Գառնանգղ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գառնանգղ
Գառնանգղ
Գիտական դասակարգում
Թագավորություն Կենդանիներ
Տիպ Քորդավորներ
Դաս Թռչուններ
Կարգ Բազեանմաններ
Ընտանիք Ճուռակներ
Ցեղ Գառնանգղեր
Տեսակ Գառնանգղ
Լատիներեն անվանում
Gypaetus barbatus
(Linnaeus, 1758)
Հատուկ պահպանություն
պատկեր


Դասակարգումը
Վիքիցեղերում


Պատկերներ
Վիքիպահեստում

ITIS 175483
NCBI 33610
EOL 914578

Գառնանգղ (լատին․՝ Gypaetus barbatus), ճուռակների ընտանիքի թռչուն։ Նստակյաց է, քիչ տարածված։

Արտաքին կառուցվածք[խմբագրել | խմբագրել կոդը]

Մարմնի երկարությունը 100-115 սմ է, թևերի բացվածքը՝ 266-282 սմ, կենդանի զանգվածը՝ 5, 5-6, 5 կգ։ Խոշոր անգղ է, թևերը՝ համաչափ երկար ու նեղ, պոչը՝ երկար, ծայրը՝ բութ։ Հասունի մարմինը վերևից սևավուն է, ներքևից՝ խամրած նարնջագույն։ Աչքերի երկայնքով տարածվող սև ակնադիմակը կտուցի հիմքից վերածվում է մորուքի։

Երիտասարդի մարմինը վերևից մուգ դարչնագույն է, ներքևից՝ մոխրադարչնագույն, գլուխը և վիզը՝ սևավուն։ Սավառնում է՝ թևերը թեթևակի կախ գցած, ծայրերը վեր ցցած, հաճախ՝ ձորերի ու լեռնամարգագետինների վրայով։ Բնակվում է անտառներին ու մարգագետիններին մերձ խոր ձորերում ու լեռներում։

Սննդառություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սնվում է վայրի և ընտանի կենդանիների մկանային ու ոսկրային մնացորդներով, որսում է նաև թռչուններ, մանր կաթնասուններ։

Բազմացում և զարգացում[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամուսնական զույգերը անբաժան են ողջ կյանքի ընթացքում։ Բազմանում են հունվար-սեպտեմբերին։ Բույնը ծավալուն կույտ է՝ ճյուղերից, խոտաբույսերից, բրդից, մորթուց։ Բնադրում է ժայռաքիվերին կամ խոր խորշերում։ Դնում է 84 մմ տրամագծով, բաց կարմրավուն-դարչնագույն՝ մանուշակագույն վրձնախազերով 1-2 ձու։

Այլ լեշակերների համակարգում կատարում է սանիտարի դեր, սակայն լեշի և դիակների խիստ կրճատման հետևանքով բնադրման նախապատրաստվելու շրջանում կարիք ունի արհեստական կերակրման։

Գրանցված է Հայաստանի Կարմիր գրքում։

Թռչնաբանների հաշվարկներով՝ Հայաստանում կա գառանգղի ընդամենը 9-10 զույգ[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Մենք տեսանք ճանապարհին ընկած մեծ թռչունի. Հայ ընտանիքը դեղնակտուց գառնանգղի է փրկել (ֆոտո)». news.am. Վերցված է 2019 թ․ հունիսի 29-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գառնանգղ» հոդվածին։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գառնանգղ» հոդվածին։