89-րդ Հայկական հրաձգային դիվիզիա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
89-րդ Հայկական հրաձգային դիվիզիա
շրջափակելless

հետևակազոր
գործունեության տարիներ դեկտեմբերի 14, 19411956
Երկիր Հայկական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն Հայկական ԽՍՀ
Երկրներ Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն ԽՍՀՄ
Տիպ Ռազմական ստորաբաժանում
Մականուն Թամանյան
Պատերազմներ Հայրենական Մեծ պատերազմ
Մասնակցել է 1942-1943: Ճակատամարտ Կովկասի համար
1942-1943: Ստալինգրադի ճակատամարտ
1943: Ռոստովյան հարձակողական օպերացիա
1943: Դոնբասի հարձակողական օպերացիա
1944: Ղրիմի հարձակողական օպերացիա
1944: Սևաստոպոլի ազատագրում
1944: Լվովա-Սանդոմիրյան օպերացիա
1945: Բեռլինի օպերացիա
1945: Պրահայի օպերացիա
1945: Բեռլինի գրոհում
Պարգևի նշաններ Կարմիր բանակի դրոշ Կարմիր դրոշի շքանշան Կուտուզովի II աստիճանի շքանշան Կարմիր Աստղի շքանշան


89-րդ հայկական հրաձգային դիվիզիա, լրիվ անվանումը՝ Հայկական 89-րդ Թամանյան կարմրադրոշ, Կուտուզովի II աստիճանի շքանշանակիր հրաձգային դիվիզիա, կազմավորվել է 1941 թվականի դեկտեմբերին, Երևանում՝ 45-րդ բանակի կազմում։

Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին հրամանատարներ են եղել գնդապետ Սիմոն Զաքյանը, փոխգնդապետ Ա. Սարգսյանը, գնդապետ Ա. Վասիլյանը և գեներալ–մայոր Նվեր Սաֆարյանը, հետպատերազմյան տարիներին՝ գեներալ-մայորներ Ա. Կարապետյանը, Հ. Մարտիրոսյանը, Ս. Միանսարովը։ Հրատարակել է «Կարմիր զինվոր» հայերեն թերթը։ Ռազմաճակատ է մեկնել 1942 թվականի օգոստոսին։

Առաջին անգամ մարտերի մեջ է մտել սեպտեմբերին, Գրոզնու մատույցներում՝ 9-րդ բանակի կազմում։ 1943 թվականին 58-րդ բանակի կազմում՝ մասնակցել է Հյուսիսային Կովկասի, 18-րդ բանակի կազմում՝ Թաման թերակղզու ազատագրմանը, արժանացել «Թամանյան» անվանմանը։ 1943 թվականի նոյեմբերից 1944 թվականի ապրիլին Առանձին մերձծովյան բանակի կազմում աչքի է ընկել Կերչի ազատագրման մարտերում և պարգևատրվել Կարմիր աստղի շքանշանով։ Այնուհետև մարտնչել է Ղրիմում և Սևաստոպոլի ազատագրման համար արժանացել Կարմիր դրոշի շքանշանի, 390-րդ և 400-րդ գնդերը՝ «Սևաստոպոլյան» անվանմանը։ 1945 թվականի հունվարի 1-ին բելառուսական ռազմաճակատի 33-րդ բանակի կազմում մարտնչել է Լեհաստանում։ Փետրվար–ապրիլին դիվիզիան պաշտպանել է Օդեր գետի ձախ ափին գրաված հենակետը, մասնակցել Բեռլինի ճակատամարտին և աչքի ընկել Օդերի Ֆրանկֆուրտի գրավման և Բեռլինի փողոցային մարտերում։ Վերջին մարտերին դիվիզիան մասնակցել է 3-րդ հարվածային բանակի կազմում։ Բեռլինի ճակատամարտում մարտական առաջադրանքը հաջողությամբ կատարելու համար պարգևատրվել է Կուտուզովի II աստիճանի շքանշանով։ Պատերազմի ընթացքում դիվիզիան անցել է 7250 կմ, որից 3640 կմ՝ համառ մարտերով։

Դիվիզիայի 9 ռազմիկ արժանացել է Խորհրդային Միության հերոսի կոչման, 8-ը՝ դարձել Փառքի շքանշանի լրիվ ասպետ։ Դիվիզիայի կազմում է հերոսացել Հունան Ավետիսյանը։ 1945-ի աշնանը դիվիզիան վերադարձել է Հայաստան։ Կազմացրվել է 1956 թվականին։

Հրամանատարական կազմ[խմբագրել]

Արտաքին հղումներ[խմբագրել]

Այս հոդվածի նախնական տարբերակը կամ նրա մասը վերցված է Հայկական համառոտ հանրագիտարան ից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png