Նոր Շիրական
Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Պարսկահայքից)
| Երկիր | |
|---|---|
| Ներառում է | 9 գավառ |
| Գլխավոր քաղաք | Հեր |
| Այլ քաղաքներ | Ղարեհավան |
| Ստեղծվել է | Մ.թ.ա. 189 |
| Վերացել է | Մ.թ. 387 |
| Ներկայիս երկրներ | |
| Պատմական | Հայեր |
| Ներկա | Քրդեր, Ադրբեջանցիներ, Պարսիկներ, Հայեր |
| Պատմական | |
| Ներկա | Իսլամ |
Նոր Շիրական կամ Պարսկահայք, նահանգ Մեծ Հայքում։ Ընդգրկել է Կապուտան լճի հյուսիսային և արևմտյան առափնյա շրջանները։ Սահմանակից էր Կորճայք և Վասպուրական նահանգներին։ Արտաշեսյանների և Արշակունիների թագավորության օրով կազմել է Նոր Շիրական բդեշխության հիմնական մասը։ Մեծ Հայքի 385–ի բաժանումից և Նոր Շիրականը Սասանյան Պարսկաստանին միացվելուց հետո, այդ տարածքը կոչվել է Պարսկահայք։ Նոր Շիրականը կազմված էր 9 գավառից. Այլի (Կուռիճան), Մարի, Թրաբի, Արիսի, Առնա, Տամբեր, Ղարեհավան, Զարևանդ և Հեր։
|
||||||||||