Դաշտավլուկ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Դաշտավլուկ
Դասակարգում
Թագավորություն  Բույսեր (Plantae)
Ենթատիպ Սերմնավոր բույսեր (Spermatophytes)
Կարգ Հացածաղկավորներ (Poales)
Ընտանիք Հացազգիներ (Poaceae)
Ենթաընտանիք Դաշտավլուկայիններ (Pooideae)
Տրիբա Poeae
Ենթատրիբա Poinae
Ցեղ Դաշտավլուկ (Poa)
L., 1753

Դաշտավլուկ (լատին․՝ Poa), արոտածիլ, հուրանախոտ, դաշտավլուկազգիների (հացազգիներ) ընտանիքի բազմամյա, հազվադեպ՝ միամյա խոտաբույսերի ցեղ։ Հայտնի է ավելի քան 200 (այլ տվյալներով՝ 500), Հայաստանում՝ 20 տեսակ՝

  • Դաշտավլուկ ալպիական (Poa alpina),
  • Դաշտավլուկ միամյա (Poa annua),
  • Դաշտավլուկ ճահճային (Poa palustris) և այլն։

Տարածված է գրեթե բոլոր մարզերում։ Աճում է անտառներում, մարգագետիններում, արոտավայրերում, տափաստաններում և այլն։ Ցողունը հարթ է, բարձրությունը՝ 5-90 սմ։ Տերևները նեղգծաձև են, ծաղկաբույլը՝ հուրան։ Հասկիկները մանր են՝ 2-5 ծաղիկներով։ Ծաղկում է մայիս-հուլիսին։ Պտուղը երկարավուն հատիկ է։ Արժեքավոր կեր է։ Առաջացնում է ճիմ։ Ցրտա և չորադիմացկուն է։