Անեկդոտ
Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անեկդոտ (հունարեն` το ανεκδοτо - անտիպ), ոչ մեծ պատմություն զվարճալի բովանդակությամբ։
Անեկդոտները հիմնականում անանուն ստեղծագործություններ են և տարածվում են մեծ մասամբ բանավոր կերպով։ Նրանց մեջ երգիծվում են կենցաղի, հասարակական-քաղաքական կյանքի զանազան ծիծաղաշարժ դեպքեր, մարդկային բնավորության բացասական գծեր։ Անեկդոտն աչքի է ընկնում սուր երգիծական բովանդակությամբ, անսպասելի ավարտով։ Անեկդոտներ են գրել նաև անհատ հեղինակներ։[1]
Աղբյուրներ [խմբագրել]
- ↑ Էդ. Ջրբաշյան, Հ. Մախչանյան (1972)։ Գրականագիտական բառարան։ Երևան: «Լույս», էջ 16-17։