Հոպոպ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Common Hoopoe (Upapa epops) preening at Kolkata I2 IMG 6985.jpg

Հոպոպ (լատիներեն՝ Upupa epops) — փոքր վառ գույնի թռչուն երկար նեղ կտուցով և փոմփոլիկով, որը երբեմն բացվում է հովհարի պես: Գրեթե աղավնու մեծության թռչուն է, զանգվածը`68-72 գ, թևերի բացվածքը` 42-49 սմ: Կտուցը բարակ է, երկար, դեպի ցած ծռված: Գլխին ունի լավ զարգացած հովհարաձև փուփուլ: Գունավորումը շիկակարմրավուն է՝ սև և սպիտակ շերտերով:Լայնորեն տարածված է Եվրոպայի եւ Ասիայի հարավային ու կենտրոնական շրջաններում, ինչպես նաեւ Աֆրիկայում: Մեծ քանակությամբ տարածված է այգիներում, պուրակներում, բնակավայրերում: Բնադրում է փչակներում, շենքերի տանիքներին, պատերի, քարերի ճեղքերում: Ձվադրում է ապրիլ-հունիսին, դնում 3-9 մոխրագույն ձու: Սնվում է հիմնականում վնասատու միջատներով, թրթուրներով: Սովորաբար նախընտրում է բնակվել նոսր թփերով կամ ծառերով բաց տարածությունների վրա, ինչպես օրինակ սավաննաները, մարգագետինները կամ արոտավայրերն են: Հանդիպում է նաև այգիներում: Ցուցաբերում է զգուշավոր վարք, սակայն երկչոտ չէ: Շատ ժամանակ է անցկացնում հողի վրա` որսալով միջատներ:

[խմբագրել] Աղբյուր

Անձնական գործիքներ
Անվանատարածքներ

Տարբերակներ
Գործողություններ
Նավարկում
Մասնակցել
Գործիքներ
Այլ լեզուներով