Ախուրյան ջրամբար

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Picto infobox map.png
Ախուրյան ջրամբար
Տեղագրություն Հայաստան, Թուրքիա
Ամենաբարձր կետը 1600 մ
Երկարություն 20 կմ
Ծավալը 0,525 կմ³
Սկիզբ առնող գետերը Ախուրյան
##Ախուրյան ջրամբար (Հայաստան)
Red pog.svg
##Ախուրյան ջրամբար (Թուրքիա)
Red pog.svg

Ախուրյանի ջրամբար, ջրամբար Ախուրյան գետի ստորին հոսքում, գտնվում է հայ-թուրքական սահմանում։ Կառուցված է Թուրքիայի և ԽՍՀՄ համաձայնությամբ, որը ստորագրվել է 1963 թվականի ապրիլի 25-ին։ Ըստ այդ համաձայնագրի, պիտի կարգավորվեր Ախուրյան, Կարս, Կարախան և Չորլի գետերի հոսքը, կողմերը պետք է հավասարապես օգտվեին ջրամբարից։ Ջրամբարը սկսվել է շահագործվել 1980 թվականից։

Երկարություն  - 20 կիլոմետր (սահմանի երկայնքով), ջրի ծավալը գնահատվում է - 525 մլն. մ³։ Օգտագործվում է գյուղատնտեսական նշանակության հողերի ոռոգման համար երկու սահմանների կողմերում, ոռոգվող տարածքի մակերեսը կազմում է 104 հազար հեկտար։

Ըստ Լևոն Մարտիրոսյանի տեղեկատվության՝ "Գեոֆոն" բնապահպանական կազմակերպության ղեկավար, որը իրականացրել է ուսումնասիրություններ ջրամբարում, ջրամբարի ջուրը շատ աղտոտված է՝ ծանր մետաղներով և տոկսիկ նյութերով։