Ուրմիա լիճ
Վիքիփեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Այս հոդվածը Ուրմիա լիճ մասին է։ Այլ գործածությունների համար, այցելեք Ուրմիա (երկիմաստության փարատում)։
Ուրմիա լիճ - անհոսք աղի լիճ է Իրանի հյուսիս -արևմուտքում: Հայկական լեռնաշխարհի ամենամեծ լիճն է։ Կոչվել է նաև Կապուտան, Թիլ։
Երկարությունը 140 կմ է, մակերեսը՝ մոտ 5800 կմ², խորությունը՝ մինչև 15 մ, ավազանը՝ մոտ 50000 կմ²: Գտնվում է տեկտոնական իջվածքում, 1275 մ բարձրության վրա: Գարնանը մակարդակը բարձրանում է: Աղիությունը 150-230% է, ափերին տեղ-տեղ կան աղուտներ: Ուրմիա են թափվում բազմաթիվ գետեր (խոշորագույնը Ջահատուն է): Գետերի դելտաները հաճախ ճահճացած են: Լճում կա 60 կղզի (գլխավորապես հարավային մասում): Ձկներ չկան, կան միայն մանր խեցգետնամաններ: Նավարկելի է: Արևմտյան ափի մոտ են Ուրմիա, Շահպուր քաղաքները:
1926 թվականին լիճը վերանվանվել է Ռեզայի, ի պատիվ Ռեզա Փեհլեվի շահի: 1970 լճին վերադարձվել է նախկին անունը: