.am
Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
| .am | |
| Ներածում | 1994 օգոստոսի 26 |
|---|---|
| TLD տիպ | վերին մակարդակի ազգային դոմեն |
| Կարգավիճակ | գործող |
| Մատենավար | AMNIC |
| Կազմակերպիչ | ISOC-AM |
| Նշանակում | Հայաստանի հետ կապված օբյեկտներ |
| Կառուցվածք | Թույլատրվում է գրանցումը անմիջապես երկրորդ (վերին) մակարդակին |
| Փաստաթղթեր | AM TLD policy |
| Վեճերի լուծում | UDRP |
| Whois-սերվեր | whois.amnic.net |
| Կայք | Armenia Network Information Centre (AMNIC) |
.am, Հայաստանի վերին մակարդակի ազգային դոմենն է։ .am տիրույթում դոմեն կարող է գրանցել ցանկացած անձ՝ անկախ իր քաղաքացիությունից։ Դոմենի նվազագույն թույլատրելի երկարութունը 1 նշան է։ Այնպիսի դոմենների գրանցումը, ինչպիսիք են org.am-ը, net.am-ը և com.am-ը, արգելվում են։ Արգելվում է նաև ստեղծել ոչ պարկեշտ կայքեր .am տրույթի դոմենով։ Հայտնի բրենդերի անուններով դոմենների ստեղծումն չի արգելվում։ Երկրորդ մակարդակի դոմենն է nkr.amը, որը ԼՂՀ ազգային դոմենն է: