Պորտալ:Արագածոտն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Նորեկներին · Հանրություն · Պորտալներ · Պարգևներ · Նախագծեր · Պահանջմունքներ · Գնահատում
խմբ. 

Ներածություն

Արագածոտնը Հայաստանի մարզերից մեկն է: Մարզկենտրոնը Աշտարակ քաղաքն է: Տարածքը՝ 2753 կմ2, բնակչությունը՝ 141 հազար մարդ: ՀՀ մարզերի շարքում տարածքի մեծությամբ միջին տեղ է գրավում, իսկ բնակչության թվով գերազանցում է միայն Վայոց ձորի և Տավուշի մարզերին: Մարզն ունի 3 քաղաք՝

խմբ. 

Ընտրյալ հոդված

Օշականի ճակատամարտ, ճակատամարտ հայ-ռուսական և պարսկական զորքերի միջև 1827 թ-ի օգոստոսի 17-ին: Ճակատամարտն ավարտվեց հայ-ռուսական զորքերի հաղթանակով:1827 թ. գարնանը Երմոլովին փոխարինած գեներալ Պասկևիչի գլխավորությամբ վերսկսվեցին պատերազմական գործողությունները: Ապրիլի սկզբին ռուսական բանակի առաջապահ զորամասը շարժվեց դեպի Երևան և նույն ամսվա կեսերին առանց դիմադրության գրավեց Էջմիածինը: Շուտով անձնատուր եղավ նաև Նախիջևանի խանը: Արաքսի ափին գտնվող Աբասաբադ բերդը գրավելու համար կատաղի մարտերում պարսիկները ջախջախիչ պարտություն կրեցին:Խախտելով զինադադարը պարսկական զորքերը թագաժառանք Աբաս-Միրզայի գլխավորությամբ, օգոստոսի 4-ին գետանցել են Արաքսը,նպատակ ունենալով գրավել Էջմիածինը, ոչնչացնել գեներալ-լեյտենանտ Ա. Կրասովսկու զորամասը,հարձակվել Թիֆլիս-Ելիզավետպոլ-Ղարաբաղ ուղղությամբ, կանխելով գեներալ Պասկևիչի առաջխաղացումը Թավրիզ: Օգոստոսի 6-ին պարսկական բանակը գրավում է Աշտարակը, բանակում Քասաղ գետի ափերին: Օգոստոսի 15-ին` պաշարում և հրետակոծում են Էջմիածինը: Օգոստոսի 16-ի երեկոյան Կրասովսկին 3 հազարանոց զորախմբով և 12 թնդանոթով Ապարանի սարահարթից շարժվում է դեպի Էջմիածին: Ճակատամարտը սկսվել է առավոտյան ժամը 8-ին Օշականից 2 վերստ հեռավորության վրա,Էջմիածին տանող ճանապարհի վրա` Քասաղի կիրճում: Օգտվելով ուժերի նպաստավոր դասավորությունից, Աբաս-Միրզան փորձել է շրջապատել և ոչնչացնել կիրճում գտնվող ռուսական զորախումբը: Սակայն, սրընթաց հարձակումով ճեղքելով հակառակորդի գերակշիռ ուժերի պատնեշը,ռուսական զորքը դուրս է գալիս Քասաղի կիրճից և շարժվում դեպի Էջմիածին: Սկսված սվինամարտի ժամանակ ռուսական զորքին օգնության են հասել Էջմիածնի գումարտակը և հայ կամավորները: Մարտում իրենց մեծ ավանդով նշանավորվել են 39-րդ և 40-րդ եգերական գնդերը:

Ճակատամարտի վճռական պահին հմուտ թնդանոթաձիգ Հակոբ Հարությունյանը,որին բռնի զորակոչել էին պարսիկները, անգլիական ծանր թնդանոթով թիկունքից ռմբակոծել է պարսկական դիրքերը: Ռուսական զորախումբը օգտվելով թշնամու ակատում առաջացած խուապից ճեղքել է պարսկական զորաշղթան և մտել Էջմիածին: Ճակատամարտն ավարտվել է ժամը 17-ին: Հակոբ Հարությունյանը փորձել է փախչել, սակայն նրան պարսիկները բռնել և հրեշավոր խոշտանգումների են ենթարկել. հանել են աչքերը, կտրել են ականջները, կրունկները, շրթունքները և նետել դիակներ մեջ: Հերոսը ուշքի գալով կարողացել է հասնել Էջմիածին:[1]

(մանրամասն այստեղ)


խմբ. 

Ընտրյալ վայր

Քարի լիճ, Արագած լեռան լանջին գտնվող լճակ։ Բարձրությունը ծովի մակերևույթից 3207 մ է, հայելու մակերեսը 0,12 կմ²։ Բյուրականից Քարի լիճ երթևեկելի ճանապարհ կա, իսկ արևելյան ափին օդերևութաբանական կայան է տեղակայված, կազմակերպված է հանգստի գոտի։

Քարի լիճը գտնվում է Արագած լեռան վրա. բացարձակ բարձրությունը՝ 3207 մ, հայելու մակերեսը՝ 0,12 կմ2, խորությունը՝ 9 մ։ Առաջացել է սառցե գոյացություններից։ Լիճը երկարատև շրջապատված է լինում ձյունով, ինչի պատճառով ջուրը բավականին սառն է մնում։ Քարի լճի արևմտյան ափից սկիզբ է առնում Արքաշեն գետը։

Լճի հարավային ափին է գտնվում Առաջնային տիեզերական ճառագայթների գրանցման ու հետազոտման կայանը, որը 1942 թ. հիմնել են Արտեմ Ալիխանյան և Աբրահամ Ալիխանով եղբայրները։

(մանրամասն այստեղ)
խմբ. 

Ընտրյալ անձ

Ներսես Ե Աշտարակեցի, Ամենայն Հայոց Կաթողիկոս (1843-1857 թթ.), ազգային-ազատագրական շարժման գործիչ։ Հաջորդել է Հովհաննես Ը Կարբեցուն: Իսկական անունն է Թորոս Հարությունի Շահազիզյան։ Ծնվել է 1770 թ-ի փետրվարի 13-ին Աշտարակում, սովորել է Էջմիածնի ժառանգավորաց դպրոցում և ստացել հոգևոր կոչում։1808 թ. նա դառնում է նորաստեղծ Սինոդի անդամ և ազդեցիկ դիրք գրավում Էջմիածնի հոգևորականության մեջ։Ապա գործուն մասնակցություն է ունենում 1804-1813 թթ. ռուս-պարսկական և 1806-1812 թթ. ռուս-թուրքական պատերազմներին` նպաստելով Մայր աթոռի հետ ցարական կառավարության քաղաքական կապերի ամրապնդմանը։

(մանրամասն այստեղ)
խմբ. 

Ստեղծվելիք հոդվածներ


խմբ. 

Գիտե՞ք դուք արդյոք

խմբ. 

Ընտրյալ պատկեր


խմբ. 

Կատեգորիաներ

խմբ. 

Ինչպե՞ս կարող եմ ես օգնել

Դուք կարող եք օգնել մեզ լրացնելով և բարելավելով

կաղապարում եղած հոդվածները։

խմբ. 

Նորություններ

  • Օշականի Ա, Շահնաբադյանի անվան ժող. պարերի համույթը մեկնել է Թուրքմենստան շրջագայությունների:
  • Արագածոտնի մարզպետարանը հայտարարում է մրցույթ՝ ՀՀ Արագածոտնի մարզի մուտքի խորհրդանիշի նախագծի մրցույթ: Մրցույթին մասնակցել ցանկացող ճարտարապետներն ու քանդակագործները իրենց նախագծերը (60x40 ձևաչափի մեջ) կարող են ներկայացնել մինչև 2013 թ. սեպտեմբերի 1-ը:

Մանրամասների համար դիմել ՀՀ Արագածոտնի մարզպետարանի քաղաքաշինության վարչություն: Հեռախոս՝ 0232-3-37-74:

  • Աշտարակ քաղաքում կկառուցվի Նոր Հալեպ թաղամասը սիրիահայ փախստականների համար:
  • Արագածոտնից յոթնամյա Արսեն Դավթյանը Մոնտենեգրոյում կմասնակցի Եվրոպայի պատանիների եւ աղջիկների շախմատի առաջնությանը
  • Արագածոտնի 12 ընտանիք կպայքարի ,,Լավագույն մարզական ընտանիք,, մրցանակի համար

խմբ. 

Քարտեզ

Պորտալ:ՇիրակՊորտալ:ԼոռիՊորտալ:ՏավուշՊորտալ:ԱրագածոտնՊորտալ:ԿոտայքՊորտալ:ԳեղարքունիքՊորտալ:ԱրմավիրՊորտալ:ԵրևանՊորտալ:ԱրարատՊորտալ:Վայոց ձորՊորտալ:ՍյունիքՊորտալ:Արցախ
խմբ. 

Քույր պորտալներ

խմբ. 

Արագածոտնը թեմաներում