Ճագար

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ճագարներ
Գիտական դասակարգում
Թագավորություն Կենդանիներ
Տիպ Քորդավորներ
Դաս Կաթնասուններ
Կարգ Նապաստականմաններ
Ընտանիք Նապաստակներ
Լատիներեն անվանում
Leporidae Fischer, 1817
Ցեղեր

Wikispecies-logo.svg
[{{fullurl:wikispecies:{{{wikispecies}}}|uselang=hy}} Դասակարգումը
Վիքիցեղերում]

Commons-logo.svg
Պատկերներ
Վիքիպահեստում

ITIS 180110
NCBI 9979
EOL {{{1}}}

Ճագարներ (լատ.՝ Oryctolagus cuniculus), նապաստականմանների կարգի կաթնասուն կենդանի։ Ընտանի ճագարի ցեղերի նախահայրը։ Մարմնի երկարությունը 35-45 սմ է, կենդանի միջին զանգվածը՝ 1,3-2,2 կգ։ Գույնը՝ գորշ մոխրագույն։ Բազմանում է տարին մի քանի անգամ (յուրաքանչյուր ծնին՝ 3-9 ձագ)։ Սնվում է հիմնականում խոտաբույսերով։ Հսկայական գաղութներով ապրում է բաց տարածություններում։ Որսի լավ կենդանի է (օգտագործվում են միսը և մորթին)։

Հայրենիքը Հարավ-արևմտյան Եվրոպան և Հյուսիս-արևմտյան Աֆրիկան է։ Ներմուծվել է և լայնորեն տարածվել Կենտրոնական Եվրոպայում, Մեծ Բրիտանիայում, Նոր Զելանդիայում, Ավստրալիայում, Հարավային Աֆրիկայում, ԱՄՆ-ի հյուսիսային շրջաններում և Հարավ-արևմտյան Ուկրաինայում։ Որոշ երկրներում (օրինակ՝ Ավստրալիայում) մեծ վնաս է հասցնում գյուղատնտեսությանն ու ֆաունային։