ Թումանյան[խմբագրել]

Հենրիկ Թումանյան, բանաստեղծ, ՀԽՍՀ մշակույթի վաստակավոր գործիչ (1975): Ծնվել է 1914թ. հոկտեմբերի 15-ին Հայաստանի Աշտարակ քաղաքում:
1939թ.-ից՝ ԽՍՀՄ գրողների միության անդամ:
1975թ.՝ ՀԽՍՀ մշակույթի վաստակավոր գործիչ:
1970թ.՝ Հայաստանի գրողների միության և Հայհրատպետկոմի մրցանակ «Բալլադ, որ եղել է» պոեմի համար:
1973թ.՝ Հայաստանի գրողների միության մրցանակ «Ճակատագիրը» պոեմի համար:

Տես նաև[խմբագրել]

Քույր քաղաքներ[խմբագրել]

Տեղական ինքնակառավարում[խմբագրել]

Համայնքի ղեկավար՝ Արմեն Վաչեի Անտոնյան
Ավագանու անդամներ՝

1. Նորիկ Սիմոնի Անդրեասյան
2. Տիգրան Վանուշի Գալստյան
3. Կարո Համլետի Գասպարյան
4. Անդրանիկ Պողոսի Ծատուրյան
5. Աշոտ Դանիելի Հունանյան
6. Արսեն Հմայակի Ղարաչյան
7. Վահագն Արմուշի Մկրտչյան
8. Արթուր Հենրիկի Կարապետյան
9. Կարեն Լիպարիտի Շահազիզյան
10 .Թովմաս Սարգսի Շահվերդյան
11. Արմենակ Գևորգի Սարգսյան
12. Մուշեղ Սայաթ Նովայի Տաշչյան
13. Արամ Հենրիկի Քամալյան
14. Ստյոպա Համբարձումի Քասյան
15. Սարիբեկ Մեսրոպի Օվոյան

Կրթություն և մշակույթ[խմբագրել]

Ներսես Աշտարակեցու անվան №1 հիմնական դպրոց
  • Աշտարակում կան 5 հիմնական և 1 ավագ դպրոցներ՝
  1. №1 - Ներսես Աշտարակեցու անվան հիմնական դպրոց
  2. №2 - Սմբատ Շահազիզի անվան հիմնական դպրոց
  3. №3 - Պերճ Պռոշյանի անվան հիմնական դպրոց
  4. №4 - Գրիգոր Ղափանցյանի անվան հիմնական դպրոց
  5. №5 - Նորայր Սիսակյանի անվան ավագ դպրոց
  6. Վարդգես Պետրոսյանի անվան հիմնական դպրոց
  • Կան 6 մանկապարտեզներ
  1. «Մանուշակ»
  2. «Հասմիկ»
  3. «Արևիկ»
  4. «Ծիծեռնակ»
  5. «Զեփյուռ»
  6. «Հովիկ»
  • Գործում է Այվազյանի անվան երաժշտական դպրոցը, կա նաև արվեստի դպրոց։
  • Աշտարակում են հայ արձակագիր Պերճ Պռոշյանի և կենսաքիմիկոս Նորայր Սիսակյանի տուն-թանգարանները։

Գիտական կենտրոններ[խմբագրել]

Պատկերասրահ[խմբագրել]

Արցախյան պատերազմում զոհված ազատամարտիկներին նվիրված հուշակոթող ու գերեզմանոց
War Cemetery in Ashtarak, Armenia, 001, VM.jpg
War Cemetery in Ashtarak, Armenia, 002, VM.jpg
War Cemetery in Ashtarak, Armenia, 003, VM.jpg

Ծանոթագրություններ[խմբագրել]

Աղբյուրներ[խմբագրել]

  • Սիմոն Տեր-Սիմոնյան, Աշտարակի ժողովրդական տեղանունների բառարան, Երևան, 2008:
  • Երվանդ Շահազիզ, Աշտարակի պատմությունը, Երևան, 1987:

Արտաքին հղումներ[խմբագրել]