Արագածոտն (գյուղ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Արագածոտն (այլ կիրառումներ)
Գյուղ
Արագածոտն
ԵրկիրՀայաստան Հայաստան
ՄարզԱրագածոտնի մարզ
Այլ անվանումներԹիվ 5 սովխոզ
ԲԾՄ1060 մետր
Պաշտոնական լեզուհայերեն
Բնակչություն1015 մարդ (2011)[1]
Ազգային կազմՀայեր
Ժամային գոտիUTC+4
Արագածոտն (գյուղ) (Հայաստան)##
Արագածոտն (գյուղ) (Հայաստան)
Արագածոտն (գյուղ) (Արագածոտնի մարզ)##
Արագածոտն (գյուղ) (Արագածոտնի մարզ)

Արագածոտնը գյուղ է Հայաստանի Արագածոտնի մարզի Աշտարակ տարածաշրջանի Արագածոտն համայնքում[2]։ Հեռավորությունը մարզկենտրոն Աշտարակից ՝ 17 կմ հարավ-արևմուտք, բարձրությունը ծովի մակերևույթից՝ 1060 մ։ Գյուղի աշխարհագրական դիրքը հարևան բնակավայրերից` Ուջան գյուղից 6 կմ հարավ-արևմուտք, Կոշ գյուղից 6 կմ հարավ-արևելք և Նոր Եդեսիա գյուղից 6 կմ հյուսիս-արևելք։ Կլիման չոր և շոգ է։ Գյուղին պատկանող հողատարածքներում կան բազմաթիվ պատմամշակութային կոթողներ մ․թ․ա․ 3000-ական թվականներից, ինչպես նաև 17-18րդ դարի ամրոց իր ջրահավաք ավազանով՝ խմելու ջրի ջրամբար, որը իր մասշտաբներով հայաստանում եզակի է։ Բերդը կոչվում է Քյոռողլու բերդ, Կարմիր կատար բլրի գագաթին 1300 մետր բարձրության վրա։ Գյուղն ունի միջնակարգ դպրոց, մանկապարտեզ։ Գյուղում հիմնականում զբաղվում են գյուղատնտեսությամբ, մասնավորապես խաղողագործությամբ։ Գյուղն ունի մշակույթի տուն (չգործող)։

Նախկին սովխոզը հիմնվել է 1971 թվականին[3]։

Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1981 թվականին ուներ 613 բնակիչ։

Ըստ Հայաստանի Հանրապետության 2001 թվականի մարդահամարի, Արագածոտնի մշտական բնակչությունը 1079, իսկ առկա բնակչությունը 770 հոգի է[4]։

Արագածոտնի ազգաբնակչության փոփոխությունը[5].

Տարի Բնակչություն
1981 613 մարդ [6]
1989 849 մարդ [7]
2001 804 մարդ [8]
2004 1049 մարդ [6]
2011 1015 մարդ [1]


Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Հայաստանի 2011 թ. մարդահամարի արդյունքները (հայ.)
  2. Ս.Հ. Հարությունյան (2003). Հայաստանի Հանրապետության Վարչատարածքային բաժանումը(01.01.2003). Երևան: «Տիգրան Մեծ» հրատարակչություն. ISBN 9994100009.
  3. Բրեյդի Քիեսլինգ, Ռաֆֆի Քոճյան (2005). Վերահայտնաբերել Հայաստանը ուղեցույց (անգլերեն՝ Rediscovering Armenia Guide) (2-րդ ed.). Հայաստան: Մատիտ. էջ 46. ISBN 9994101218.
  4. ՀՀ Ազգային վիճակագրական ծառայություն. «ՀՀ 2024 թ. մարդահամարի և բնակության պայմանների հաշվառման արդյունքները» (PDF).
  5. «Հայաստանի հանրապետության բնակավայրերի բառարան, էջ 26» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2014 թ․ սեպտեմբերի 12-ին. Վերցված է 2013 Հուլիսի 29-ին.
  6. 6,0 6,1 Հայաստանի Հանրապետության բնակավայրերի բառարան (հայ.)Երևան: 2008. — 184 p.
  7. Հակոբյան Թ., Մելիք-Բախշյան Ս., Բարսեղյան Հ. Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան (հայ.)Երևանի համալսարանի հրատարակչություն, 1986. — հատոր 5. — էջ 564. — 4696 p.
  8. ՀՀ 2001 թ. մարդահամարի արդյունքները (հայ.)