Գոմեշ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Գոմեշներ, ցուլերի հետ կազմում են երկկճղակավորների կարգի սնամեջ եղջյուրավորների ընտանիքի բովինե հատուկ ենթաընտանիքը: Գոյություն ունեն վայրի և ընտանի տեսակներ: Ունեն խոշոր, ծանր մարմին, կարճ պարանոց, հաստ ու ամուր ոտքեր և մեծ գլուխ: Պոչը երկար է, ծայրամասում՝ վրձնաձև մազափնջով: Մազածածկը կարճ է և նոսր, տարիքի հետ աստիճանաբար անհետանում է:

Հայտնի է գոմեշների ընտանի 170 տեսակ

Այս հոդվածի նախնական տարբերակը կամ նրա մասը վերցված է Հայկական համառոտ հանրագիտարան ից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png