Ծար
-
Անվան այլ գործածումների համար տես՝ Ծար (այլ կիրառումներ)
|
|
|
|
Ծար
|
|
|
|
|
| Շրջան | Շահումյանի շրջան |
| Կոորդինատներ | 40°00'00"N 45°57'00"O |
|
|
|
| Բնակչություն (2005) | 52[1] |
|
|
|
Ծար գյուղ և պատմական բերդավան Լեռնային Ղարաբաղի Վայկունիքի շրջանում։ Տրտու գետի ակունքի մոտ, Ջերմաջուր առողջարանային ավանից հարավ-արևելք։ Գտնվում է ծովի մակերեսից 2100 մ բարձրության վրա, ընդարձակ լեռնահովտում։ Չորս կողմից շրջապատված է բարձր ձյունապատ լեռներով և վիմահերձ ժայռերով։ Ջրառատ է, ունի բերրի վարելահողեր և արոտավայրեր։
Գյուղի միջնակարգ դպրոցը կոչված է Մատթեոս Ծարեցու անվամբ: Էլեկտրիֆիկացված չէ։ Վերաբնակեցվել է 1993 թ ազատագրումից հետո։ 2005 թ ուներ 52 բնակիչ[2]։
Բովանդակություն |
Պատմություն [խմբագրել]
Հիշատակված է վաղ միջնադարյան աղբյուրներում։ Ծարը միջնադարյան Արցախի և ընդհանրապես Հայաստանի պատմամշակութային նշանավոր օջախներից մեկն էր։ Խաչենի իշանության շրջանում եղել է Արցախի երեք կենտրոններից մեկը (մյուս երկուսն էին Հաթերքը և Գանձասարը)։ XIII դարում Ծարը Դոփյանների իշխանական տոհմի նստավայրն էր, որի տիրույթները ընդհանուր առմամբ կոչվում էին Ծար, Ծարա գավառ կամ Վերին-Խաչեն։ Իրենց շինարարական գործունեությամբ աչքի են ընկել Ծարա իշաններից ու հոգևորականներից շատերը, հայտնի է եղել հատկապես իշխանուհի Ասփա Օրբելյանը։
XV դարում Ծարը համանուն մելիքության կենտրոնն էր։ XVI-XVII դդ ամրացվել է պարիսպներով և պաշտպանական այլ շինություններով, որոնք եկեղեցիների ու վանքերի, բազմաթիվ խաչքարերի ու իշխանական դղյակների հետ ընդհանուր տեսք են տվել բերդաքաղաքին։
XIX դարասկզբին Ծարը ավերվել է թուրքերի ասպատակությունների ժամանակ, հայաթափվել է և այստեղ բնակություն են հաստատել քրդերը։ 1921 թ Վայկունիքի շրջանի հետ բռնակցվել է Խորհրդային Ադրբեջանին, մտել է Քելբաջարի շրջանի մեջ: Խորհրդային շրջանում բարբարոսաբար ոչնչացվել է Ծարա պատմամշակութային հուշարձանների մեծ մասը։
1993-ի սկզբին ազատագրվել է ԼՂՀ ինքնապաշտպանական բանակի կողմից։
Վերին Խաչենի (Ծարի) իշխանները [խմբագրել]
(Դոփի իշխանուհին նշանավոր դեր է խաղւմ Վերին-Խաչենում և նրա մահից հետո այստեղի տոհմը կոչվում է Դոփյան)
- Գրիգոր Ա Դոփյան
- Հասան Բ (†1298)
- Գրիգոր Բ (13-րդ դարի երկրորդ կես, 14-րդ դարի սկիզբ)
- Վահրամ
- Հասան Գ (†1383)
- Ջհանշե Ա
- Հասան Դ
- Ջհանշե Բ (15-րդ դարի երկրորդ կես)
- Միրզաջան
- Մելքոն
Նշանավոր Ծարեցիներ [խմբագրել]
- Դավիթ Մոլորեցուցիչ, հանդես է եկել 1250 թ,
- Հովհաննես Ծարեցի ավագ (†1583), հայ հեղինակավոր վարդապետ, կառուցել է Հաղպատի ժամատունը։
- Հովհաննես Ծարեցի կրտսեր (†1623), ժամանակագիր,
- Մատթեոս Ծարեցի (մոտ 1590-1661), Ամստերդամի հայկական տպագրության հիմնադիր։
Եկեղեցիներ և վանքեր [խմբագրել]
- Ծարա վանք կամ Գետամիջի վանք, կառ. 1301 թ,
- Սուրբ Գրիգոր մայր տաճարի, կառ. 1274 թ,
- Սուրբ Սարգիս եկեղեցի, կառ. 1279 թ,
- Սուրբ Աստվածածին եկեղեցի։
Արձանագրություններ [խմբագրել]
Հնավայրի բազբաթիվ խաչքարերի, տապանաքարերի, ինչպես նաև եկեղեցիների վրա եղել են բազմաթիվ արձանագրություններ։ Դրանց մի մասը XIX վերջին ընդօրինակել է Մակար Բարխուդարյանը։
| Թվիս Հայոց ՉԼԸ. Աստուծով ես Գրիգոր, որդի Հասանայ, քաջ և յաղթող զաւրավարին և մեծի իշխանին Ականոյ, Հանդաբերդոյ, Սոթից, Շողգահո և այլ բազում գաւառաց, կանգնեցի զխաչս ի գեղս, որ կոչի Ծար սիրեցելոյն հաւրն իմոյ հայրենիք և պարգև քաջութեան։ [3]
— Գրիգոր Բ-ի արձանագրությունը։
|
Արտաքին հղումներ [խմբագրել]
Աղբյուրներ [խմբագրել]
- Հայակական Սովետական Մեծ Հանրագիտարան։
- Մակար Բարխուդարյան, Արցախ, «Ամարաս» տպարան - Երևան 1996, էջ 258-261։
- Շահեն Մկրտչյան, Լեռնային Ղարաբաղի պատմաճարտարապետական հուշարձանները, «Հայաստան» հրատարակչություն, Երևան 1985, էջ 46-47։
- Կիրակոս Գանձակեցի, Հայոց Պատմություն, գլուխ ԽԸ։
Ծանոթագրություններ [խմբագրել]
Ծանոթագրություններ և նշումներ
- ↑ Results of 2005 census of the Nagorno-Karabakh Republic
- ↑ Ազգային վիճակագրության Ծառայություն, 2005 թ մարդահամարի արդյունքներ։
- ↑ Մակար Բարխուդարյան, Արցախ, էջ 259։
| Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Ծար կատեգորիայում։ |
|
|
||
|---|---|---|
| Վարչական կենտրոն՝ Քարվաճառ | ||
| Գյուղեր | Ակնաբերդ | Դադիվանք | Եղեգնուտ | Զուար | Խարխափուտ | Ծար | Հավսաթաղ | Նոր Բրաջուր | Նոր Գետաշեն | Նոր Էրքեջ | Նոր Կարաչինար | Նոր Մանաշիդ | Նոր Վերին շեն | Չարեքտար | Ջերմաջուր | |
| * Գտնվում է Ադրբեջանի վերահսկման տակ: | ||