Անթառամ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անթառամ
Helichrysum basalticum 2.jpg
Անթառամի ծաղիկը
Գիտական դասակարգում
Թագավորություն Բույսեր
Բաժին Ծածկասերմեր
Դաս Երկշաքիլավորներ
Կարգ Աստղածաղկավորներ
Ընտանիք Բարդածաղկավորներ
Ցեղ Անթառամ
Լատիներեն անվանում
Helichrysum
Հոմանիշներ
Տիպիկ ներկայացուցիչներ
  • Անթառամ արևելյան (Helichrysum orientale)

Wikispecies-logo.svg
Դասակարգումը
Վիքիցեղերում

Commons-logo.svg
Պատկերներ
Վիքիպահեստում

ITIS 38768
NCBI 59430
EOL 62706

Անթառամ (լատ.՝ Helichrysum), անմեռ ծաղիկ, ոսկարեգ, տիրամոր ծաղիկ և այլն, աստղածաղկազգիների (բարդածաղկավորներ) ընտանիքի բազմամյա խոտաբույսերի կամ կիսաթփերի ցեղ։ Հայտնի է մոտ 500 (այլ տվյալներով՝ 10-12), ՀՀ-ում՝6 տեսակ։

Ձևաբանություն[խմբագրել]

Ցողունի բարձրությունը 15-30 սմ է (երբեմն՝ մինչև 1 մ)։ Տերևները հերթադիր են, պարզ, երկարավուն, ամբողջաեզր։ Ծաղկաբույլը սկավառակաձև, կիսագնդաձև, գլանաձևից մինչև բրգաձև, թաղանթանման, թեվտւկանման կամ կաշեկերպ թերթիկներով պատված վահանաձև կամ բազմագլուխ զամբյուղ է։ Թերթիկները բարակ են, բազմաշարք, կղմինդրային, սպիտակ, հարդագույն, դեղին, ոսկեգույն, ծիրանագույն։ Ծաղկում Է հունիս-հուլիսին։ Պտուղը գլանաձև կամ չընդգծված պրիզմայաձև սերմիկ է։

Կիրառում[խմբագրել]

Դեղաբույս է, ծաղկաբույլը պարունակում է ֆլավոնիդներ, եթերայուղեր, կարոտին, ճարպանյութեր, ներկանյութ։ Ծաղկաբույլը հավաքում են ոչ լրիվ բացված վիճակում, չորացնում ստվերոտ, բաց տեղում։ Պատրաստուկներն օգտագործում են որպես լեղամուղ, հակաբորբոքային, ցավազրկող միջոց։ Ցեցերի դեմ պայքարի միջոցներից է։ Գեղազարդիչ է։ Պալասի անթառամը հանդիպում է Գեղարքունիքի և Սյունիքի (Գեղամա և Զանգեզուրի ֆլորիստիկական շրջաններ) մարզերի վերին լեռնային, գոտու չոր, քարքարոտ լանջերին, գրանցված է ՀՀ Կարմիր գրքում։

Տարածվածությունը Հայաստանում[խմբագրել]

ՀՀ-ում հայտնի է 6 տեսակ՝ անթառամ ոսկեգույն (H. callichrysum), անթառամ Պալասի (H. pallasii), անթառամ բուրավետ (H. graveolens), անթառամ հայկական (H. armenium) և այլն։ Տարածված Է բոլոր մարզերում։ Աճում է ժայռոտ, քարքարոտ, խճաքարային վայրերում, ցամաքած գետաբերաններում, անտառեզրերին, ալպյան մարգագետիններում, օշինդրային կիսաանապատային, ֆրիգանոիդային, լեռնատափաստանային խմբավորումներում ևայլն։