Ագարակ (Արագածոտնի մարզ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գյուղ
Ագարակ
40°18′09″ հս. լ. 44°16′44″ ավ. ե. / 40.3025° հս. լ. 44.278889° աե. ե.
Երկիր Հայաստան Հայաստան
Մարզ Արագածոտնի մարզ
Գյուղապետ Վահան Խաչատրյան
Առաջին հիշատակում 7-րդ դար
Այլ անվանումներ Ագարակ, Ակերակ, Ակերան
Մակերես 5.74 կմ²
Խոսվող լեզուներ Հայերեն
Բնակչություն 1655 մարդ (2001)
Ազգային կազմ Հայեր
Կրոնական կազմ Հայ Առաքելական եկեղեցի Հայ Առաքելական եկեղեցի
Տեղաբնականուն ագարեկցի
Ժամային գոտի UTC+3
Հեռախոսային կոդ +374 (232)
Փոստային ինդեքսներ 378420
##Ագարակ (Արագածոտնի մարզ) (Հայաստան)
Red pog.png
##Ագարակ (Արագածոտնի մարզ) (Արագածոտնի մարզ)
Red pog.png

Ագարակ, գյուղ ՀՀ Արագածոտնի մարզի Աշտարակ տարածաշրջանի Ագարակ համայնքում, հեռավորությունը մարզկենտրոնից 34 կմ հյուսիս-արևմուտք, բարձրությունը ծովի մակերևույթից՝ 1350 մ։ Ագարակը նաև ճանաչված է եղել որպես Ակերակ, Ակերան։[1] Գյուղը գտնվում է Ամբերդ գետի ափին։[2]

Պատմություն[խմբագրել]

Հիշատակվում է միջին դարերից որպես Այրարատ աշխարհի Արագածոտն գավառի բնակավայրերից մեկը։ Պահպանվել են Սուրբ Աստվածածին եկեղեցու ավերակները՝ կառուցված 7-րդ դարում։ Հետաքրքրություն են ներկայացնում գյուղից արևելք գտնվող մինչ օրս նշմարվող մեծ-մեծ քարերով շարված քաղաքային շինվածքների հետքերը։

Աշխարհագրություն[խմբագրել]

Գյուղը գտնվում է ծովի մակարդակից 1100 մ բարձրության վրա։ Ունի տուֆի և ավազի պաշարներ, որոնք ունեն արդյունաբերական նշանակություն։ Կլիման մերձարևադարձային, չոր ցամաքային է, շոգ ու չորային ամառներով, չափավոր ցուրտ ձմեռներով։ Հուլիսյան միջին ջերմաստիճանը տատանվում է 25-26 աստիճանի սհմաններում, հունվարյանը՝ -4։ Տարեկան մթնոլորտային տեղումները կազմում են 350 մմ։ Բնական լանդշաֆտները չոր տափաստաններ են, որոնք ոռոգման արդյունքում ձևափոխվել են կուլտուր-ոռոգելի լանդշաֆտների։

Բնակչություն[խմբագրել]

Գյուղի բնակչությունը 1915-1916 թթ. Վանից, Գավաշից, Բիթլիսից գաղթածներն են։ 1897 թ.-ին ունեցել է 603, 1926 թ.-ին՝ 550, 1939 թ.-ին՝ 701, 1979 թ.-ին՝ 1150 բնակիչ։ Գյուղն ունի 667 տնտեսություն։ Ունի դպրոց, կապի հանգույց, բուժկետ։ Ըստ Հայաստանի Հանրապետության 2001 թ. մարդահամարի, Ագարակի մշտական բնակչությունը 1655, իսկ առկա բնակչությունը 1586 բնակիչ։[3]

Ագարակի ազգաբնակչության փոփոխությունը[4].

Տարի 1831 1897 1914 1926 1939 1959 1979 2001 2004
Բնակիչ 56 657 999 847 1 581 1 366 1 273 1 434 1 268

Տնտեսություն[խմբագրել]

Գյուղատնտեսական հողահանդակներից վարելահողերը կազմում են 159 հա, պտղատու և խաղողի այգիները՝ մոտ 5 հա։ Արոտավայրերը կազմում են 46 հա, որոնք պահուստային հողերն են։ Տնտեսության մասնագիտացման ճյուղը գյուղատնտեսությունն է։ Զբաղվում են խաղողագործությամբ, պտղաբուծությամբ, դաշտավարությամբ։ Մշակում են բանջարաբոստանային կուլտուրաներ։

Զարգացած է կաթնամսատու անասնաբուծությունը, թռչնաբուծությունը։ Արդյունաբերության մեջ զարգացած է սննդի արդյունաբերությունը։ Այստեղ է գտնվում «Աշտարակ կաթ» ձեռնարկությունը, որը մասնագիտացել է կաթնամթերքի և պաղպաղակի արտադրությամբ։ Արտադրվում է նաև «Լոռի» տեսակի պանիր։ Արտադրանքը մեծ մասամբ սպառվում է Երևան քաղաքում։

Համայնքի գլխավոր հիմնախնդիրը ոռոգման ջրի հարցն է, գյուղամիջյան ճանապարհների վերանորոգումը։

Տեղական ինքնակառավարում[խմբագրել]

Համայնքի ղեկավար՝ Վահան Խաչատրյան

Ավագանու անդամների ցուցակ

  1. Հակոբ Վարդգեսի Ավետիսյան
  2. Թովմաս Գրիգորի Զատիկյան
  3. Արմեն Մելիքի Մելքոնյան
  4. Ասքանազ Գուրգենի Մինասյան,
  5. Վազեն Հենրիկի Մուրադյան,
  6. Հայկազ Միսակի Ռշտունյան
  7. Ավետիս Հարությունի Վահանյան


Տես նաև[խմբագրել]

Ծանոթագրություններ[խմբագրել]

  1. Ս.Հ. Հարությունյան (2003)։ Հայաստանի Հանրապետության Վարչատարածքային բաժանումը (01.01.2003)։ Երևան: «Տիգրան Մեծ» հրատարակչություն։ ISBN 9994100009։ 
  2. Բրեյդի Քիեսլինգ, Ռաֆֆի Քոճյան (2005)։ Վերահայտնաբերել Հայաստանը ուղեցույց (անգլերեն՝ Rediscovering Armenia Guide), 2-րդ, Հայաստան: Մատիտ, 45։ ISBN 9994101218։ 
  3. ՀՀ Ազգային վիճակագրական ծառայություն։ «ՀՀ 2001թ. մարդահամարի և բնակության պայմանների հաշվառման արդյունքները»։ http://www.armstat.am/file/doc/70.pdf։ 
  4. «Հայաստանի հանրապետության բնակավայրերի բառարան, էջ 6»։ http://www.cadastre.am/storage/files/pages/pg_907871769_HH_bnak._bar..pdf։ Վերցված է 2013 Հուլիսի 24։