Փայտփորներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մեծ սրաթև փայտփորիկ (Dendrocopos nanus)

Փայտփորիկները փոքր կամ միջին չափսերի թռչուններ են, որոնք վարում են իրենց կյանքը ծառերի վրա։ Նրանք սնվում են ծառերի վրայի որդերով և միջատներով, իրենց սուր կտուցի շնորհիվ։ Հիմնականում լինում են սև ու սպիտակ, կարող է հանդիպել նաև կարմիր։ Նրանց ձվերը կարող են լինել 5-7 հատ և ունեն սպիտակ գունավորում։ Հայաստանի տարածքում հանդիպում են խայտաբղետ և սիրիական փայտփորիկները։ Հիմնականում ունենում են 22-27 սմ հասակ, թևերի երկարությունը 42-47 սմ և կշռում են 60-100 գրամ։

Կարևոր է նշել, որ փայտփորիկները շատ օգտակար են բնության համար, քանի որ ոչնչացնում են վնասակար միջատների։

Սև փայտփոր

Ընտանիք՝ Փայտփորներ

Կարգավիճակը։ Հազվագյուտ տեսակ է՝ սահմանափակ արեալով։ Տեսակն ընդգրկված է ԲՊՄՄ Կարմիր ցուցակում (ver. 3.1) «Near Threatened» կարգավիճակով։ ԲՊՄՄ Կարմիր ցուցակի չափորոշիչներով գնահատվում է որպես «Խոցելի»` VU D1:

Տարածվածությունը: Եվրոպա, Ասիա:

Տարածվածությունը Հայաստանում: Հանդիպում է Լոռվա, Տավուշի, Գեղարքունիքի և Սյունիքի մարզերի անտառային շրջաններում:

Ապրելավայրերը: Բնակվում է լայնատերև անտառներում` բարձրաբուն ծառերի պարտադիր առկայությամբ։

Կենսաբանության առանձնահատկությունները։ Նստակյաց է։ Բնադրում է ինքնուրույն փորված ծառաբներում։ Տարեկան ձվադրում է մեկ անգամ, ապրիլի սկզբին։ Դնում են 1–9, սովորաբար, 4–6 ձու։ Զարգացու մը` 12–14 օր։

Թվաքանակը և դրա փոփոխման միտումները։ Թվաքանակը կրճատվել է, հավանաբար, վերջին տասնամյակում բարձրաբուն ծառերի ինտենսիվ հատման պատճառով։

Վտանգման հիմնական գործոնները։ Անտառների հատումները, որը հանգեցնում է բիոտոպի մասնատմանը և բնադրման համար հարմար ծառերի ոչնչացմանը։

Պահպանության միջոցառումները։ Պահպանվում է «Շիկահող» արգելոցում, «Դիլիջան» ազգային պարկում և Տավուշի մարզի պետական արգելավայրերում։ Խիստ պահպանման կարիք ունի։ Անհրաժեշտ է ստեղծել լրացուցիչ արգելավայրեր` անտառի բարձրաբուն ծառերի ներառմամբ։ Փայտփորիկները փոքր կամ միջին չափսերի թռչուններ են, որոնք վարում են իրենց կյանքը ծառերի վրա։ Նրանք սնվում են ծառերի վրայի որդերով և միջատներով, իրենց սուր կտուցի շնորհիվ։ Հիմնականում լինում են սև ու սպիտակ, կարող է հանդիպել նաև կարմիր։ Նրանց ձվերը կարող են լինել 5-7 հատ և ունեն սպիտակ գունավորում։ Հայաստանի տարածքում հանդիպում են խայտաբղետ և սիրիական փայտփորիկները։ Հիմնականում ունենում են 22-27 սմ հասակ, թևերի երկարությունը 42-47 սմ և կշռում են 60-100 գրամ։ Կարևոր է նշել, որ փայտփորիկները շատ օգտակար են բնության համար, քանի որ ոչնչացնում են վնասակար միջատների։ Հայտնի է փայտփորների 209 տեսակ։ ՀՀ անտառներում բնակվում է 7 տեսակ՝ կանաչ, խայտաբղետ, սև, միջին, սիրիական, սպիտակամեջք փայտփորները և վիզգցուկը (վերջին 4-ի կենսակերպն ուսումնասիրված է մասնակի)։ Ծառերի փչակներում ապրող անտառային թռչուններ են։ Մարմնի երկարությունը 8–50 սմ է։ Պոչի կոշտ փետուրները հենարան են ծառայում ծառի ուղղահայաց ճյուղերով մագըլցելիս։ Հզոր, սրածայր կտուցը և վզի մկանները հնարավորություն են տալիս փորել ծառերի կեղևն ու բնափայտը՝ սնունդ փնտրելիս կամ բույն կառուցելիս։ Երկար, որդանման լեզուն փայտփորն օգտագործում է կեղևի տակ կամ բնափայտում միջատներ (վնասատու բզեզների ձվեր, թրթուրներ ու հարսնյակներ) որսալու համար միջատը կա՜մ կպչում է լեզվին, կա՜մ ծակվում լեզվի սուր ծայրով։ Եթե անտառում լսվում է փայտփորի թխկթխկոցը, նշանակում է վնասատու

Սպիտակամեջք փայտփոր կենդանիները ոչնչանում են, իսկ ծառը շարունակում է ապրել։ Եթե նույնիսկ այդ ծառն արդեն չորացել է, վնասատու միջատները չեն տարածվի առողջ ծառերի վրա։ Զուր չէ, որ փայտփորին անվանում են անտառային սանիտար։ Փայտփորները դնում են 3–7 ձու։ Ձագերը ձվից դուրս են գալիս փակ աչքերով և մերկ։ Սև փայտփորը գրանցված է ՀՀ Կարմիր գրքում։