Կարմրաշեն (Արագածոտնի մարզ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Կարմրաշեն (այլ կիրառումներ)
Գյուղ
Կարմրաշեն
ԵրկիրՀայաստան Հայաստան
ՄարզԱրագածոտնի մարզ
ԲԾՄ2000 մետր
Պաշտոնական լեզուհայերեն
Բնակչություն632[1] մարդ (2011)
Ազգային կազմՀայեր
Կրոնական կազմՀայ Առաքելական եկեղեցի
Ժամային գոտիUTC+4
Փոստային դասիչ0413
Կարմրաշեն (Արագածոտնի մարզ) (Հայաստան)##
Կարմրաշեն (Արագածոտնի մարզ) (Հայաստան)
Կարմրաշեն (Արագածոտնի մարզ) (Արագածոտնի մարզ)##
Կարմրաշեն (Արագածոտնի մարզ) (Արագածոտնի մարզ)

Կարմրաշեն, գյուղ Հայաստանի Արագածոտնի մարզում, մարզկենտրոնից՝ 56 կմ հյուսիս-արևմուտք, բարձրությունը ծովի մակերևույթից՝ 2000 մ։

Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կարմրաշենի ազգաբնակչության փոփոխությունը[2]

Տարի 1831 1897 1926 1939 1959 1970 1979 1989 2001 2011
Բնակիչ 22 790 601 860 830 616 562 603[3] 634 632[1]

Բնակիչների նախնիները գաղթել են Վանից, Ալաշկերտից, Կարսից և Սասունից։

Տնտեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բնակչությունը զբաղվում է անասնապահությամբ, հացահատիկի և կերային կուլտուրաների մշակությամբ։

Շինություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գյուղում են գտնվում Սբ. Աստվածածին (1860 թվական) և Սբ. Հովհաննես (X դար) եկեղեցիները, Խանսուլի խաչ սրբատեղին (XI դար)։ Գյուղից 3 կմ հվ-արմ. գտնվում է Միջնաձոր գյուղատեղին (XVIII-XX դարեր), 2 կմ հվ-արմ.՝ Ճգնավորի ձոր ջրաղացների համալիրը (XVII-XX դարեր), իսկ 1,3 կմ հվ- արմ.՝ ժայռափոր մատուռը (XI-XII դարեր) և Հովհաննեսի խաչքարը (1223 թվական)։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 2011 թ Հայաստանի մարդահամարի արդյունքները
  2. «Հայաստանի հանրապետության բնակավայրերի բառարան, էջ 110» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2014 թ․ սեպտեմբերի 12-ին. Վերցված է 2014 Մայիսի 25-ին.
  3. «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ. 5, էջ 728