Սանդ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Սանդ, ձավար ծեծելու (հացահատիկը թեփազերծելու), անցյալում նաև աղ ու որոշ ներկատու ծառերի փայտ մանրելու գործիք։ Այն կլոր փոսով քար է (հիմնականում՝ որձաքար)՝ վարսանդով (քարե կամ փայտե թակիչ)։ Լինում են փոքր (հավանգ) և մեծ՝ 5—6 կգ տարողությամբ։ Փոքր սանդ դեռես նեոլիթյան ժամանակաշրջանից հղկված բազմաթիվ սանդեր են հայտնաբերվել Հայաստանի շատ հնավայրերից (Շենգավիթ, Կղզյակ բլուր, Մաշտոցի բլուր, Գառնի և այլն)։ Սանդերը դրվել են բակերում, բաց սրահներում, շատ դեպքերում՝ ջրաղացների մոտ՝ համայնական օգտագործման համար։ Սանդը լայնորեն կիրառվում էր մինչե 1950-ական թթ․։ Այժմ, կապված ձավարի գործարանային արտադրության հետ, այն գործածվում է հազվադեպ։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Հայկական սովետական հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png