Արևածաղիկ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Արևածաղիկ
Արևածաղիկ
Գիտական դասակարգում
Թագավորություն Բույսեր
Տիպ Ծածկասերմեր
Դաս Երկշաքիլավորներ
Կարգ Աստղածաղկավորներ
Ընտանիք Բարդածաղկավորներ
Ցեղ Արևածաղիկ
Լատիներեն անվանում
Helianthus
L., 1753
Հայերեն տարանուններ

Արևերթիկ, արևելած ծաղիկ, արևլան

Տիպիկ ներկայացուցիչներ

Wikispecies-logo.svg
Դասակարգումը
Վիքիցեղերում

Commons-logo.svg
Պատկերներ
Վիքիպահեստում

ITIS 36611
NCBI 4231
EOL 44915

Արևածաղիկ (լատ.՝ Helianthus), արևերթիկ, արևելած ծաղիկ, արևլան, աստղածաղկազգիների (բարդածաղկավորներ) ընտանիքի միամյա խոտաբույսերի ցեղ։ Եվրոպացիներն առաջին անգամ այդ բույսը տեսան մեքսիկական պրերիաներում, երբ հայտնագործեցին Ամերիկան։ 400 տարի առաջ նրանք այն բերեցին Եվրոպա և անվանեցին «արևի ծաղիկ»։

Ձևաբանություն[խմբագրել]

Արմատային համակարգն առանցքային է, հզոր, թափանցում է հողիմեջ մինչև 2,5 մ խոր։ Ցողունը կանգուն է, կոպիտ, անհարթ, թավոտ, ոչ սնամեջ, բարձրությունը՝ 2,5-4,0 մ՛. Տերևները խոշոր են, երկար կոթունով, ձվասրտաձև, սրածայր, ատամնաեգր, ներքևիևները՝ հակադիր, մանր, հաջորդները՝ հերթադիր, ավելի խոշոր։ Ծաղկաբույլը զամբյուղ է՝ միշտ դեպի արևն ուղղված (այստեղից՝ արևածաղիկ անվանումը), զամբյուղի եզրերին մեկ կամ մի քանի շարքով դասավորված են լեզվակավոր ծաղիկները, որոնք զրկված են սեռ. օրգաններից, չեն պըտղաբերում, դեղնաոսկեգույն են, իսկ դեպի կենտրոն՝ խողովակաձև ծաղիկները, երկսեռ են և պտղաբերում են։ Ծաղկում է հուլիս-օգոստոսին։ Պտուղը սերմնապտուղ է, սպիտակ, սև, մոխրագույն, սև՝ սպիտակ շերտերով։

Կիրառական նշանակություն[խմբագրել]

Լինում է յուղատու (47-50 %), ուտելի և սիլոսային։ Սերմերից ստանում են ձեթ, որն օգտագործում են սննդի (պահածոյի, մարգարինի, հացաթխման, հրուշակեղենի և այլն) արդյունաբերության և օճառի, լաքերի-ներկերի արտադրության մեջ։ Արևածաղկի թափոնները (մղեղ, ցողուն, տերև, զամբյուղի մնացորդներ, սերմի կճեպ) օգտագործում են թուղթ, կաուչուկ, պոտաշ ստանալու համար։ արևածաղկի քուսպը խտացրած լավորակ կեր է։ Արևածաղիկն ունի նաև բուժական նշանակություն, կասեցնում է կարծրախտի երևույթների զարգացումը, բարձրացնում արյունատար անոթների առաձգականությունն ու օրգանիզմի դիմադրողականությունը, կանխում լյարդի ճարպակալումը։ Մեղրատու է։

Տարածվածություն[խմբագրել]

Հայտնի է մոտ 50 (այլ տվյալներով՝ 30) տեսակ։ ՀՀ-ում մշակվում է արևածաղիկ յուղատուն (H. annuus)՝ հիմնականում Գեղարքունիքի, Արագածոտնի մարզերում՝ անջրդի պայմաններում՝ որպես սիլոսային մշակաբույս։

Արտաքին հղումներ[խմբագրել]

Դպրոցական Մեծ Հանրագիտարան, Գիրք I, Արևածաղիկ

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png