Վարդաձոր (Մարտակերտի շրջան)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Nuvola single chevron right.svg Անվան այլ գործածումների համար տես՝ Վանք (այլ կիրառումներ)
Գյուղ
Վարդաձոր
40°09′28″ հս. լ. 46°45′42″ ավ. ե. / 40.157778° հս. լ. 46.761667° աե. ե.
Երկիր Արցախ Արցախ
Շրջան Մարտակերտի
Խոսվող լեզուներ հայերեն
Բնակչություն 193[1] մարդ (2005)
Ազգային կազմ Հայեր
Կրոնական կազմ Հայ Առաքելական եկեղեցի
Տեղաբնականուն վարդաձորցի
Ժամային գոտի UTC+4
##Վարդաձոր (Մարտակերտի շրջան) (Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն)
Red pog.png

Վարդաձոր, գյուղ ԼՂՀ Մարտակերտի շրջանում` շրջկենտրոնից 18 կմ հարավ-արևմուտք` 750 մետր բարձրության վրա։ Տարածքը՝ 1220 հեկտար։ Զբաղվում են հիմնականում անասնապահությամբ, բանջարաբուծությամբ։ Ունի միջնակարգ դպրոց (կոչվել է Նորայր Դանիելյանի անունով), ակումբ, բուժկետ։ Գյուղի հարևանությամբ է Ս. Աստվածածին եկեղեցին (19-րդ դար), շրջակայքում կան պատմական հուշարձաններ, գյուղատեղիներ։

Վարդաձորը Արցախյան ազատամարտում[խմբագրել]

1990-ին Վարդաձորում կազմավորվել է «Քաջավան» կամավորական ջոկատը (հրամանատար՝ Նորայր Դանիելյան), որի հիմքի վրա 1992-ի սեպտեմբերին ստեղծվել է Մարտակերտի պաշտպանական շրջանի 3-րդ մոտոհրաձգային գումարտակը։ Ջոկատն առանձին կամ գումարտակի կազմում մասնակցել է ԼՂՀ Մարտակերտի (Քաջավան, Մարտակերտ, Ջանյաթաղ, Մեհմանա, Չլդրան և այլն) շրջանի և ԼՂՀ տարբեր բնակավայրերի ինքնապաշտպանական և ազատագրական մարտերին։ Մարտական տարբեր գործողությունների ժամանակ Վարդաձորից հրամանատարներ են եղել Ա. Առուշանյանը, Ռ. Հակոբյանը։ Վարդաձորից զոհվել է 9 ազատամարտիկ։[2]

Ծանոթագրություններ[խմբագրել]

  1. Population of Nagorno-Karabakh Republic (2005)
  2. Ղարաբաղյան ազատագրական պատերազմ.1988-1994, Ե., ՀՀՀ, 2004, էջ 616-617։