Հալվա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հալվա

Հալվա, հրուշակեղենի տեսակ: Հայաստանում տնային պայմաններում պատրաստում են յուղի մեջ բոված ցորենալյուրից՝ վրան լցնելով դոշաբ, շաքարաջուր կամ մեղրաջուր: Գործարանային եղանակով պատրաստում են յուղատու սերմերից (քունջութ, գետնանուշ, արևածաղիկ, սոյա և այլն) կամ դրանց խառնուրդներից՝ խառնելով փրփուր առաջացնող նյութերի (օճառարմատ, մատուտակ) թուրմի հետ: Կարամելային զանգվածը թուրմի հետ հարելուց առաջացած ծակոտկեն զանգվածին ավելացնում են աղացած սերմերը, երբեմն՝ նաև համ ու բույր տվող նյութեր (վանիլին, կակաո, չամիչ և այլն):

Հալվայի տեսակները [խմբագրել]

Այս հոդվածի նախնական տարբերակը կամ նրա մասը վերցված է Հայկական համառոտ հանրագիտարան ից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png