Հասմիկ կամ ժասմին (Jasminum), ձիթենազգիների ընտանիքի թփերի կամ լիանների ցեղ։ ՀՀ-ում (Սյունիք, Լոռի, Տավուշ, Երևան) տարածված է 1 տեսակ՝ թփուտային հասմիկ (J. fruticans), որը 1 մ բարձրությամբ թուփ է։ Տերևները հակադիր են կամ եռմասնյա, հերթադիր, հազվադեպ՝ պարզ, ծաղիկները՝ երկսեռ, հոտավետ, դեղին, միայնակ կամ վահանիկում հավաքված։ Պտուղը հատապտուղ է՝ գնդաձև, սև, փայլուն։ Ծաղկում է մայիս-հուլիսին։ Բազմանում է սերմերով, արմատային մացառներով։ Օգտագործվում է անտառապատման, կանաչապատման և գեղազարդիչ նպատակներով։
Այս հոդվածի նախնական տարբերակը կամ նրա մասը վերցված է Հայկական համառոտ հանրագիտարանի ց, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։  |