Վաչագան Բարեպաշտ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Վաչագան Գ Բարեպաշտ (ծն.թ. անհայտ–մոտ 510), Աղվանքի (այդ շրջանում հիմնականում ընդգրկում էր Արցախի և Ուտիքի) հայազգի թագավոր 480-ական թթ. վերջից։ Վաչագան թագավորի մասին գրում են հայ պատմագրեր Մովսես Կաղանկատվացին և Ստեփանոս Օրբելյանը, նրա մասին հիշատակում են նաև ժողովրդական ավանդույթները։ Հայտնի է հատկապես դրանց հիման վրա գրված Ղազարոս Աղայանի «Անահիտ» հեքիաթը։

Տոհմական պատկանելությունը[խմբագրել]

Մովսես Կաղանկատվացին, որ հիմնականում տեղեկություններ է հաղորդում Վաչագան Բարեպաշտի մասին, նրա տոհմաական պատկանելությունը հստակ չի նշում։ Որոշ պատմաբաններ համարում են, որ նա Աղվանից Արշակունիների տոհմից էր[1], այլ պատմաբաններ նրան Առանշահիկ են համարում[2]։

Իշխանությունը և գործունեությունը[խմբագրել]

Գահ է բարձրացել երկրամասում ավելի քան երկու տասնամյակ տիրած անիշխանությունից հետո, Պարսից արքա Վաղարշի օրոք (484-488)։ Ամրապնդելով Արցախ–ուտիքյան իշխանությունը՝ այն հռչակել է թագավորություն։ Թագավորանիստ է դարձրել Գյուտական ավանը։ Պայքարել է անիշխանության շրջանում տարածված հեթանոսական մնացուկների ու զանազան աղանդների դեմ, ծավալել եկեղեցական, լուսավորչական և քարոզչական բուռն գործնեություն։ Թագավորության վարչական հիմքերն ամրապնդելու նպատակով ձեռնամուխ է եղել ներքին կարգն ու կանոնն ապահովող օրենքների մշակմանը։ Նրա նախաձեռնությամբ հրավիրվել է Աղվենի եկեղեցական ժողովը։

Թաղված է Արցախում իր կառուցած Ջրվշտիկ վանքի մոտ։ Նրա գերեզմանին 1286–ին կառուցվել է մատուռ։

Աղբյուրներ[խմբագրել]

Ծանոթագրություններ[խմբագրել]

  1. Սվազյան Հ․Ս․ Աղվանից Վաչե Բ և Վաչագան Գ Բարեպաշտ արքաների դինաստիական պատկանելության հարցի շուրջ
  2. Ուլուբաբյան Բ.Ս., «Դրվագներ Հայոց Արևելից կողմանց պատմության iv-vii դդ.», Երևան, 1981