Հասմիկ թփային

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Jasminum fruticansից)
Հասմիկ թփային
Գիտական դասակարգում
Թագավորություն Բույսեր
Տիպ Ծաղկավոր բույսեր
Դաս Երկշաքիլավորներ
Կարգ Lamiáles
Ընտանիք Ձիթենազգիներ
Տեսակ Հասմիկ թփային
Լատիներեն անվանում
Jasminum fruticans
Lineus


Դասակարգումը
Վիքիցեղերում


Պատկերներ
Վիքիպահեստում


NCBI 310424

Հասմիկ թփային (լատին․՝ Jasminum fruticans), ձիթենազգիների ընտանիքից եկած թուփ է, ունի 1-1,5 մ բարձրություն։ Մշտադալար, կիսամշտադալար կամ տերևաթափ թուփ է՝ նուրբ, աղեղնաձև թեքվող կամ ուղղահայաց ճյուղերով։ Տերևները դասավորված են պարուրաձև, բարդ եռամասնյա։ Աճում է ամենուրեք՝ խառն անտառներում, անտառի ստորին եզրերից մինչև վերին սահմանները։ Պահանջկոտ է աճման պայմանների նկատմամբ։ Դիմանում է մինչև—20 աստիճան սառնամանիքներին, լուսասեր է, շոգադիմացկուն, ջերմասեր, պահանջկոտ է հողի նկատմամբ։ Բավականին երաշտադիմցկուն է, սակայն Արարատյան դաշտի պայմաններում առատ ոռոգում է պահանջում։ Բազմանում է սերմերով, կտրոններով, անդալիսով և արմատային մացառներով։ Պիտանի է Հայկական ՍՍՀ–ի միայն ցածրադիր գոտում մշակելու համար։ Պարունակում է ալկոլոիդներ, դաբաղանյութեր։ Ուժեղ արտահայտված մանրէասպան հատկություն ունի[1]։

Նկարագիր[խմբագրել | խմբագրել կոդը]

Ընձյուղները ունեն կանաչ գույն, մերկ և անկյունավոր են։ Տերևները էլիպսաձև են, 0,6-2 սմ երկարությունը։ Ծաղիկները աճում են կողմնային ճյուղերին՝ հավաված 2-5ական խմբերով։ Հատապտուղը գնդաձև է 0,3-0,8մմ, ունեն սև գույն։

Տարածումը[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարածված է Կովկասում, Միջին Ասիայում, Միջերկրական ծովի ափամերձ շրջաններում։ Մեր մոտ հանդիպում են Զանգեզուրում։

Պարունակություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հասմիկի ծաղիկները պարունակում են ալկալոիդներ և եթերային յուղեր, իսկ կեղևն ու տերևները՝ դաբաղանյութեր, դառը և տտիպ նյութեր։ Նրանք ինչպես և տերևները օժտված են մանրաէասպան հատկությամբ։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Լ․Վ Հարությունյան, Քո շրջապատի թփերը, Սովետական գրող հրատարակչություն, Երևան 1984
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հասմիկ թփային» հոդվածին։