Ծիլքար

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Ծիլքար (այլ կիրառումներ)
Գյուղ
Ծիլքար
Տեսարան ծիլքարից
ԵրկիրՀայաստան Հայաստան
ՄարզԱրագածոտնի մարզ
ԳյուղապետՀակոբյան Հակոբ
Այլ անվանումներՄունճուխլի, Մունջուխլի, Մունջուղլի
Մակերես14,21 կմ²
ԲԾՄ2150 մետր
Պաշտոնական լեզուհայերեն
Բնակչություն554 մարդ (2011)[1]
Ժամային գոտիUTC+4
Ծիլքար (Հայաստան)##
Ծիլքար (Հայաստան)
Ծիլքար (Արագածոտնի մարզ)##
Ծիլքար (Արագածոտնի մարզ)

Ծիլքար, գյուղ Հայաստանի Արագածոտնի մարզում։ Մարզկենտրոնից 52 կմ հեռավորության վրա։

Անվանում[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծիլքար է վերանվանվել 1946 թվականին։ Նախկինում ունեցել է Մունճուխլի, Մունջուխլի, Մունջուղլի անվանումները։

Աշխարհագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գյուղը տեղակայված է 2150 մ բարձրության վրա, թեք սարավանդի վրա։ Անտառազուրկ է, կլիման բարեխառն լեռնային է։ Ձմեռները տևական են, ցուրտ, հաստատուն ձնածածկույթով։ Ամառները տաք են, համեմատաբար խոնավ։ Հուլիսյան միջին ջերմաստիճանը տատանվում է 16-18-ի սահմաններում, հունվարյանը՝ -6,-8-ի սահմաններում։ Մթնոլորտային տարեկան տեղումների քանակը 450-600 մմ։ Բնական լանդշաֆտները սևահողային տափաստաններ են։

Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծիլքարի ազգաբնակչության փոփոխությունը.[2]

Տարի Բնակչություն
1873 369 մարդ [3]
1897 567 մարդ [3]
1926 790 մարդ [3]
1939 920 մարդ [3]
1959 444 մարդ [3]
1970 544 մարդ [3]
1979 494 մարդ [3]
1989 453 մարդ [4]
2001 562 մարդ [3]
2004 567 մարդ [3]
2011 554 մարդ [1]


Գյուղն ունի դպրոց, գրադարան, մանկապարտեզ, կապի հանգույց, բուժկետ։

Տնտեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գյուղն ունի 148 տնտեսություն։ Բնակիչները զբաղվում են անասնապահությամբ, հացահատիկային և կերային կուլտուրաների մշակությամբ։

Պատմամշակութային կառույցներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծիլքար լեռան գագաթին է գտնվում մ.թ.ա. 2-րդ-1-ին հզմ. «Ծիլքար» ամրոցը։

Տեղական ինքնակառավարում[խմբագրել | խմբագրել կոդը]

Համայնքի ղեկավար՝ Հակոբ Հակոբյան։

Ավագանու անդամների ցուցակ

  1. Կարեն Ռաֆիկի Սարգսյան
  2. Գրիգոր Իգիթի Ասլանյան
  3. Վրույր Աղասու Հայրապետյան
  4. Միհրան Աղվանի Հարությունյան
  5. Վազգեն Գագիկի Մելքոնյան

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Հայաստանի 2011 թ. մարդահամարի արդյունքները (հայ.)
  2. «Հայաստանի հանրապետության բնակավայրերի բառարան, էջ 102» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2014 թ․ սեպտեմբերի 12-ին. Վերցված է 2014 Օգոստոսի 9-ին.
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 3,6 3,7 3,8 Հայաստանի Հանրապետության բնակավայրերի բառարան (հայ.)Երևան: 2008. — 184 p.
  4. Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան (հայ.)Երևանի պետական համալսարան, 1986. — հատոր 5. — էջ 713.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]