Մելիքգյուղ
| Գյուղական համայնք
Ծիլքար
|
Մելիքգյուղ, գյուղական համայնք ՀՀ Արագածոտնի մարզում։ Մարզկենտրոնից գտնվում է 40 կմ հեռավորության վրա, Ապարանից՝ մոտ 20 կմ հյուսիս-արևելք: Նախկինում ունեցել է Մելիք, Մելիքի գյուղ, Մելիքյանդի, Մելիքենդ անվանումները: Մելիքգյուղ է վերանվանվել 1946-ին:
Բովանդակություն |
Աշխարհագրություն [խմբագրել]
Գտնվում է Ծաղկունյաց լեռների հարավային լանջերին (բարձրությունը՝ 2080 մ): Ունի բարեխառն լեռնային կլիմա: Ձմեռները երկար են և ցուրտ, ամառները՝ տաք, համեմատաբար խոնավ: Առավելագույն միջին ջերմաստիճանը 16-18 °C, նվազագույնը` -6-8 °C: Միջին տարեկան տեղումների քանակը՝ 450-600 մմ:
Բնակչություն [խմբագրել]
Բնակչության թիվը կազմում է 1153 մարդ: Սեռային կազմը՝ տղամարդիկ 51%, կանայք` 49%: Գյուղն ունի դպրոց, մանկապարտեզ, գրադարան, բուժկետ։
Ժողովրդագրական աճ [խմբագրել]

Պատմամշակութային հուշարձաններ [խմբագրել]
Գյուղում կա մեկ եղեցի՝ ս. Հովհաննես եկեղեցին (կառուցված է 19-րդ դարում):
Տնտեսություն [խմբագրել]
Բնակչությունը հիմնականում զբաղվում է գյուղատնտեսությամբ (դաշտավարություն, բանջարաբոստանային, կերային կուլտուրաների մշակություն, պտղաբուծություն), խոշոր և մանր եղջերավոր անասնաբուծությամբ և թռչնաբուծությամբ:
Գյուղում գործում է արդյունաբերական ձեռնարկություն, որը զբաղվում է բնական ադամանդի վերամշակմամբ:
Տեղական ինքնակառավարում [խմբագրել]
Համայնքի ղեկավար` Աշոտ Խալաթյան:
Ավագանու անդամների ցուցակ
- Սպարտակ Սերյոժայի Պետրոսյան
- Արտյոմ Դերենիկի Գևորգյան
- Հակոբ Սամվելի Սարուխանյան
- Գասպար Մանուկի Գասպարյան
- Ղևոնդ Համլետի Ղևոնդյան
- Անդրանիկ Պաշտիկի Ասլանյան
- Անդրանիկ Խանիբեկի Ավետիսյան